March 30

«Ուսումնական գարուն» նախագիծ

Սիրահարների այգին գտնվում է Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում: Այգին գոյություն է ունեցել դեռևս 18-րդ դարից, և կոչվել՝ «Կոզեռնի այգիներ». այն ժամանակ էլ տնկվել են այգու ծառերի մեծ մասը։ 1949 թվականին ռուս բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի ծննդյան 150 ամյակի շնորհիվ, այգին անվանվում է Պուշկինի այգի, իսկ 1970 թվականին այգին և նրան կից պողոտան։ 2007 թվականին այգին վերակառուցվում է որպես ճապոնական այգի և Պողոսյան այգիների մաս է կազմում։

March 24

Փետրվար ամսվա մաթեմատիկայի հաշվետվություն

March 23

Խաչբառ

ԱԲԳԴԵԶԷԸԹ
123456789
ԺԻԼԽԾԿՀՁՂ
102030405060708090
ՃՄՅՆՇՈՉՊՋ
100200300400500600700800900
ՌՍՎՏՐՑՒՓՔ
100020003000400050006000700080009000

Օգտվելով   այս  աղյուսակից   լուծեք  խաչբառը

Հորիզոնական

  • Զամբյուղում  կան երկու գույնի վարդեր։ Առանց նայելու

ամենաքիչը քանի՞ վարդ  վերցնելով՝ կարելի է համոզված լինել, որ  կունենանք գոնե երկու միագույն վարդ։  3 

  • Ո՞ր բնական թվին է հավասար այն կոտորակը, որի համարիչն  ու  հայտարարը  իրար  հավասար են։  1
  • Գտիր  ամենափոքր   քառանիշ   թվի   հնգապատիկը։  5000
  • Պուրակում    երփներանգ  ծաղիկների    1/4  մասը  հավասար է ամենափոքր եռանիշ թվին։    Քանի՞ ծաղիկ  կար պուրակում։  400
  • Գտիր ամենամեծ միանիշ թվի 1/9  մասը։  1
  • Մայրության տոնին ընդառաջ Տիգրանն ու իր եղաբայրը  որոշեցին  մայրկին    միասին  ծաղիկ   նվիրել։  Նրանք միասին  ունեին  1600  դրամ։   Որքա՞ն   գումար    ուներ  նրա  եղբայրը,  եթե    Տիգրանը նրանից  3  անգամ շատ գումար ուներ։ 400
  • Ո՞րն է  16 թվի ամենափոքր բաժանարարը։ 1
  • Գտիր 30 թվի ամենամեծ բաժանարարի տասնապատիկը։ 300
  •   Եթե Դավիթի  տնկած կակաչների  քանակը եռապատկեք, արդյունքը  ավելացնեք 40-ով, կստանաք ամենափոքր եռանիշ թիվը։  Քանի՞ կակաչ էր տնկել Դավիթը։  20
  • Գտիր  400-ի ամենափոքր բազմապատիկը։ 400

Ուղղահայաց

  • Ո՞ր   16000-ի   1/4 մասը։   

4000

  • Գտիր  599-ի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։    600   

Ն

  • Գտիր  8000 և 1600 թվերի քանորդը։    

   5

  • Գտիր  2000 թվի  5/2  մասը։  

5000

March 23

Տերևի ծնունդը

Բողբոջի միջից դուրս եկավ ընկուզենու փոքրիկ, սրտաձև առաջին տերևը։ Ոչ ոք չդիմավորեց , ոչ ոք ուրախության ճիչ չարձակեց նրա ծննդյան առիթով։ Կարծես այգում որևէ փոփոխություն չէր եղել։ Միայն մայր ընկուզենին թեթևակի  սարսռաց և հազիվ լսելի շշունջով ողջունեց իր անդրանիկ որդու ծնունդը։ Նորածին տերևն աչքերը լայն բացած՝ սկսեց նայել շուրջը։ Երկինքն ամպամած էր։ Փչում էր սառնաշունչ քամին։ Մռայլ երկնքից թափվում էին անձրևի խոշոր կաթիլները։ Տերևը դողաց, վախեցավ և սոսկալի մենակություն զգաց։ Որդու տագնապին անմիջապես արձագանքեց մայր ընկուզենին և ասաց․

-Մի՛ հուսահատվիր, որդի՛ս, դու դեռ կտեսնես աշխարհի գեղեցկությունն ու կհմայվես նրանով։

Առաջադրանքներ

  1. Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հոմանիշները։
  2. Անդրանիկ-Առաջնեկ
    մռայլ -Խոժոռ
    խոշոր-Մեծ
  3. Տեքստից դո՛ւրս գրիր կոչական ունեցող նախադասությունը։ Փոփոխիր այնպես, որ կոչականը դառնա վերջադաս։
  4. Մի՛ հուսահատվիր, դու դեռ կտեսնես աշխարհի գեղեցկությունն ու կհմայվես նրանով որդի՛ս։
  5. Դո՛ւրս գրիր երկու վերջածանցավոր բառ։ Այդ ածանցներով կազմի՛ր մեկական նոր բառ։
  6. գեղեցկություն-գեղեցկանալ, ընկուզենի-ընկուզապատ
  7. Տեքստից դո՛ւրս գրիր յոթերորդ նախադասությունը և համառոտի՛ր։
  8. Մի՛ հուսահատվիր, որդի՛ս, դեռ կտեսնես աշխարհի գեղեցկությունն ու կհմայվես նրանով։
March 22

Թեսթ 3

Ջանի Ռոդարի
Ջելսոմինոյի արկածները

Մի ան□ամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են. ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես՝արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:

«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: – Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:

Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. « Իսկ եթե օգտվեմ իմ

Եվ, այսպես որոշելով, նա կանգնեց ծառի տակ ու ոչ կատակ, ոչ լուրջ ճչաց.

  • Է՜յ, տանձեր, հապա մի ցած թափվեք:

«Թը՛փ-թը՛փ-թը՛փ»,- պատասխանեցին տանձերը՝ անձրևի նման ցած թափվելով:

Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին և նույն բանը կրկնեց: Ամեն անգամ, երբ նա գոռում էր՝ «թափվե՛ք», տանձերը ճյուղերից այնպես էին պոկվում, կարծես հենց դրան էին սպասում:

Ջելսոմինոն շատ ուրախ էր դրա համար:

«Այսպես ես ահագին ուժ կխնայեմ,- խորհում էր նա,- ափսոս, որ առաջ չէի մտածել այս մասին»:

Մինչ Ջելսոմինոն շրջում էր իր պարտեզում ու այդ ձևով հավաքում տանձերը, հարևան արտում քաղհան անող մի գյուղացի տեսավ նրան: Նա տրորեց աչքերը, քիթը կսմթեց և, եր□ համոզվեց, որ տեսածը երազ չէ, վազեց կնոջ մոտ.

  • Գնա, մի տես ̀ ինչ է կատարվում,- դողալով ասաց նա կնոջը,- ես համոզված եմ, որ Ջելսոմինոն չար վհուկ է:
  • Ի՜նչ ես ասում. նա բարի, սուր□ ոգի է:

Մինչ այդ ամուսինները բավական խաղաղ էին  ապրել, բայց այստեղ նրանք կպան իրար: Հանկարծ ամուսնու գլխում մի միտք ծագեց.<<Արի հարևաններին կանչենք: Թող նրանք էլ նայեն Ջելսոմինոյին, տեսնենք ̀ ի՞նչ կասեն>>:

Հարևաններին կանչելու միտքը դուր եկավ կնոջը: Նա դեմ չէր մի ավելոր□անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն, դրա համար էլ մի ակնթարթում անհետացավ:

Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին: Բնակիչները բաժանվել էին երկու մասի: Մի մասը պնդում էր, թե Ջելսոմինոն բարի ոգի է, իսկ մյուսներն ապացուցում էին, թե նա չար կախարդ է:

  1. Տեքստի  4  բառերում  տառի փոխարեն  վանդակ  է  դրված, դու՛րս գրիր այդ բառերը ̀  լարացնելով բաց թողած տառերը: անգամ, երբ, սուրբ, ավելորդ
  2. Բնագրից դու՛րս գրիր չորս  բարդ բառ,  բաժանի՛ր բաղադրիչների: Քաղ-հան, քմ-ա-հաճույք, շրջ-ա-կայք, շաղ-ա-կրատ
  3. Տեքստից  դու՛րս  գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/ աստիճան         սանդուղք

բ/ սիրուն                գեղեցիկ

գ/ բղավել               ճչալ

դ/ դաշտ                 արտ

  1. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ քաղհան – բարդ

բ/ չար – պարզ

գ/ երազ  – ածանցավոր

դ/տանձ – պարզ

  1. Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.  

ա/հարևան
բ/ ճյուղ

գ/ ծառ

դ/ամուսին

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված: 

ա/ պարտեզ – գոյական

բ/ տանձ – գոյական    

գ/ առավոտյան -գոյական         

դ/  միտք – գոյական

  1. Տեքստից ընտրի՛ր չորս  բառ (ոչ բայ) և դարձրու՛  բայեր: Միտք-մտածել, ուրախ-ուրախանալ, պատահած-պատահել, կախարդ-կախարդել
  2. Որ՞ն է տրված  նախադասության ենթական.


Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին:  

  1. Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն:

Մի անգամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել են:

Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց։

  1. Կետադրի՛ր տեքստում ընդգծված  նախադասությունը:
  2. Դո՛ւրս գրիր Ջելսոմինոյին բնութագրող արտահայտություններ

Ջելսոմինոն բարի ոգի է կամ չար կախարդ։

  1. Ո՞րն էր Ջելսոմինոյի հիմնական նպատակը.

ա/ ահագին ուժ խնայելը

բ/ բարձր ձայն ունենալը

գ/ ճյուղերից տանձեր թափելը

դ / սանդուղք բերելը

  1. Ի՞նչ միտք ծագեց Ջելսոմինոյի մտքում։

Իսկ ինչո՞ւ ճչալով չհավաքել։

  1. Ինչո՞ւ էր բնակիչների մի մասը Ջելսոմինոյին համարում չար վհուկ, մյուս մասը՝ բարի ոգի:

Որովհետև, երբ նա ճչում էր և տանձերը ընկնում էին և մի մասը մտածում էր, որ այդ կախարդանք է, իսկ մյուս մասը մտածում էր, որ հրաշք է։

  1. Ինչո՞ւ հարևաններին կանչելու միտքը դուր եկավ գյուղացու կնոջը: 

Որովհետև նա սիրում էր բամբասել հարևանների հետ։

March 22

Волк /20-25 марта/

Волк
(Русская народная сказка)
Пришлось Волку помирать, стал Волк свои грехи вспоминать. Всего-то ему жить три часа осталось,
а грехов столько, что в три года не посчитаешь. Видит он, что не справится. «Нечего делать, — гово-
рит, — сосчитаю, что я доброго сделал. Вот один разовечка совсем близко ко мне подошла, а я, хоть голоден и был, не тронул её. Тогда ещё баран около стоял — так надо мной смеялся да потешался, что в куски бы его за это надо разорвать, — а я его невредимым отпустил».
«Помню, — говорит Ёж, — это тогда было, когда ты лапой в капкан попал и с места тронуться не
мог».

  1. Почему Волк не стал вспоминать свои грехи? Потому что ему осталось жить три часа
    2. Много ли доброго сделал Волк? Нет, он добрых дел не делал.

Никто, ничто, ничей, ни о чём, ни с кем, ни на кого, никакой.
Никто не пришёл. Ничто его не интересовало. Он ни о чём не спрашивал, ни на кого не смотрел.

3. Выпиши из текста предложения с отрицательными местоимениями. Перескажи сказку. Используй разные местоимения.
. «Нечего делать, — гово-рит, — сосчитаю,

4. Составь диалоги по образцу.
Образец:
— Куда ты вчера ходил, Тимур?
— Я никуда не выходил из дома.
— А кому ты звонил?
— Я никому не звонил.
— А что ты делал? – Я делал уроки.