November 29

Կանաչ եղևնին

Զմրուխտ  գարունն  էր  հյուր  եկել  բնությանը:  Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:  Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:  Բնությունը  զարթոնք  էր  ապրում: Ծեր  այգեպանն  իր  այգում  մի  փոքրիկ  եղևնի  տնկեց՝  հազիվ  մեկ եղևնի: Եղևնին  նման  էր  կանաչ  հանդերձ  հագած,  շփոթված  երեխայի:  Արևի  շողերը  հազիվ  էին  հասնում  նրան:  Մի  մեծ,  հզոր  բարդի  իր  ճյուղերով  փակել  էր  արեվի  ճանապարհը: Եղևնին  տխրում  էր  արևի  կարոտից: Նա  բարձրահասակ  բարդու  ստվերի  տակ  իրեն  զգում  էր  խեղճ  ու  անօգնական:

Մի  օր  էլ  փոքրիկ  եղևնին  չդիմացավ  ու  սկսեց  բարձրաձայն  արտասվել:  Հպարտ  բարդին  լսեց  նրա  լացի  ձայնը  ու  հարցրեց.

-Ինչո՞ւ  ես  լաց  լինում,  այգեպանը  լացկաններին  չի  սիրում:

-Ես  լացկան  չեմ,  բայց  արևի  շողերը  ինձ  չեն  հասնում  եվ  ես  վախենում եմ,  որ  միշտ  փոքրիկ  կմնամ:  Իսկ  ես  այնքա ՜ն  եմ  ուզում  մեծանալ,  գեղեցիկ  ծառ  դառնալ,-ասաց  փոքրիկ  եղևնին:

Բարդին  արհամարհանքով  վերևից  քմծիծաղ  տվեց.

-Մի  քեզ  նայի՛ր, քո  թույլ  ճյուղերին:  Դու  չես  կարող  մեծանալ: Իսկ  հիմա  ինձ  նայի՛ր:  Տե՛ս,  թե  որքան  հզոր  եմ  ու  ուժեղ:  Եվ  այնքան  պիտի  բարձրանամ,  որ  ճյուղերս  երկինք  հասցնեմ:

Փոքրիկ  եղևնին  ավելի  կծկվեց  ու  ինքնամփոփ  դարձավ: Այդպես  անցավ  գարունը  և  եկավ  շոգ  ամառը:  Բարդու  սաղարթն  ավելի  փարթամացավ:  Արևի   ճառագայթները  չէին  կարողանում  ճեղքել  նրա  հզոր  ճյուղերը,  որպեսզի  հասնեն  եղևնուն:  Իսկ  փոքրիկ  եղևնին  այնքա՜ն  էր  ուզում  աճել  ու  մեծանալ:

Եղևնին  կրկին  սկսեց  կամացուկ  հեծկլտալ:  Անպատկառ  բարդին  շրջվեց  և  գոռաց  նրա  վրա.

-Ի՞նչ  ես  նորից  նվնվում:

Եղևնին  լացակումած  շշնջաց.

-Խնդրում  եմ, խղճա՛  ինձ, մի  քիչ  բացի՛ր  ճյուղերդ: Թող  արևը  ինձ  էլ  հասնի:

-Այդ  էր  պակաս, որ  քեզ  նման  խղճուկի  համար  նեղացնեմ  իմ  ճյուղերին,-հոխորտաց  բարդին:

Փոքրիկ  եղևնին  ձայնը  կտրեց: Ամառն  էլ  անցավ  ու  եկավ  ոսկեհեր  աշունը: Բարդին  աշնանային  զգեստ  հագավ: Նրա  կանաչ-դեղին  տերևները  անհոգ  խաղում  էին  իրար  հետ: Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն: Բարդին  լրիվ  մերկացավ  ու  սկսեց  դողալ:  Ալեհեր  ձմեռն  իր  ցուրտ  շնչով  սառեցրեց  ողջ  բնությունը: Բարդին  սարսռաց  ցրտից  ու  նրա  բնին  արցունքի  սառած  բյուրեղներ  երևացին: Բարդին  նայեց  փոքրիկ  եղևնուն, որ  դեռ  կանաչ  էր  ու  չէր  մրսում:

Advertisementsabout:blankREPORT THIS AD

-Խնդրում  եմ, գրկի՛ր  իմ  բունը, թե  չէ  ես  կմեռնեմ  ցրտից,-հուսահատ  աղերսեց  բարդին:

-Երբ  ես   լալիս  էի, դու  ինձ  չէիր  օգնում: Երբ  ես  խնդրում  էի, դու  չէիր  լսում  իմ  ձայնը: Բայց  ես  կօգնեմ  քեզ:  Չէ՞  որ  մենք  բոլորս  մեր  մայր  բնության  զավակներն  ենք,-ասաց  եղևնին:

Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:

Առաջադրանքներ

1 Բացատրիր ընդգծված բառերը։

․ 2․Բնութագրի՛ր եղևնուն։

3․․ Հեքիաթից դուրս գրիր բարդուն բնորոշող արտահայտությունները։

4․ Տեքստից առանձնացրու բառակապակցությունները և դրանից երեքը գործածիր նախադասություններում։

4․ Նշված նախադասությունից դուրս գրիր հատկանիշ ցույց տվող բառերը։

Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:

5․ Հեքիաթից դուրս գրիր մեկական պատմողական և հարցական  նախադասություն։

6․ Համառոտիր նախադասությունները՝ թողնելով միայն գլխավոր անդամները։

Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:

Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:

Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն:

November 28

Ինքնաստուգում

1) Թվարկիր 28-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 28-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։

1, 2, 4, 7, 14, 28

Ամենափոքրը՝ 1-ը

Ամենամեծը ՝ 28-ը

2)Գտիր 58 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։

58 + 1 = 59

3)Քանի՞ բաժանարար ունի 30-ը, ո՞ր թվերն են դրանք։

6 բաժանարար՝

1, 3, 4, 5, 6, 10, 30

4)Թվարկիր 4-ի պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 36-ից։

4, 8, 12, 16, 20, 24, 28, 32

5)Թվարկիր  6-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 30-ից։

36, 42, 48, 54, 60…

6)Թվարկիր  9-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 9-ի պատիկ ամենափոքր թիվը։

9, 18, 27, 36, 45…

Ամենափոքրը՝ 9

7)Հաշվիր 2սմ, 6սմ , 9սմ և 4սմ կողմերով քառանկյան պարագիծը։

21սմ

8)Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և
երկարության գումարը 26 է։

26 x 2 = 52
P = 52

9)Հաշվի՛ր 12 սմ և 17 սմ  կողմերով ուղղանկյան պարագիծը և մակերեսը։

P = 2 x 17 + 2 x 12 = 34 + 24 = 58
S = 17 x 12 = 51

10)Գտի՛ր քառակուսու մակերեսը և պարագիծը՝ իմանալով, որ նրա կողմի երկարությունը 11 սմ է։

P = 11 x 4 = 44

S = 11 x 2 = 22

November 28

Я — Маша, и бабушка тоже /28 ноября — 2 декабря/

  1. Прочитай стихотворение и придумай ему название.
    Я — Маша, и бабушка тоже,
    Мы с бабушкой очень похожи.
    Мы любим ватрушки и булки
    И песни во время прогулки.
    А если у нас именины,
    Мы варим компот из малины.
    И крепко целуем друг дружку,
    И дарим друг дружке игрушку.

    Я и бабушка — лучшие друзья на свете!

2. Ответьте на вопросы:

Как девочка относится к бабушке?

Дружелюбно.

Почему она считает бабушку подружкой?

Потому что они очень похожи.

Что любят девочка и бабушка?

Ватрушки и булки, песни во время прогулки, варить компот из малины.

Что они варят из малины?

Компот

Расскажи, что вы делаете вместе с бабушкой?

У меня две бабушки, с первой бабушкой мы играем вместе игры и смотрим мультфильмы. А с другой бабушкой я встречаюсь летом, потому что она живет в Америке и летом прилетает к нам. С ней я иду на прогулки и в магазины чтобы приготовить что-нибудь вкусное. Потом мы вместе готовим и получается очень вкусно! Вместе мы делаем математику очень весело, потому что она учительница математики, и она очень понятно объясняет!

Найди в тексте стихотворения слова в единственном числе и слова во множественном числе.

  1. Выполни упражнение по образцу.
    Образец: тетрадь — тетради, город — города,
    друг — друзья.
    Тетрадь — тетради, медведь — медведи, берег — берега.
    Город — города, глаз — глаза.
    Друг — друзья, лист — листья, дерево — деревья.

4. Вставь буквы:

С неба смотрит солнце
Миллионы лет.
Льёт на землю солнце
И тепло и свет.
Но посветит солнце
И уходит прочь.
А живое сердце
Греет день и ночь.
Значит, сердце лучше
Солнца самого,
Никакие тучи
Не затмят его.

November 28

Мой папа

Мой папа
Большое удовольствие для маленькой девочки Кати — заходить в кабинет отца. Первое, что поражает Катю, — книги. Они стоят на стеллажах у стен, разбросаны в креслах, на письменном столе, на подоконниках, с бумажными закладками и без закладок. Есть огромные, с медными застёжками. Кате их даже не поднять. А ещё на столе у отца стояли модели самолётов. Для Кати все вещи в кабинете были понятными и близкими, живыми.

Ответьте на вопросы:

  1. Почему Кате нравилось бывать в кабинете отца?
    Катя получала удовольствия когда заходила в кабинет.
  2. Что ей нравилось в этой комнате?
    Ей нравились книги
  3. Где были книги?
    Книги были на стеллаже.
  4. Что еще было в кабинете?
    В кабинете еще были закладки, были модели самолетов,
  1. Расскажи или напиши о своём папе и дедушке.
    Мой папа очень любит машины у него есть много модель машин.
    Мой дедушка очень трудолюбивый он любит что – то делать и строить.
  2. Кто они по профессии? Где работают? Помогает ли папа тебе в учёбе?
    Мой папа программист, дедушка не работает, папа всегда помогает в учебе.
  3. Расскажи, как вы проводите выходные дни.
    Мы иногда едим в Севан. Я и брат идем на занятия роботатехники, а в воскресенье я всегда делаю уроки.
November 28

Մեզ սնող հողը

Երկրի ցամաքային տարածությունները ծածկված են փխրուն շերտով, որն անվանում են հող: Հող չկա միայն ցամաքի սառցածածկ տարածքների և ժայռերի վրա:

Հողը Երկրի վրա գոյանում է շատ դանդաղ, հազարավոր ու միլիո­նավոր տարիների ընթացքում: Իսկ ինչպե՞ս է դա տեղի ունենում:

Ցամաքը կազմող ապարները Արեգակի ճառագայթների, քամու, անձրևի, ձյան ազդեցությունից տաքանալով ու սառչելով, քայքայվում են. ապարների խոշոր կտորները վերածվում են մանր կտորների, իսկ մանրերը` կավի և ավազի: Սակայն դա դեռևս հող չէ: Որպեսզի այն դառ­նա հող, անհրաժեշտ է, որ այդ քայքայված նյութերին ավելանա հումուս: Իսկ հումուսն առաջանում է մահացած բույսերի ու կենդանիների մնա­ցորդներից:

Քայքայված ապարի ու հումուսի միախառնումից գոյանում է հողը: Բույսերի սերմերը, ընկնելով հողի մեջ, ծլում են, աճում, և մարդը բերք ու բարիք է ստանում: Իսկ լերկ քարի մակերեսին սերմը չի կարող ծլել:Հողի ամենակարևոր հատկությունն այն է, որ այնտեղ աճում են բույսերը:

Հողում միշտ կան նաև շատ մանր օրգանիզմներ, որոնց անվանում են մանրէներ: Հենց դրանց միջոցով են քայքայվում բույսերի և կենդանի­ների մնացորդները և վերածվում հումուսի: Հողում ապրում են նաև որդեր, միջատներ, խլուրդներ և մկներ։ Հողի մեջ մեջ միշտ ջուր և օդ կա։ Բույսերի աճի համար դա շատ կարևոր է։
Հողի կազմից կախված են նրա փխրունությունը և ջուրը պահելու հատկությունը: Օրինակ, եթե ավազը հողի մեջ շատ է, ապա այդպիսի հողում ջուրը արագ ներծծվում է և հեռանում գետնի խորքերը: Եթե հողում կավն է շատ, ապա այնտեղ ջուրը դանդաղ է ներծծվում, այդ պատճառով կավով հարուստ հողերը շատ ջուր են պարունակում:
Շատ հումուս պարունակող հողերը փուխր են լինում և կարողանում են իրենց մեջ ջուր և օդ պահել:
Հողի բաղադրությունից կախված է նաև նրա գույնը: Լինում են տարբեր գույնի հողեր: Որքան հողում հումուսը շատ է, այնքան դրա գույնը մուգ է: Ամենից շատ հումուս պարունակում են սևահողերը: Մարդիկ վաղուց իրենց կարիքները բավարարելու համար մշակում են հողը: Իսկ ի՞նչ է նշանակում դա:

Հողը մշակել նշանակում է ճիշտ ժամանակին վարել, փխրեցնել, ջրել, մանրացնել կոշտերը, անհրաժեշտության դեպքում` պա­րարտացնել, մշակաբույսերի սերմեր ցանել և բերք ստանալ:

Մշակելով հողը` մարդիկ պետք է հոգ տանեն նաև դրա պահպանու­թյան մասին, հողը վարել ճիշտ ժամանակին, պարարտացնել, աճեցնել խիտ արմատներ ունեցող բույսեր, դաշտերի շուրջը ստեղծել անտառաշերտեր:

Հարցեր և առաջադրանքներ`

1. Ի՞նչ է հումուսը։

Հումուսն մահացած բույսերի ու կենդանիների մնա­ցորդներ են:

2. Ի՞նչ է հողը և ի՞ նչ նշանակություն ունի մարդու համար։

Ցամաքը կազմող ապարները Արեգակի ճառագայթների, քամու, անձրևի, ձյան ազդեցությունից տաքանալով ու սառչելով, քայքայվում են. ապարների խոշոր կտորները վերածվում են մանր կտորների, իսկ մանրերը` կավի և ավազի: Սակայն դա դեռևս հող չէ: Որպեսզի այն դառ­նա հող, անհրաժեշտ է, որ այդ քայքայված նյութերին ավելանա հումուս:  

3. Որոնք են համարվում ամենալավ հողերը։

Ամենալավ հողը համարվում է սևահողը, որի բաղադրության մեջ ավելի շատ հումուս կա։


4․ Ի՞նչ է մանրէն և ինչ նշանակություն ունի։

Հողում շատ մանր օրգանիզմներ անվանում են մանրէներ: Հենց դրանց միջոցով են քայքայվում բույսերի և կենդանի­ների մնացորդները և վերածվում հումուսի:

November 28

ինքնաստուգում․ նոյեմբեր

Կազմել բարդ բառեր:

տերև              աչք     

իջևան            ծածկել

արև                տուն

սև                   վառել

Տերևածածկ

իջևանատուն

արևավառ
սևաչյա

Գրի՛ր մեկ բառով                                              Գրիր հատկանիշ ցույց  տվող բառեր:

                                                                                  Օր.` անձրև – վարար, հորդ, մեղմ

Պարգև տալ  պարգևել                                         Թև  – սպիտակ, երկար, փեթրավոր

բարև տալ     բարևել                                             տերև-կարմիր, աշնանային, չոր

օթևան տալ   օթևանել                                           արև-դեղին, տաք, պայծառ

սև դառնալ    սևանալ                                            կեղև- կոշտ,հաստ

Ի՞նչ են խորհրդանշում այս կենդանիները:

Աղավնի – ազատություն

Աղվես – խորամանկություն

Նապաստակ-վախ

Առյուծ-ուժ

Շուն-հավատարմություն

Էշ-համարություն

Ստացիր երկվանկ բառեր:

Ուլիկ                                     աղվես                                   իլիկ                                       ոզնի  

սառույց                                 բուդիկ                                   դարակ                                 հենակ

որսորդ                                  ներկեր                                  գուլպա                                  ազաբ

Բառերի ընդգծված վանկերն օգտագործելով` մեկական երկվանկ և եռավանկ բա’ռ կազմիր:

Օր.` զարթոնք – զարմիկ (2 վանկ), զարմուհի (3 վանկ)

Եղյամ-եղնիկ (2 վանկ), եղևնի (3 վանկ)

Երիտասարդ –տարա (2 վանկ),  տանձենի(3 վանկ)

Ընկեր –ընկույզ(2 վանկ),  ընտանիք (3 վանկ)

Բազմափորձ – բազուկ(2 վանկ),  բազկաթոռ (3 վանկ)

Երջանկություն – երկու(2 վանկ),  երազանք (3 վանկ)

Արծաթազօծ – արկղ (2 վանկ),  արեգակ (3 վանկ)

Տրված բառերը համապատասխանեցրո’ւ նախադասությունների մտքին:

1. Անմշակ բրդից հյուսված հագուստը շատ կոպիտ է: 2.  Ցուրտից ատամներս իրար էին զարկվում: 3. Ասում են` նռան հյութը շատ առողջարար է: 4. Ձկան փորից ահագին խավիար հանեցին:

Հոգնակի թվով ներկայացված բառերը դարձրո՛ւ եզակի, իսկ եզակի թվով ներկայացածները՝ հոգնակի։  

թիվ

Վագր – վագրեր                          

Մուկ – մկներ                                  

Սանր – սանրներ                           

Հարս – հարսեր                  

Դուռ- դռներ                       

Ձուկ – ձկներ                       

                        Արկղեր – արկղ                              

            Ճանապարհներ – ճանապարհ

Աստղ – աստղեր                

Քարեր – քար

Վառարան – վառարաններ                                             

Թվեր – թիվ

Սեղաններ – սեղան                                  

Ջրեր – ջուր

Կին – կանայք                                 

մատ   -մատեր                    

մարդ  – մարդիկ                 

            ժամ    – ժամեր                   

տղամարդ – տղամարդիկ            

պահարան-պահարաններ

լրագիր – լրագրեր              

տուն   -տներ           

November 24

Թեմա՝ Թվի բաժանարար

  1. Թվարկիր 8-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 8-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։ 1,2,4,8,
  2. Թվարկիր 15-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 15-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։ 1,3,5,15
  3. Թվարկիր 20-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 20-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։ 1,2,4,5,10,20
  4. Թվարկիր 14-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 14-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։ 1,2,7,14
  5. Քանի՞ բաժանարար ունի 18-ը, ո՞ր թվերն են դրանք։ 1,2,3,6,9,18
  6. Ո՞ր թիվն է 64-ի ամենամեծ բաժանարարը։ 64
  7. ո՞ր թիվն է 25-ի ամենամեծ բաժանարարը, իսկ ո՞րն է ամենափոքրը։ 1, 25
  8. Թվարկիր 30-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 30-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։ 1,2,3,5,6,10,15,30
  9. Գտիր 26 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։ 1+26= 27
  10. Գտիր 48 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։ 1+48=49
  11. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

November 24

Արևը

Կարդա՝ դուրս գրելով և բացատրելով անծանոթ բառերը։

Լուսաբացին հալվում էին աստղերը ձնագնդերի պես, շառագունում էր արևելքը։ Արևի շողերը խաղում էին ամպերի հետ։ Ասես մի անտես ձեռք բյուր շողերով ամպի սպիտակ քուլաների վրա հազարավոր նախշեր էր նկարում, որ մի քիչ հետո ավերի նույն շողերով, մի ուրիշը նկարի, մինչև արևը ծագի։

Գոլորշի էր բարձրանում տերևների վրայից, ծաղիկների գունավոր թերթերից։ Գլխահակ ծաղիկները բարձրացնում էին իրենց գլուխը և նայում արևին, որ կեսօրին նորից խոնարհեն , երբ արևը թեժանա։

Տեքստից դո՛ւրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերը։ Նշի՛ր գրության և արտասանության տարբերությունները։

Օրինակ՝

Ծագել- լսում ենք՝ ք, գրում ենք՝ գ

Տեքստից օգտվելով՝ լրացրո՛ւ նշված բառերի բացակայող տառերը։

Արևելք

Ամպեր

Ձեռք

Բյուր

Նախշեր

Ծագել

Գոլորշի

Բարձրանալ

Կեսօր

Խոնարհել

Երգ

Ուղղագրական բառարանից գրությամբ և արտասանությամբ 10 բառ դուրս գրիր։

Տեքստից առանձնացրո՛ւ բարդ բառերը և բառակազմական վերլուծության ենթարկի՛ր ։

Օրինակ՝ գլխահակ= գլուխ+ ա+ հակվել

November 22

Հայ մաթեմատիկոս

Սերգեյ Մերգելյանը ծնվել է 1928 թվականի մայիսի 19-ին Սիմֆերոպոլում՝ հայկական ընտանիքում [7]։ Սերգեյի հայրըՙ Մկրտիչ Մերգելյանը, ծնունդով ախալքալաքցի էր, նախկին անհատ ձեռներեց (նեպման), մայրը՝ Լյուդմիլա Իվանովնա Վիրոդովան Ազով-Սևծովյան բանկի կառավարչի՝ ով 1918 թվականին գնդակահարվել էր, դուստրն էր։ Սերգեյի հայրը 1936 թվականին Ելեց քաղաքում թղթի գործարան էր կառուցում, սակայն շուտով աքսորվեց Նառիմ, Տոմսկի մարզ։ Սիբիրում Սերգեյը ցրտից շատ ծանր հիվանդացավ և հրաշքով կենդանի մնաց։ 1937 թվականին Սերգեյը և մայրը արդարացվեցին և վերադարձան Կերչ, իսկ 1938 թվականին Լյուդմիլա Իվանովնան կարողացավ (ԽՍՀՄ գլխավոր դատախազ Անդրեյ Վիշինսկուց) ամուսնու արդարացումը ստանալ։

Ուսում

Մինչ պատերազմի սկսելը Սերգեյն ապրել էր Ռուսաստանում, սովորել Կերչի միջնակարգ դպրոցում։ Երբ 1941 թվականի աշնանը նրա ընտանիքը Կերչից Երևան տեղափոխվեց, Սերգեյը հայտնվեց այլ միջավայրում, հայերենին նա չէր տիրապետում[8]։ 1943 թվականին հանրապետական ֆիզիկամաթեմատիկական օլիմպիադայում Սերգեյը զբաղեցրեց առաջին տեղը։ 1944 թվականին (16 տարեկանում), 9–10 դասարանների քննությունները էքստեռն հանձնելով ընդունվեց Երևանի Պետական Համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետ։ Պետական համալսարանում նա առաջին տարում հանձնում է առաջին և երկրորդ կուրսի բոլոր քննությունները և սկսում հաճախել երրորդ կուրս։ 1947 թվականին, 19 տարեկանում էքստեռն ավարտել է ԵՊՀ-ի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ Ուսումնառության տարիներին նա հատկապես մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Արտաշես Շահինյանի դասախոսություններին, ով և անմիջապես նկատում է ապագա մաթեմատիկոսին։ Հետագայում Արտաշես Շահինյանը գրում է.

November 22

Հետաքրքիր փաստեր մաթեմատիկայի մասին

Ես գտել եմ 50 Հետաքրքիր փաստեր Մաթեմատեիկայի մասին , ինձ հետաքրքրեց դրանցից տասը։

1. Ոչ միշտ են մարդիկ օգտագործել տասնորդական թվերի համակարգը: Նախկինում օգտագործվում էր 20 թվերի համակարգ:

2. Տասնորդական թվային համակարգը սկսեց գործածվել ձեռքերում ընդամենը 10 մատի առկայության պատճառով:

3. 1900 թ.-ին մաթեմատիկական բոլոր արդյունքները կարող էին պարունակվել 80 գրքերում:

4. Հաշվելով ռուլետկա անիվի բոլոր թվերի գումարը, դուք ստանում եք սատանայի 666 համարը:

5. Դանակի երեք հարվածներով տորթը բաժանվում է 8 նույնական մասերի: Եվ դա անելու համար կա միայն 2 եղանակ:

6. Գրող Լյուիս Քերոլը, որը գրել է Ալիսը Հրաշքների աշխարհում, մաթեմատիկոս էր:

7. Մեր ամբողջ կյանքը բաղկացած է մաթեմատիկայից:

8. Ամերիկայում հետազոտողները կարծում են, որ մաթեմատիկա թեստով մաստակ ծամող ուսանողները ավելիին են հասնում:

9. 6-րդ դարում Հնդկաստանում ստեղծվեցին քառակուսային հավասարումներ:

10. Աշխարհում ամենամեծ թիվը ցենտիլիոնն է: