December 19

Ստեղծագործական աշխատանքներ Ամանորի թեմաներով

Առաջադրանքների կատարման ժամանակահատվածը 18-08 հունվարի

Ստեղծի՛ր և ձևավորի՛ր քո ամանորյա ամսագիրը։ Ամսագրում կարող ես ներառել առաջարկված բաժիններից մի քանիսը, ցանկության դեպքում՝ բոլորը։

Ամանորյա հանելուկներ- Ամանորյա հանելուկներ հորինի՛ր։ Հորիննածդ հանելուկների պատաստխանները կարող ես ներկայացնել նկարների կամ ռեբուսների տեսքով։

Ինչ ես զարդարում նոր տարուն ամեն տարի

Պատասխան

Տոնածառ

Ինչին ես այդքան լավ պատրաստվում դեկտեմբերին

Պատասխան

Նոր տարուն

Ամանորյա շուտասելուկներ— Տրված բառերից մի քանիսն առանձննացրո՛ւ և դրանց գործածությամբ ամանորյա շուտասելուկներ հորինի՛ր։

լույսեր, ուրախ, կատարի, Նոր տարի, բարի, արի, բեր, բոլորի, սեր, մաղթանքներ, երգ, պարի, վառի։

Ամանոր է,Ամանոր,
Ուրախ ասում են-խոսում,
Նոր Տարվա այս տոնին նոր
Ողջ աշխարհն է սպասում:

Հոսում է խինդը վարար,
Զանգակի պես ղողանջում,
Ձեռքի նման փրկարար`
Բարևում է ու կանչում:

Ծիածանի գույներով
Վառվող լույսեր են փնջվում,
Արթնանում է քնից խոր
Ձմեռպապիկն ու հրճվում:

Ձյունանուշի հետ ուրախ
Տոնածառի են գալիս,
Տոնի առթիվ պար ու խաղ,
Ծափ-ծիծաղ են շաղ տալիս:

Բառերը կարող ես նաև ի՛նքդ առաջարկել։

Տոնածառ,սեղան,նվերներ,երաժշտություն,պար,ուտեստներ։

Ամանորյա խորհուրդներ մեծերին ու փոքրերին։

Եղեք միշտ բարի, հոգատար,օգնեք այն մարդկանց,որոնց պետք են ձեր օգնությունը։

Ամանորյա խաչբառ, լաբիրինթ կամ գլուխկոտրուկ։

Ամանորյա բարեմաղթանք-բառախաղեր։

Ես բոլորին մաղթում եմ երջանկություն առողջություն,ուրախ կյանք,կյանքում չհիվանդանալ։

Հետաքրքիր փաստեր ու տեղեկություններ Ամանորի, Սուրբ Ծնունդի ու դրանց խորհրդանիշերի մասին։

Սուրբ ծնունդի խորհրդանիշնե Հիսուսի ծննունդը։

Ամանորյա հետաքրքիր սովորույթները իմ նախընտրած երկրում։

Ամանորն Իսպանիայում

Ամանորյա հումոր

Որոշեցի ամանորին իմ ընկերուհուն նվիրել շունիկ,դրեցի արկղի մեջ,փաթեթավորեցի,և տարա ընկրոհուս,երբ,որ բացեցինք նվերը,տենեմ արկղում նստած է զարմացած նապաստակ,թաթիկին էլ ձնեմարդու քիթ գազարը։

Ամանորյա հետաքրքիր բաղադրատոմս

Հայկական դոլմա

բաղադրություն

Տավարի և խոզի միս,սոխ,բրինձ,համեմունք,աղ,կանաչի,թուփ։

Օլիվյե

Բաղադրատոմս

Խաշած տավարի միս,կարտոֆիլ,ստեպղին,պահածոյածվաց,կանաչ որոլոռ,թթվասեր։

Ստեղծագործական աշխատանքներ

Ընտրի՛ր քեզ դուր եկած ստեղծագործական աշխատանքը և կատարի՛ր։

Տարեմուտի խոստովանություն

Տարեմուտի խոստովանություն

Նամակ Ձմեռ պապիկին

Ամանորի ամենասպասված հյուրը

Ջ․ Ռոդարի․ <Իրերի կերպավորում> հնար

Ես Ձմեռ պապ եմ․․․

Օգնող հարցեր

  • Մանրամասն նկարագրի՛ր Ձմեռ պապուն, նրա տնակը, բնակավայրը:
  • Քեզ ծանոթ համակարգչային ծրագրով նկարի՛ր նրան։
  • Ներկայացրո՛ւ նրա օրվա անելիքները, ամանորյա նախագծերը  (ե՞րբ կամ ինչպե՞ս է արթնանում, ի՞նչն է  Ձմեռ պապու  զարթուցիչը, որտեղ կամ ինչպե՞ս է լվացվում, ի՞նչ է ուտում  նախաճաշին և այլն․․․)
  • Ներկայացրո՛ւ Ձմեռ պապու օրագիրը։
  • Պատմի՛ր նրա ցանկությունների ու երազանքների մասին:
  • Ո՞վ է Ձմեռ պապու <Ձմեռ պապը>։

Եթե ես տոնածառ լինեի

Թե ինչպես եղևնին դարձավ փշատերև

Ջ․ Ռոդարի․ <Ի՞նչ կլիներ եթե․․․> հնարի կիրառություն

Ի՞նչ կլիներ, եթե նոր տարին գար, իսկ հինը չգնար

Ի՞նչ կլիներ, եթե ամանորի գիշերը ժամացույցը հանկարծ սկսեր հետ պտտվել

Ի՞նչ կլիներ, եթե Ձմեռ պապը քնած մնար ու Ամանորի գիշերը նվերը չհասցներ

Ի՞նչ կլիներ, եթե Ձմեռ պապը նվերի փոխարեն բոլոր երեխաներին միայն խորհուրդներ բաժաներ

Ջ․ Ռոդարի․ <Լճակի մեջ նետված քարը> հնարի կիրառություն

Ամանորյա մի բառ գրի՛ր ու մտքիդ առաջինը եկած բառերի շարքը գրի առ։

Օրինակ՝ տոնածառ-կանաչ-գեղեցկություն, խաղաղություն, երկիք, աստղեր, երազ։

Ջ․ Ռոդարի․ <Երևակայական երկանդամություն> հնարի կիրառություն

Գրածդ առաջին ու վերջին բառերն ընտրի՛ր ու ստացված բառակապակցությամբ զվարճալի պատում հորինի՛ր։

Օրինակ՝ տոնածառի երազը, երազկոտ տոնածառը, երազն ու տոնածառը

Ամանորյա ընտանեկանն ֆիլմադարան-առաջարլի՛ր ամանորյա մուլտֆիլմերի ու ֆիլմերի քո ընտրանին։

Հարրի փոթթեր։

Ամանորյա ընթերցարան-Կազմի՛ր քո ամանորյա ընթերցարանը։

Նոր տարվա գիշեր

Թե աշխարհում փակ դռներ կան,

թող որ բացվեն այս գիշեր,

Ու Նոր տարին նոր խնդությամբ

թող ներս մտնի այս գիշեր,

Թե կան դատարկ, համր տներ`

մանկան ճիչով թող լցվեն,

Ով փնտրում է սրտանց մեկին`

հանկարծ գտնի այս գիշեր:

Թե կան լացող, տխուր աչքեր,

թող ծիծաղեն այս գիշեր,

Կանչող ձեռքերն իրար հասնեն,

հրաշք ապրեն այս գիշեր:

Թե կան սրտեր` չար նախանձով,

դառնան բարի ու ներող,

Եվ ուրիշի ուրախ կյանքով

խանդավառվեն այս գիշեր:

Թե մոլորված անցորդներ կան,

դարձի թող գան այս գիշեր,

Սրբագործված սիրով մտնեն

իրենց օջախն այս գիշեր,

Թե կան բախտի փշոտ ճամփեք,

թող ծաղկունքով կանաչեն

Ու երջանիկ սպասումով

բոլորն արբեն այս գիշեր…

Թե աշխարհում պանդուխտներ կան,

թող տուն դառնան այս գիշեր,

Հայրենական հավերժությամբ

ողջագուրվեն այս գիշեր:


Posted December 19, 2023 by hovhannisyane in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*