January 31

Ձախորդ Փանոսը

Ձախորդ Փանոսը

Հովհաննես Թումանյան

Ժամանակով մի աղքատ մարդ է լինում, անունը Փանոս։ Ինքը մի բարի մարդ է լինում, բայց ինչ գործ որ բռնում է՝ ձախ է գնում։ Դրա համար էլ անունը դնում են Ձախորդ Փանոս։ Ունեցած-չունեցածը մի լուծ եզն է լինում, մի սել ու մի կացին։ Մի օր եզները սելում լծում է, կացինը առնում գնում անտառը փետի։ Անտառում էս Փանոսը միտք է անում, թե՝ մի բան որ ծառը կտրելուց ետը մին էլ նեղություն պետք է քաշեմ՝ ահագին գերանը գետնից բարձրացնեմ գցեմ սելի մեջը, ավելի լավ է՝ հենց սելը լծած բերեմ ծառի տակին կանգնեցնեմ, որ ծառը կտրեմ թե չէ, ընկնի մեջը։
Ասածն արած է։
Եզներով սելը բերում է մի մեծ ծառի ներքև կանգնեցնում, ինքը անցնում է վերի կողմը, կացինը քաշում՝ թրխկ, հա թրխկ։ Շատ է քաշում թե քիչ, էդ էլ ինքը կիմանա, ծառը ճռճռալով գալիս է զարկում, տակովն անում սելը ջարդում, եզներն էլ հետը։ Փանոսը մնում է ապշած կանգնած։ Ի՞նչ պետք է անի։ Կացինը վերցնում է ու ծոծրակը քորելով ճամփա է ընկնում դեպի տուն։
Ճամփին մի լճի ափով անց կենալիս է լինում։ Տեսնում է մեջը վայրի բադեր են լողում։ Ասում է՝ գլուխը քարը, չեղավ չեղավ, արի գոնե մի բադ սպանեմ, տանեմ տամ կնկանս։ Ասում է ու կացինը պտտում, շպրտում դեպի բադերը, որ մինն սպանի, բադերը ճղճղալով ցրվում են, փախչում են, որը եղեգնուտն է մտնում, որը թռչում գնում, կացինն էլ ընկնում է լճի խոր տեղը, տակն անում, կորչում։ Փանոսը մնում է լճի ափին կանգնած միտք անելիս։ Ի՞նչ անի, ի՞նչ չանի։ Շորերը հանում է դնում լճի ափին, ինքը մտնում մեջը, որ կացինը հանի։ Գնում է, գնում, քանի առաջ է գնում, ջուրն էնքան խորանում է, տեսնում է կարող է խեղդվել, ետ է դառնում, դուրս գալի։
Դու մի՛ ասիլ՝ Փանոսը որ լիճն է մտնում ու խորը գնում, էդ ժամանակ լճափով մի անցկենող է լինում, տեսնում է էստեղ թափած շորեր կան, եղեգնուտի մեջ խորը գնացած Փանոսին էլ չի նկատում, էս շորերը հավաքում է, առնում գնում։
Փանոսը լճից դուրս է գալի, տեսնում շոր չկա։ Մնում է տկլոր կանգնած։
Միտք է անում. «Ի՜նչ անեմ, տեր աստված, էսպես տկլոր ո՜ւր գնամ»։
Սպասում է մինչև մութն ընկնի։ Մթան հետ վեր է կենում գնում գյուղը։ Որ գյուղին մոտենում է, ասում է՝ էսպես տկլոր որ գնամ մեր տունը, տանըցիք ի՞նչ կասեն։ Արի գնամ ախպորիցս շոր առնեմ հագնեմ՝ էնպես գնամ կնկանս մոտ։
Ճամփեն ծռում է դեպի ախպոր տունը։
Դո´ւ. մի ասիլ՝ էդ գիշեր էլ ախպոր մոտ մեծարք կա, քեֆի էլ էն տաք ժամանակն է։ Դուռը ծերպ է անում, տեսնի ով կա, ով չկա, հյուրերից մինը կարծում է, թե շունն է, ձեռի կրծած ոսկորը շպրտում է դեպի դուռը, ոսկորը դիպչում է աչքին, աչքը հանում։
Փանոսը ցավից վայ՜վայ անելով ետ է դառնում, շներն էս ձենի վրա վեր են կենում, տեսնում են, օհո՛, մթնումը հրես մի տկլոր օքմին, ու չորս կողմից վրա են տալիս։ Շների հաչոցի վրա մարդիկ դուրս են թափվում, տեսնում են՝ մի տկլոր մարդ փախած գնում է, շները ետևից։ Առանց երկար ու բարակ մտածելու վճռում են, որ կա թե չկա սա սատանա է։
Բավական տեղ ղըչըղու տալով, հայհոյելով, հարայ-հրոցով ընկնում են ետևից, հալածում, տանում գցում անտառները։
Շներն էլ ետևիցը մի ճուռը պոկում են, ու էսպես տկլոր, աչքը հանած, կաղին տալով՝ խեղճ Փանոսը գնում է կորչում։
Մյուս օրը գյուղում տարածվում է, թե հապա չեք ասիլ՝ «Փանոսը կորել է։ Գնացել է անտառը փետի ու ետ չի եկել»։ Գեղահավան հավաքվում են գնում, գնում են անտառը ման գալի, սելն ու եզները գտնում են ծառի տակին ջարդված, ինքը չկա։
Դես Փանոս, դեն Փանոս. հարց ու փորձով հագուստն էլ գտնում են մեկի մոտ։
– Ա՛յ մարդ, էս հագուստը ո՞րտեղից է ընկել քեզ մոտ։
– Թե՝ ախպեր, էս հագուստը էսպես մի լճի ափին վեր ածած էր, հավաքեցի բերի։
Գնում են լճի չորս կողմը պտտում, կանչում՝ «Փանո՜ս, Փանո՜ս», Փանոսը չկա։
Վճռում են որ Փանոսը խեղդվել է։
Գալիս են ժամ ու պատարագ են անում, քելեխը տալիս։ Կնիկն էլ մի քիչ սուգ է անում, Փանոսին գովում, ափսոսում, հետո մի ուրիշ մարդ է ուզում, հետը պսակվում գնում։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Փորձի՛ր բացատրել:

գործը ձախ գնալ –գործը ձախողել չհաջողել
միտք անել –մտածել խորհել
ձենի վրա վեր են կենում – ձայնը լսելով տեղից վեր կենալԱԱՔ
տակն անել –խորտակվում է
ճամփան ծռել –ճամփից շեղվել
քեֆի տաք ժամանակն է –լավ քեֆ անելու ժամանակ
վրա տալ -հառցակվել
մթան հետ –մութ ընկնելու պես
գլուխը քարը – պետքս չի, ինչ ուզում է լինի
դես Փանոս, դեն Փանոս –

  • Տեքստում այս նախադասությունները գտի՛ր և ավարտի՛ր:

Ինքը մի բարի մարդ է լինում ..բայց ինչ գործ է գտնում մեկե ձախ է գնում. :
Շատ է քաշում, թե՝ քիչ ..ետ ել ինքը կիմանա. :
Ասում է՝ գլուխը քարը .չեղավ չեղավ  մի բադ բռնեմ.. :
Դու մի ասիլ՝ էդ գիշեր էլ .ախպոր մոտ մեծարք.. կա քեֆի էլ էն տաք ժամանակն է:

  • Ա և Բ շարքերում գտի՛ր հոմանիշ բառազույգեր:

Ա. Ժամ, տկլոր, վճռել, պսակվել, եղբայր  

Բ. Որոշել, ախպեր, ամուսնանալ, եկեղեցի, մերկ

պսակվել, ամուսնանալ, եկեղեցի:

  • Ձախորդ Փանոսեին նամակ գրի՛ր:
January 14

Իմ կարծիքը դպրոցական առարկաների մասին

Մայրենի

Այն լեզուն որով գրում, կարդում  և խոսում եմ  դա իմ մայրենի լեզուն է: Շատ գեղեցիկ և հարուս լեզու է  նաև աշխարհի հին լեզուներից  մեկն է: Այս տարի մենք  կարդացինք <<Քեռի  ֆեոդոր>>  պատմվացքը: Դասարանում շատ հետաքրքիր քննարկումներ ունեցանք:Խորհուրդ կտամ  մյուս  բալիկներն էլ  կարդան:

մաթեմատիկա

Ես շատ եմ   սիրում     մաթեմատիկա    առարկան, որովհետև   մենք   շատ   հետաքրքիր  խնդիրներ  ենք լուծում,   ֆլեշմոբներ   գլուխ   կոտրուկներ   ենք  կատարում:

Այս առարկան մեզ օգնում է արագ  մտծել:  

ես և շրջակա աշխարհ

Այս առարկան  շատ հետքրքիր է, որովհետև մենք ճանաչում ենք մեր  շրջակա աշխահը:Ուսումնասիրում  ենք   բնությունը, գնում ենք ագարակ ծանոթանում ենք կենդանիների առորյային:

մարմնակրթություն

Մեր մարմնակրթույթան մեչ մտնում է լողը, ֆիսկուլտուրան, հեծնիվը, իստաֆետային խաղերը դրանք բոլորն էլ պետկ են մեր մարնին, որ մենք առողջ մեծանաք:

երաժշտություն

Ես շատ եմ սիրում երաժշտություն:Մենք շատ հետաքրքիր  երգեր ենք երգում և պարում: ես ուզում եմ դառնալ երգի ուսուցիչուհի  և շատ եմ սիրում  ընկեր Սեդային:

ճամբորդություն

Ես շատ եմ սիրում  ճամբորդել:Մենք շատ հետաքրքիր վայրեր ենք  այցելել  Ծաղկեվանք, բուսաբանական այգի: Այտեղ շատ հետաքրքիր բույսեր կայն:

 բլոգավար                                                                                                                  

բլոգավարը պետք է ամենինչ  իմանա բլոգի մասին, ինչպես  են տեղադրում  նկարը  նաև բլոգավարը պետք է խելացի լինի,որ հետաքրքիր վարի իր բլոգը:

Ռուսերեն

Отчет по русскому языку

Я обожаю русский язык, потому что я разговариваю по – русски. Я очень люблю учительницу Элину и очень хочу стать учительницей русского языка. В этом полугодии мы выполнили много заданий, прочитали сказки и разные тексты, выучили новые слова. В рамках проекта “Сказки и осенние краски” я прочитала все сказки. В рамках проекта “Зима” выучила стихи, загадки о зиме.

January 14

Ճամբարի առաջին շաբաթի ամփոփում

Այս շաբաթ շատ հավես անցավ:Մենք ամփոփեցինք մեր<<Ուսումնական ձմեռ >>նախագիծը: Այա շաբաթ մարմնակրթության դասը անցկացրեցինք Մայր դպրոցում:Այսօր մի շատ հետաքրքիր փորց կատարեցինք, աղի միջոցով: Վերջում աղից ստացվեց գունավոր փաթիլիլներ: Լավ է, որ շուտ ավարտվեցին արձակուրդները, որովհետև ես շատ էի կարոտել ընկերներիս և իմ շատ սիրելի դասատուներին:

January 13

Քեռի ֆեոդորի գիրքը

Մենք դասարանով կարդացել ենք <<Քեռի ֆեոդորը>>գիրքը: Այն շատ հետաքրքիր էր, այնտեղ մի տղա կար, որի անունը Քեռի ֆեոդոր էր:Նա շատ էր սիրում կենդանիներին նույնիսկ  հեռացել էր տնից :  Շատ էր սիրում  գյուղը, իսկ   մյուս օրը  այնքան ձյուն եկավ,որ  Քեռի ֆեոդորը հիվանդացավ: Մայրիկը  ու Հայրիկը  եկան գյուղ  և նրանք  Քեռի ֆեոդորի հետ վերադարձան քաղաք: Իմ կարծիքով շատ հետաքրքիր  պատմու թյուն է: Խորհուրդ կտամ մյուս  բալիկներն  էլ կարդան:

January 12

ЗИМА

Она явилась закутанной, белой, холодной.
— Кто ты? – спросили дети.
— Я – время года – зима. Я принесла с собою снег и скоро набросаю его на землю. Он все закроет белым пушистым одеялом. Тогда придет мой брат – дедушка Мороз и заморозит поля, луга и реки. А если ребята станут шалить, то отморозит им руки, ноги, щеки и носы.
— Ой, ой, ой! Какая нехорошая зима! Какой страшный дедушка Мороз! – сказали дети.
— Подождите, дети… Но зато я подарю Вам катанье с гор, коньки и салазки. А после придет любимое Рождество с веселой елкой и дедушка Мороз с подарками. Разве Вы не любите зимы?

Она явилась закутанной, белой, холодной.
— Кто ты? – спросили дети.
— Я – время года – зима. Я принесла с собою снег и скоро набросаю его на землю. Он все закроет белым пушистым одеялом. Тогда придет мой брат – дедушка Мороз и заморозит поля, луга и реки. А если ребята станут шалить, то отморозит им руки, ноги, щеки и носы.
— Ой, ой, ой! Какая нехорошая зима! Какой страшный дедушка Мороз! – сказали дети.
— Подождите, дети… Но зато я подарю Вам катанье с гор, коньки и салазки. А после придет любимое Рождество с веселой елкой и дедушка Мороз с подарками. Разве Вы не любите зимы?

Автор К.В. Лукашевич

January 12

Մաթեմատիկա 12.01.22

.Քանի՞ տարբեր տառ ես օգտագործում  «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր   գրելու համար:   13

2. Կարդա՛ թվերը և շարունակի՛ր ըստ օրինակի:

1000 – հազար

2000 –երկուհազար

3000-երեքհազար

4000 –չորսհազար

5000-հինգհազար

6000 -վեցհազար

7000-յոթհազար

8000 -ութհազար

9000- ինըհազար

3.Լուծի՛ր խնդիրները։

 Ա․Քանի՞ տարբեր տառ ես օգտագործում ձմռան երեք ամիսների անունները գրելու համար։ Դեկտեմբեր, հունվար, փետրվար 13 տարբեր տառեր:

Բ․Քանի՞ ընդհանուր տառ ունեն ձմռան երեք ամիսների անունները։    ընդhանուր 22  

Գ․Քանի՞ անգամ ենք գրում 4 թվանշանը 1-50 թվերը գրելու համար։ 14

 Դ․Քանի՞ անգամ ենք գրում 0 թվանշանը 1-100 թվերը գրելու համար։ 11 

4.Հաշվի՛ր արտադրյալը։

3 x 1 =3

3 x 10 =30

 3 x 100 =300

3 x 1000=3000

7 x 10 =70

9 x 100 =900

 4 x 100 =40

6 x 10 =60

 8 x 100 =800

5. Էլինան  6 մատիտի   և 2 քանոնի   համար վճարեց 900 դրամ  : Ինչքա՞ն արժե 1 մատիտը,  եթե 1 քանոնն  արժե 150 դրամ ։

Լուծում  1)2×150=300դր.    2)900-300=600դր. 3)600:6=100դր.                                                                                                                                                 

Պատ 100դր.՝

January 10

Իմ Ամանորը

Այս նոր տարին ինձ շատ ուրախ օրեր պարգևեց: Ձմեռ պապը ինձ այցելեց ուղիղ ժամը 12-ին: Իմ բոլոր ցանկությունները կատարել էր և ես շատ ուրախ էի: Նվերներ ստացա նաև ինտանիքիս անդամներից: Դրսում մեծ ու գեղեցիկ հրավառություն էր, իսկ ներսում բաժակները լցրել էին գինով ու իրար մախթանքներ էինք անում: Հուսով եմ,որ Ձմեռ պապը կլսի ու մեր բոլորի ցանկություները կկատարի: