February 28

Հայկ և Բել

Ըստ Մովսես Խորենացու՝ Հայկը գանգրահեր, վայելչակազմ, զվարթ աչքերով, ուշիմ ու խոհեմ, քաջ, երևելի և ազատասեր դյուցազն էր: պաշտպանում էր իր ազգը իր ժողովրդին։  ստեղծվել է հնագույն ժամանակներում, պահպանվել է Մովսես Խորենացու (V դար) և Սեբեոսի (VII դար) 

իսկ Բելը ուժեղ անխելք ու չար, Հանդուգն ու փառասեր, նաև զավթիչ էր։ Նա բոլորին խափում էր, նա խարդախ էր դրա համար էլ հայկը նրան երեքթևյան նետով հարվածում է նրա կրծքին, որը, դուրս գալով Բելի թիկունքից, խրվում է գետնի մեջ:

February 28

Առասպել Տորք Անգեղի մասին

Տորք Անգեղը՝ հայոց բարձրաբերձ լեռների հսկան, որի ծագումը Հայկյան սերնդից է սկսվում, երբեք հասարակ մարդու նման չէր: Ահռելի էր նա և այնքան ուժեղ, որ հիսուն գոմեշի չափ էր նրա ուժը: Նա մի հովիվ էր, բայց ոչ հասարակ, այլ դյուցազնական: Առյուծները և վագրերը նրան տեսնելիս՝ մոտ էին գալիս. կարծելով, թե նա էլ է գազան, և նա է իրենց զորավոր արքան: Տորք Անգեղը չէր գործածում ո՜չ թուր և ո՜չ նետ, միայն իր տեսքով էր ազդում: Բայց երբ թշնամին երես էր առնում, նա այն ժամանակ դիմում էր ուժին: Գարունը Տորքին թախիծ պարգևեց, որից նա ազատում չէր գտնում: Օրեր, գիշերներ թափառում էր նա. թախծոտ աչքերը արևին հառում: Աստղիկ Դիցուհին վերևից տեսավ նրան ու մոտ եկավ:

— Աս՛ա ինձ, եղբա՛յր,- ասաց Աստղիկը,- ինչո՞ւ են խոնավ աչքերդ անհուն:

— Ո՛վ, Դիցուհի՜: Միայն ես եմ անսեր, մենակ՝ աշխարհում: Եվ ո՞վ կսիրի ինձ:

— Մի՜ հուսահատվիր, մեծ հսկա՜: Դու սե՞ր ես փնտրում. նա քեզ է սպասում՝ կույս Հայկանուշը:

Տորքը քուն մտավ ու տեսավ նրան իր երազի մեջ: Նա գեղեցիկ էր և շատ նազելի: Տորքն արծվի նման թռչում է առաջ՝ աղբյուրի դիմաց մի բերդ էր կանգնած: Տորքը դռները բախեց: Բախում է, բայց չեն բացում: Երկաթե դուռը հսկան խորտակեց: Չքնաղ օրիորդը մոտեցավ և, իբր ինքն իրեն, այսպես ասաց.

— Եթե այդպես է, ուրեմն գնա և բեր ինձ համար քսան գերված հսկա:

Տորքը գնաց հսկաների մոտ ու ամեն ինչ պատմեց: Եվ հսկաները երգով ու պարով ճանապարհ ընկան: Երբ Հայկանուշը աղմուկը լսեց, տնից իսկույն դուրս եկավ, գնաց ընդառաջ: Նա տեսավ Տորքին հսկաների հետ, որոնք գերված էին, բայց երգ ու պարով: Եվ Հայկանուշը զարմացած ասաց.

— Տորք, դու ինձ խոստացար հսկաներ բերել: Այո, բերել ես հսկաներ, բայց ոչ թե գերի:

— Սպասի՜ր, Հայկանուշ, — ասաց հսկաների նահապետը, — նախ լսիր խոսքն իմաստության: Ի՞նչ պարծանք է, երբ արի հսկան իր ուժը ցույց տա ապագա կնկան: Դրան հակառակ՝ եթե ցույց տա սեր, դա ճշմարիտ որ պարծանք կլինի: Դո՜ւ, համառ աղջի՜կ, մութ աշխարհում չես և ոչ էլ գերի դևերի ձեռքում: Ի՞նչ առիթ ունես հիմա բերելու. միտք ունե՞ս, արդյոք, մենամարտելու:

Եվ Հայկանուշը գլուխը կախեց ու համաձայնություն տվեց առանձ մենամարտի:

— Ես կհրամայե՜մ,- ասաց ծերուկը,- որ մեր օրենքով մրցեք իրար հետ, բայց… սիրո զենքով:

Եվ կաղնի պսակներն առավ ծերունին, օրհնելով դրեց երկուսի գլխին…

February 28

English 28.02.23

  1. How often do you play football?

I never plays football.

2. How often do you meet your friends after shcool?

I someties meet my friends after shcool.

3. How often do you help wiht the chores?

I always help with the chores.

4. How often do you eat fruit?

I someties eats fruit.

5. How often do you meet your get up late?

I always get up late.

Category: English | LEAVE A COMMENT
February 27

փետրվար ամսվա մաթեմատիկայի հաշվետվություն

February 27

Մոգական քառակուսիներ

Լրացրու քառակուսի վանդակներն այնպես, որ ստանաս 3×3 մոգական քառակուսի։

235320225
250260270
295200285
690734676
 686700714
724666710
4501700850
24001000600
11503001550
145243212
 267200133
188157255
145243212
267200133
188157255
458507535
500577423
542416542
458507535
577500423
465493542

 Լրացրու քառակուսի վանդակներն այնպես, որ ստանաս 34 հաստատունով  4×4 մոգական քառակուսի։

138121
   310615
211714
16594

Լրացրու քառակուսի վանդակներն այնպես, որ ստանաս 50 հաստատունով  4×4 մոգական քառակուսի։

1310198
207149
6171215
1116518
February 27

Дети Деда Мороза /27 февраля — 3 марта

Дети Деда Мороза

У Деда Мороза было три сына и одна дочка. Звали их Ветер, Лёд, Иней и Снежинка.
Позвал Дед Мороз своих детей и говорит:
— Скоро зима. Кто из вас лучше людям поможет?
Дети пошли к людям. Вот вернулись они к Деду Морозу и рассказывают.

Начал рассказ Ветер:
— Я гнал холода. Пусть люди знают, что идёт зима. Пусть топят печки.
Лёд сказал:
— Я на реках мосты построил.
Иней говорит:
— Я лес украсил. Он теперь белый. Как красиво!
Снежинка сказала:
— Мне стало землю жалко. Я покрыла её белым
снегом.
— Хорошо, дети, — сказал Мороз. — Вы все помогли людям. А ты, Снежинка, помогла больше всех.

Найди и прочитай о том, какую работу сделали Деда Мороза.

Начал рассказ Ветер:
— Я гнал холода. Пусть люди знают, что идёт зима. Пусть топят печки.
Лёд сказал:
— Я на реках мосты построил.
Иней говорит:
— Я лес украсил. Он теперь белый. Как красиво!
Снежинка сказала:
— Мне стало землю жалко. Я покрыла её белым
снегом.
— Хорошо, дети, — сказал Мороз. — Вы все помогли людям. А ты, Снежинка, помогла больше всех. 
Почему отец похвалил Снежинку?

Потому что она согрела землю, а другие наоборот заморозили.

Запомни конструкцию с вопросами к кому? к чему?
Подошёл к кому? к брату (он)
к подруге (она)
к чему? к дому (он)
к школе (она)
к зеркалу (оно)

Отгадай загадку. На какие вопросы отвечают выделенные в предложении слова?
Не удержались в небе (где?)
Серебряные нити
И, выскочив на волю, (куда?)
Пришили тучку к полю. (куда?)

снежинка

Прочитай текст. Выпиши выделенные слова и поставь к ним вопросы.
Я люблю ходить в гости к соседу Алёше. Алёша любит различные поделки. Вот на полочке стоит светильник, около светильника — фигурки лесовичка, совёнка. Все эти чудные вещи он сделал из дерева, шишек, сухих листьев. Ещё Алёша выточил ложки и подарил их всем своим друзьям.

 к соседу (к кому?)  на полочке (где?) около светильника (где?) подарил( что сделал? ) друзьям (кому?)

February 27

Աղ

Ամեն մի սննդամթերք, նույնիսկ հացը, կարելի է փոխարինել մեկ ուրիշով: Աղը միակ սննդամթերքն է, որը ոչնչով չի փոխարինվում, առանց աղի ապրել հնարավոր չէ: Բժիշկները պարզել են, որ կենդանի էակը աղ չստանալով’ մահանում է:

Բարեբախտաբար, բնությունը բավականաչափ աղ Է կուտակել: Աղի պաշարները գտնվում են գետնի տակ, երբեմն աղի շերտերը հասնում են մինչև մեկուկես կիլոմետր հաստության: հազարավոր տարիների ընթացքում գետնի տակ գտնվող աղը այնքան է պնդացել, որ այն անվանում են քարաղ: Գետնի տակից աղը հանելու համար խոր հանքահորեր են փորում:

Աղը արդյունահանում են ոչ միայն գետնի տակից, այլև ցամաքած լճերի հատակից և նույնիսկ դեռևս չցամաքած աղի լճերից: Հայաստանի հանրապետությունում աղ արդյունահանում են երևանի հյուսիսային մասում գտնվող Ավանի աղահանքից:

Աղի մասին կան իմաստուն խոսքեր: Ժողովրդի մեջ լայն տարածված է «աղ ու հաց» արտահայտությունը, որը խորհրդանշում է բարեկա­մություն, հյուրընկալություն:

February 27

ԳԱՐՆԱՆ ԱՌԱՎՈՏ

Բարի լուսի զանգեր զարկին
Զընգզընգալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Լուսը բացվեց մեր աշխարհքին
Ճըղճըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Հովտում առուն խոխոջում է
Գըլգըլալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Քամին բարակ շընկշընկում է
Զըլզըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Կռունկն եկավ երամ կապած

Կըռկըռալեն անո՜ւշ, անո՜ւշ,
Կաքավ քարին տաղ է կարդում,
Կըղկըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Հարսն ու աղջիկ հանդերն ելան
Շորորալեն անո՜ւշ, անո՜ւշ.

Ծաղկանց բուրմունքն անմահական
Սըլսըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։

1909թ․

Առաջադրանքներ

Արտահայտիչ կարդա՛ բանաստեղծությունը և առանձնացրո՛ւ քեզ ամենից դուր եկած քառատողը։

Բարի լուսի զանգեր զարկին
Զընգզընգալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Լուսը բացվեց մեր աշխարհքին
Ճըղճըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Շարունակի՛ր

Զընգզընգալեն-զնգզնգալով

Ճըղճըղալեն-ճղճղալով

Գըլգըլալեն – գլգլալով

Զըլզըլալեն – գլգլալով

Կըռկըռալեն – կռկռալով

Կըղկըղալեն – կղկղալով

Շորորալեն – շորորալով

Սըլսըլալեն – սլսլալով

Գրի՛ր, թե բանաստեղծության մեջ ի՞նչ էին անում՝

զանգերը զնզնգում էին

առուն խոխոջում էր

քամին բարակ շընկշընկում

կաքավը քարին տաղ էր կարդում

հարսն ու աղջիկը դուրս եկան ծաղիկները հավաքելու

Ուշադի՛ր կարդա՛ բանաստեղծությունը և պատասխանի՛ր հարցերին։

Ինչպե՞ս բացվեց լույսը։

Զանգեր զարկին և լույսը բացվեց։

Ինչպե՞ս եկավ կռունկը։

Կռունկ եկավ երամ կապած։

Ինչպե՞ս է երգում կաքավը

Կաքավը երգում էր կըղկըղալեն։

Ինչպիսի՞ն էր ծաղիկների բուրմունքը։

Ծաղիկների բուրմունքը անմահական էր։

Նկարի՛ր բանաստեղծության նախընտրածդ հատվածը։

Ի՞նչ տրամադրություն հաղորդեց այս բանաստեղծությունը։ Միտքդ շարադրի՛ր մեկ-երկու նախադասությամբ։

Այս բանաստեղտությունը ինձ գարնան տրամադրություն է պարգևում և հիշեցնում է սիրուն առավոտը։

Բանաստեղծության ընթերցումը ունկնդրի՛ր հղումով։

Բանաստեղծության խոսքերով գրված երգերը լսի՛ր հղումներով։

February 24

Մայրը

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը։

Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։

Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվարթ ճիչով հայտնվում էր մեր գյուղում ու մեր կտուրի տակ։

Եվ ի՜նչ քաղցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»։

Եվ ահա նորից գարնան հետ վերադարձել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։

Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերավ ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։

Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգուշը կամ ամենից սովածը, շտապեց, ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։

Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։

— Փի՛շտ, փի՛շտ, — վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից՝ նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ կատարվեց, որ անկարելի էր մի բան անել։

Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտում էր ամբարի շուրջը, իսկ մենք՝ երեխաներս, մի-մի փայտ առած պտտում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը, դունչը լիզելով։

Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, իջավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկան։ Մին էլ տեսանք՝ հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։ Վազեցինք, տեսանք՝ մեռած, ընկած է ծառի տակին։

Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը։

Առաջադրանքներ

1.Կարդա’ պատմվածքը, դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր ընդգծված բառերը։

օճորքում- առիք, ձեղուն

զվարթ- ուրախություն 

երդիկ-տանիք

մարագ –  հարդանոց

2.Պատմվածքից դուրս գրիր բառեր, որոնց հականիշները կարող ես գրել, առանց բառարանի օգնության։

մոռանալ-հիշել

շինել-քանդել

գնալ-գալ

զվարթ-տխուր

քաղցր-դառը, կծու, թթու

հայտնվել-անհետանալ

անզգույշ-զգուշավոր

երկար-կարճ

3.Բնութագրի՛ր մայր ծիծեռնակին։

Մայրը բարի էր և խիզախ։ Մայրը փորձեց փրկել իր ճուտիկին կատվի սուր ճանկերից, բայց նա չկարողացավ, և նա նետեց իրեն ծառի ցած և սպանվեց:

4.Պատմվածքից դո՛ւրս գրիր մայր ծիծեռնակին բնորոշող հատվածը։

Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։

Ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից՝ նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։

Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, իջավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկան։ Մին էլ տեսանք՝ հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։ Վազեցինք, տեսանք՝ մեռած, ընկած է ծառի տակին։

5.Ինչպե՞ս կվերնագրեիր պատմվածքը։
Ես պատմվածքը կվերնագրեի « Խիզախ մայրը » վերնագրով:

6.Ի՞նչ գիտես ծիծառնակների մասին։ Համացանցից կամ այլ տեղեկատվական աղբյուրներից հետաքրքիր տեղեկություններ հայթայթիր ծիծեռնակների մասին։

Հայտնի է 179 տեսակ, իսկ Հայաստանում՝ 5 տեսակ՝ գյուղական ծիծեռնակ, քաղաքային ծիծեռնակ, առափնյա ծիծեռնակ, ժայռային ծիծեռնակ, շիկագոտի ծիծեռնակ։

Ծիծեռնակները ապրում են Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում, ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայում և Հարավային Ամերիկայում։

Ծիծեռնակների թռիչքին նայելիս կարելի է կարծել, թե նրանք հենց այնպես թռչում են, խաղում արևի ճառագայթների հետ: Իրականում նրանք անդադար աշխատում են՝ միջատներ են որսում: Իսկ դուք գիտե՞ք որ երբ որ ծիծեռնակը ցածր է թռչում, դա նշանակում է, որ շուտով անձրև է լինելու, իսկ երբ նա բարձր է թռչում, դա նշանակում է, որ արևոտ եղանկ է լինելու: Բայց բանն այստեղ ոչ թե ծիծեռնակներն են, այլ այն միջատները, որոնց  նրանք որսում են: Անձրևից առաջ, երբ օդն ավելի է խոնավանում, միջատների թևիկներն ուռչում են և ծանրանալով նրանց ավելի ներքև են քաշում: Եթե մենք կարողանայինք օդում ծիծեռնակներից բացի նկատել նաև փոքրիկ միջատներին, ապա անմիջապես ամեն ինչ կհասկանայինք:

Ծիծեռնակները միջատներին որսում են միայն օդում: Բայց հեշտ չէ որսալ այնքան միջատ, որ բավականացնի թե իրենց, թե իրենց ձագուկներին: Այ դրա համար էլ ծիծեռնակն ամբողջ օրը, մինչև մութն ընկնելը անց է կացնում օդում, միայն երբեմն նստում է հանգստանալու ծառի բարակ ոստին կամ հաղորդալարին: Իսկ բնի մոտ ծիծեռնակը թռչում է հարյուրավոր անգամներ և ամեն անգամ իր ձագուկներին կերակրում է մի քանի միջատիկով:

Ծիծեռնակը հազվադեպ է իջնում գետնին, որովհետև վատ է քայլում և գետնից էլ դժվարությամբ է վեր թռչում: Ջուրն անգամ խմում է թռչելիս՝ կտուցով որսալով կաթիլը:

Իրենց բները ծիծեռնակները կառուցում են այնպիսի տեղերում, որտեղից հեշտ է  անմիջապես սրընթաց թռչելը՝ քարափներին, պատերին, կտուրներին: Բները հիմնականում կառուցված են ծղոտի կտորներից ու ամրացված են հողով ու կավով: Քաղաքաբնակ ծիծեռնակների բները գնդաձև են, գյուղաբնակներինը՝ բաժականման: Իսկ ծովափնյա ծիծեռնակները երբեմն փոսիկներ են փորում ու այնտեղ պատրաստում իրենց բույնը: