April 19

Задание 13

Пользуясь словами для справок, напишите ответы на вопросы.

Ворона каркает, а воробей? Воробей (что делает?) чирикает

Сова летает, а заяц? Заяц (что делает?) прыгает

Корова мычит, а собака? Собака (что делает?) лает

Слова для справок: лает, прыгает, чирикает

Прочитайте считалочку. Подчеркните слова, которые обозначают действие.

Раз, два, три, четыре, пять,

Вышел зайчик погулять,

Вдруг охотник выбегает…,

Прямо в зайчика стреляет!

Пиф! Паф! Ой-ой-ой!

Убегает зайчик мой.

Спишите текст, вместо точек вставьте подходящие по смыслу глаголы. Задайте к ним вопросы.

… лиса по полю. Вдруг … собаки и .. за ней. Лиса бросилась……… и в нору . В норе … и говорит сама себе: — Ушки, ушки, что вы …? — Мы …, чтобы собаки лисоньку не … .

Бежала лиса по полю. Вдруг выскочили собаки и погнались за ней. Лиса бросилась бежать и в нору . В норе сидит и говорит сама себе: — Ушки, ушки, что вы …? — Мы слушали, чтобы собаки лисоньку не скушали.

Слова для справок: бежала, выскочили, погнались, бежать, убежала, спряталась, сидит, делали, слушали, скушали.

Прочитайте. Запишите ответ на вопрос.

Дождик крапал, моросил, (Что делал)

Ливнем лил, стеной стоял.(Что делал)

Припускал, стучал, косил,(Что делал)

Барабанил, травы мял. (Что делал)

Дождик (что делал?) капал, лил, моросил.

Составьте словосочетания. Подберите как можно больше слов. Образец: цветок (что делает?) растёт, распускается, пахнет, расцветает море бушует

птичка _летает, поёт

ветер дует

собака лает, ест, играет

Соберите слова каждой строчки в предложения так, чтобы получился стишок.

прихожу, из, Я, школы, Я прихожу из школы

на, положу, Всё, место. Всё на место положу

занято бывает, А, играю, что. А бывает, что играю

раскидаю, на, Всё, свете. Всё на свете раскидаю

Но, гулять, иду, когда. Но когда иду гулять

на, место, Всё, кладу, я. Всё кладу на место я

April 18

Ջաննի Ռոդարի «Լինել և ունենալ»

gazetnyj-dozhd

Մի անգամ ուսուցիչ Քերականը գնում էր գնացքով և լսում էր խցիկի հարևանների խոսակցությունը: Բանվորներ էին հարավային Իտալիայից, որ արտասահման էին գնացել: Նրանք այնտեղ երկար էին աշխատել և հիմա հարազատներին տեսնելու համար ժամանակավորապես տուն էին դառնում:
-Ես 5 տարի առաջ եմ ուղևորություն ունեցել Իտալիա,- ասաց նրանցից մեկը:
– Իսկ ես Բելգիա եմ ուղևորություն ունեցել, ածխահանքում եմ աշխատել, և դա շա~տ դժվար էր:
Որոշ ժամանակ ուսուցիչ Քերականը լսում էր նրանց ու լռում: Բայց, եթե նրա դեմքին նայեիք, կնկատեիք, թե ինչպես է բարկանում և ինչքան նման է ջրով լիքը թեյնիկի, որն ուր որ է կեռա: Վերջապես ջուրը եռաց, կափարիչը թռավ, և խիստ նայելով ուղեկիցներին՝ ուսուցիչ Քերականը բացականչեց.
— «Ուղևորությո~ւն եմ ունեցել, ուղևորությո~ւն եմ ունեցել»: Էլի. «լինել» բայի փոխարեն «ունենալ» բայն օգտագործելը հարավցիներիդ սովորությունն է: Մի՞թե դպրոցում ձեզ չեն սովորեցրել, որ պետք է ասել. «Ես եղել եմ Իտալիայում», ոչ թե՝ «Ես ուղևորություն եմ ունեցել Իտալիա»:
Բանվորները լռեցին` հարգանքով լցված այդ սպիտակ մազերով, սև գլխարկով պատկառելի սինյորի նկատմամբ:
– «Ունենալ» բայը չի կարելի այդպիսի կապակցությամբ գործածել,- շարունակեց ուսուցիչ Քերականը,- դա կոպիտ սխալ է: Դա սխալ արտահայտություն է:
Բանվորները հոգոց հանեցին: Հետո նրանցից մեկը հազաց, կարծես համարձակություն էր հավաքում, և ասաց.
– Շատ հնարավոր է, սինյո´ր, որ դուք ճիշտ եք: Դուք, հավանաբար, շատ եք սովորել: Իսկ ես ընդամենը կրտսեր դպրոցն եմ ավարտել, բայց էն ժամանակ էլ ստիպված էի ավելի շատ ոչխար արածեցնել, քան դասագրքով զբաղվել: Շատ հնարավոր է, որ դա սխալ արտահայտություն է:
– Իհարկե, սխալ է:
– Հա-հա: Ու դա, երևի, շատ կարևոր է, չեմ վիճում: Բայց, ինձ թվում է, որ դա նաև շատ տխուր արտահայտություն է, շա՜տ: Ախր, մենք ստիպված ենք աշխատանք փնտրել օտար երկրներում… Ստիպված ենք լինում երկար ժամանակով լքել մեր ընտանիքները, երեխաներին:
Ուսուցիչ Քերականը շփոթվեց.
– Իհարկե…. Ընդհանրապես…Մի խոսքով… Սակայն, ինչ էլ որ լինի, ամեն դեպքում պետք է ասել «եղել եմ», ոչ թե ես «ուղևորություն եմ ունեցել»: Այդպես միայն գերմանացիներն են խոսում: Իսկ մենք պետք է գործածենք այլ բայ` ես եղել եմ, մենք եղել ենք, նա եղել է…
– Էհ,- հարգալից ժպտալով՝ ասաց բանվորը,- ես եղե´լ եմ: Մենք եղե´լ ենք… Գիտե՞ք, թե մենք ամենաշատը որտեղ կուզենայինք լինել: Մեր հայրենիքում: Չնայած մենք ուղևորություն ենք ունեցել Ֆրանսիայում էլ, Գերմանիայում էլ, բայց ամենից շատ կուզեինք այստեղ լինել` Իտալիայում, չհեռանալ այստեղից, աշխատանք, լավ տուն ունենալ և հանգիստ ապրել մեր տանը:
Եվ նա պարզ ու բարի աչքերով նայեց ուսուցիչ Քերականին: Ուսուցիչ Քերականը շատ էր ուզում բռունցքներով ծեծել իր գլուխը: Եվ ինքն իր հասցեին փնփնթում էր. «Տխմա´ր: Դու իսկական հիմար ես, ուրիշ ոչինչ: Սխալներ ես փնտրում… Սխալ արտահայտություննե~ր… Իսկ սխալը, և շատ ավելի լուրջ սխալը, ուրիշ տեղ է»:

April 18

Բվերի մասին

245

Բվերը 256 տեսակ են։ Բվերի ձվերը կախված է իրենց սնունդից, նրանք կարող են իրենց գլուխը պտտել 270 աստիիճան։ Նրանք իրենց աչթերի մեջ ունեն թաղանդ որը պաշտպանում է նրանց աչքերը որսի ժամանակ։ Բվերի ականջները ասիմետրիկ են, այդ նշանակում է որ նրանց ականջները շատ տարբեր են, մեկը վերև մեկը ներքև։ Նրանց թևերի հաստության պատճառով նրանք ոչ մի ձայն չեն հանում թռիչքի ժամանակ։

April 18

Մայրենի

Առաջադրանքներ

  1. ­Յուրաքանչյուր շարքից ընտրի՛ր մեկ ածանց, մեկ արմատ և նախածանցավոր բա՛ռ կազմիր:
    առ- վերջ
    ան- այգ
    տ- ողջ
    ց- ձև
    ամենա- միշտ
    ընդ- արագ
  2. Յուրաքանչյուր շարքից ընտրի՛ր մեկ արմատ, մեկ ածանց և վերջածանցավոր բա՛ռ կազմիր:
    ուրախ -ուկ
    պատիվ -ություն
    գետ -ավոր
    լաց -ակ
    ծով -կան
    սև -ային
  3. Կազմի՛ր ածանցավոր բառեր միևնույն արմատով (բառով) և տարբեր ածանցներով (երկուական):
    Երգ, զգայուն, կամք, վարժ, հուն, հատակ, արդյունք, բախտ, գիծ,
    շնորհ, արձակ, երևույթ, կշռել, կարգ, ձայն, օգուտ, աշխարհ, աճ:
    Նմուշ՝ երգ-համերգ, նախերգանք:

Հինգշաբթի

April 18

Ես սեղանն եմ

Ստեղծագործական աշխատանք

Ես Սեղանն եմ, ես այսօր ուզում եմ խոսել իմ բողոքների մասին

-Ես իմ համար մաքուր և հանգիստ ապրում եմ դպրոցում, բայց երբ գալիս է ժամը 09։00-ը, բոլոր երեխաները գալիս են դպրոց և նստում են դասի։ Մի տղա ամեն անգամ նստում է իմ շուրջ, և սկսում է ներկել ինձ մարկերներով, մատիտներո, էլ ո՞րն ասեմ։ Նույնիսկ իմ տակ մաստակներ են կպցնում, վրաս կոնֆետների թղթեր են գցում, անընդհադ խփում են իմ վրա։ Եվ այդպես՝ ամեն օր։ Տեսնես այս ամենը ե՞րբ կավարտվի։

April 18

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մասին

Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի, եկեղեցի Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Կառուցվել է 1860-ական թվականներին, Անիի մայր տաճարի նմանությամբ։ Շինարարական աշխատանքներն ավարտվել են 1873 թվականին։ Շինարարության աշխատանքների ղեկավար Թադևոս Անտիկյանն է։

Խորհրդային տարիներին այն ծառայել է որպես ֆիլհարմոնիայի դահլիճ։ Եկեղեցին մասամբ ավերվել է 1988 թվականի երկրաշարժի ժամանակ։ Այն վերականգելու թույլատրությունը եղել է 1995 թվականին։ Ներքին վերահարդարման աշխատանքները շարունակվում են։

April 18

Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցու մասին

Սուրբ Աստվածածին Մայր Եկեղեցի կամ Սուրբ Յոթ Վերք, եկեղեցի Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Կառուցվել է 1874-1886 թթ., և գտնվում է քաղաքի Կենտրոնական՝ այժմ Վարդանանց, հրապարակում։ Եկեղեցին Շիրակի թեմի առաջնորդանիստն է։

Եկեղեցու պաշտոնական անունը Սուրբ Աստվածածին է, բայց այն տեղացիների մոտ հայտնի է որպես Յոթ Վերք՝ ի պատիվ Մարիամ Աստվածածնի նկարի, որը այստեղ է տեղափոխվել Սուրբ Նշան եկեղեցուց։

Սրբապատկերի հեղինակը Ղուկաս Ավետարանիչն է։ Սրբապատկերը Վերին Բասենի Հասանկալա բերդաքաղաքից 19-րդ դարի երկրորդ կեսին վարդապետ Կարապետ Քոթանջյանի կողմից։ 1832 թվականին նկատի ունենալով, որ Մարմաշենի վանքը գտնվում է սահմանի մոտ, որոշվել է սրբապատկերը տեղափոխել Հառիճավանք, սակայն Գյումրի հասնելով տեղացիները չեն թողել, որ սրբապատկերը տարվի Հառիճ և այն մնացել է Գյումրիում[2]։

April 18

Փայտփորների մասին

Փայտփորները 7 տեսակ էին հայաստանում, իսկ աշխարհում 209 տեսակ։ 7 սեսակն են Սևը Կանաչը, Սիրիականը, Միջինը Վիզգցուկը, Սպիտակամեջքը, և վերջինը Խայտաբղետը։ Սև փայտփորը գրանցված է կարմիր գրում Փայտփորները իրենց բունը ստեղծում են իրենց կտուցով, նրան ունենում են 4-6 ձու,Փայտփորիկները շատ օգտակար են բնության համար, որովհետև նրանք ոչնչացնում են վնասակար միջատներին։ Փայտփորների թևերի երկարությունը 42-47 սմ է։ Փայտփորների բույնը ձվի պես կլոր է։ Փայտփորները ունեն երկար լեզու միջատներ որսալու համար, նրանց լեզուն տեղավորվում է նրանց գլխի մեջ։