May 13

Հայրենագիտության երրորդ ուսումնական շրջանի հաշվետվություն

Բլոգումդ ունես հայրենագիտության բաժին։ Տեղադրի՛ր բլոգիդ հայրենագիտության բաժնի հղումը։

Հայրենագիտություն

Ես գնահատում եմ ինձ 8

May 8

Սասնա Ծռեր. Փոքր Մհերի և Ագռավաքարի մասին

«Սասնա Ծռեր» էպոսի վերջին ՝ չորրորդ ճյուղի գլխավոր հեսրոսը Դավթի որդի Փոքր Մհերն է: Դավթին փոխարինած Փոքր Մհերը պատերազմում է թշնամիների դեմ և հաղթում, սպանում է Չմշկիկ Սուլթանին՝ լուծելով հոր վրեժը։ Ապա ամուսնանում է գեղեցկուհի Գոհարի հետ։ Բայց կատարվում է հոր անեծքը. Մհերը մնում է անժառանգ։ Մեռնում է Գոհարը։ Հողն այլևս չի դիմանում Մհերի ոտքերի տակ։ Սասնա վերջին քաջազունը փակվում է Ագռավաքար ժայռի մեջ՝ պատգամելով.

Քանի աշխարք չար է,
Հողն էլ ղալբցեր (ծուլացել) է,
Մեջ աշխարքին ես չեմ մնա։
Որ աշխարք ավերվի, մեկ էլ շինվի,
Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի,
Ու գարին էղավ քանց ընկուզ մի,
Էն ժամանակ հրամանք կա,
որ էլնենք էդտեղեն։

Քանի որ էպոսում հզոր ժառանգի թեման ունի հորինվածքային կարևոր արժեք, որով պայմանավորված են վիպական սերնդափոխությունը, ճյուղերի փոխադարձ կապը և հաջորդականությունը, ապա Փոքր Մհերի անժառանգ մնալով ավարտվում է նաև հերոսավեպը։

Երկար ժամանակ Փոքր Մհերը թափառում էր Սասնա սարերոում իր հավատարիմ ընկերոջ՝ հրեղեն Քուռկիկ Ջալալիու հետ: Ծանր մտորումների մեջ էր, զգում էր, որ հերոսական կյանքը մոտենում է իր ավարտին: Ողբում էր ուժերը օրեցօր պակասում էին, իսկ ժողովրդի դժբախտությունները սաստկանում: Եվ ահա մի երեկո Մհերը կանգ առավ սև Ագռավաքարի առաջ: Նրա ահաբեկ ստվերը տարածված էր լճի վրա:

— Եթե ես խփեմ թրովս ժայռին, — ասաց նա ինքն իրեն, — և ժայռը ճաքի, ուրեմն հոգուս վրա մեղք չունեմ:

Վերջին ուժերը լարելով՝ նա ուժեղ հարված հասցրեց ժայռին և երկու մասի ճեղքեց Ագռավաքարը: Վերջին անգամ ժպտաց Մհերը արևի լույսին, թոթափեց ձիու բաշը և մտավ ներս՝ ժայռր ամիջապես փակվեց նրա հետևից ու ընդմիշտ քարացավ: Իմացան սասունցիները, որ Մհերը մտել է լեռան մեջ և զնդանել է իրեն առ հավերժ, յոթ օր ու յոթ գիշեր ողբում էին, կանչում Մհերին հետ, իրենց քարերին էին զարկում: Բայց այդ ամենը զուր էր: Շատ տարիներ անցան: Մեկ անգամ միայն մի հովիվ կարողանում է տեսնել Մհերին: Այդ հովիվը գիշերով հայտնվում է Ագռավաքարի մոտ: Քարը բացվեց ու միջում երևաց հզոր դյուցազնը՝ վիթխարի ձիու վրա:

— Մհեր, — ուրախացավ հովիվր, — ե՞րբ ես այստեղից դուրս գալու:

— Քանի աշխարհում սուտն է թագավորում, ես չեմ կարողանա այստեղից դուրս գալ: Երբ որ երկիրը կքանդվի և նորից կարարվի, գարու հատիկը կլինի պոպոքի չափ, իսկ ցորենի հատիկը՝ մասուրի չափ, ես թույլտվություն կստանամ դուրս գալու ժայռի միջից:

Այդ օրվանից էլ ոչ ոք նրան չէր տեսել: Բայց ասում են, որ Վարդավառին և Համբարձման տոնին Ագռավաքարից ջուր է բխում: Դա Քուռկիկ Ջալալիկն է, իր սմբակներով խփում, հողից դուրս է բերում այդ ջուրը: Իսկ եթե ականջ դնեք քարին, կարելի է լսել Քուռկիկի բարակ խրխնջոցը:

May 8

«Սասունցի Դավիթ» 3-րդ ճյուղ

«Սասունցի Դավիթ» ճյուղը պատմում է այն մասին, թե ինչպես են որբացած նորածին Դավթին ուղարկում Մըսր՝ Իսմիլ Խաթունի մոտ, որտեղ տղան մեծանում է ժամ առ ժամ։  Հենց ամենասկզբից էլ Մըսրա Մելիքը ասում է, որ Դավիթը իրենց գլխին փորձանք է դառնալու, բայց Իսմիլ Խաթունը ասում է, որ Դավիթը կմեծանա ու օգնական կդառնա Մելիքին, որ Մըսրը շենացնի, հզորացնի:  Իսմիլը չէր կարող չպահել Դավթին, դա նա անում է Մեծ Մհերի խաթրի համար, քանի որ, Մհերը դժվար պահին իրեն օգնության է հասել, հետն էլ որդի է պարգևել ՝ Մըսր աշխարհի ժառանգ:  Սասունցի Դավիթը ակնհայտ մեծ ուժի տեր էր, դա ամեն օր տեսնում ու տարբեր առիթներով զգում էր Մելիքը ու նրա սիրտը վախ էր սողոսկել, նա ահավոր վախենում էր Դավթից, ու սիրտը վկայում էր, որ հաստատ փորձանք է բերելու նրա գլխին  Դավիթը ծուռ: Մըսրա Մելիքը փորձում է խորամանկությամբ սպանել Դավթին, բայց պատանի դյուցազնը հաղթահարում է բոլոր փորձությունները և վերադառնում է Սասուն։ Ձենով Օհանը Դավթին կարգում է գառնարած, ապա՝ նախրապան, որսորդ։ Դավիթը սպանում է Սասունը կողոպտած դևերին և  երկրի ամբարները լցնում է բարիքներով, միայնակ կոտորում է Մըսրա Մելիքի զորքին, վռնդում է նաև հարկահավաք Կոզբադինին։ Մելիքը բազմահազար զորքով ինքն է արշավում Սասուն։ Մենամարտի ընթացքում Դավիթը սրի մեկ հարվածով երկու կես է անում խոր հորի մեջ թաքնված Մըսրա Մելիքին։ Սասունն ազատագրելուց հետո Դավիթը նշանվում է Չմշկիկ Սուլթանի հետ, բայց լսելով Կապուտկողի արքայադուստր Խանդութի գեղեցկության մասին՝ մի շարք քաջագործություններից հետո ամուսնանում է նրա հետ։ Ապա գնում է Գյուրջիստան և 7 տարի մնում այնտեղ։ Խանդութը ծնում է արուզավակ և անունը դնում է Մհեր։ Չափահաս դառնալով՝ Մհերը որոշում է գնալ և գտնել հորը։ Ճանապարհին հայր ու որդի հանդիպում են և, իրար չճանաչելով, մենամարտում։ Դավիթը Մհերի ոսկի բիլազուկից, որը բազուկին էր կապած, ճանաչում է որդուն և իր հետ մենամարտելու հանդգնության համար անիծում է. «Անմա՜հ ըլնես, անժառա՜նգ»։ Դավիթն սպանվում է Չմշկիկ Սուլթանի աղջկա թունավոր նետից, իսկ ամուսնուն հավատարիմ Խանդութը ցած է նետվում բերդի գլխից

May 2

Սասնա Ծռեր. Մեծ Մհեր

Սանասարն ու Բաղդասարը կապույտ ջրի ակունքում  կառուցում են մի հսկա ամրոց, որը կոչվում է Սասնա տուն: Ամրոցի շուրջը բնակություն է հաստատում շուրջ 40 ընտանիք: Սանասարն ամուսնանում է գեղեցկուհի Դեղձուն Ծամի հետ, ում ազատել էր չար դևի կապանքներից: 

Ունենում են 3 զավակ՝ Մհերը, Ձենով Օհանը և Վերգոն։
Երկար տարիներ Սասնա տան տիրուհին Դեղձուն Ծամն է լինում, ով օժտված էր անասելի գեղեցկությամբ, ուժով ու շատ խելացի կին էր ու լավ մայր: Նա կարողանում է Սանասարի մահվանից հետո երկար ժամանակ կառավարել երկիրը, մինչև որդիները կմեծանան, հետո միայն նրանցից ամենահզորին, հորական գենը ժառանգած՝ Մհերին չափահաս դառնալուց հետո նշանակել Սասնա տան խնամող:  Մհերը իր հորից ժառանգում է հավատարիմ ձիուն՝ Քուռկիկ Ջաջալիին, Թուր Կեծակին,  խաչ պատերազմին (հայկական խորհդրանիշ է խաչի տեսք ունեցող):

«Մեծ Մհեր» ճյուղը պատմում է, որ Սանասարին հաջորդում է որդիներից ամենաքաջը՝ Մհերը։  Նա ժառանգել էր հոր գերմարդկային ուժը, կարող էր արմատախիլ անել ծառերը, ուսերին կրել հսկա ժայռաբեկորներ: Այդ տարիներին Սասունը հարկատու է Մըսրա Մելիքին։ Չափահաս դառնալով՝ Մհերը տիրություն է անում երկրին ու ժողովրդին: Սասունը խնամելու տարիներին քաղաքի մուտք ու ելքի ճանապարհը մի հսկա առյուծ է փակած լինում: Հացի ճանապարհը փակող հսկա առյուծի երախը պատռելով՝ երկու կես է անում, որի համար նրան կոչում են Առյուծաձև Մհեր: Մհերը կառավարել է Սասունը Արաբական տիրապետության շրջանում: Նրա հայրը՝ Սանասարը, կարողացել էր պայքարել և հաղթել Բաղդադի խալիֆին և նրա առաջ  Եգիպտոսի խնդիրն էր։ Մհերի կառավարման առաջին տարիներին Սասունը հարկատու էր Մըսրին։ Նա կարողանում է գնալ և Մըսրա Մելիք (հայր) իշխանի հետ համաձայնության գալով՝ Սասունը դարձնել Եգիպտոսից անկախ երկիր։
Տարիներ են անցնում, մեծանում է Մհերը, գալիս է ամուսնանալու ժամանակը: Ինչպես իր հայրն, այնպես էլ ինքը մենամարտի արդյունքում է փրկում իր սիրելիին, սպիտակ Դևից ազատում է գեղեցկուհի Արմաղանին ու ամուսնանում է նրա հետ:
Հետագա մենամարտերից մեկում հաղթում է Մըսրա Մելիքին և Սասունն ազատում է հարկերից, հիմնում է Մարութա Բարձրիկ Աստվածածինը, Ծովասարը դարձնում է իր որսատեղին, կառուցում է բերդեր ու կամուրջներ։
Տարիներ անց Մըսրում մեռնում է Մելիքը։ Մեծ Մհերը Մըսրա Մելիքի մահվանից հետո նամակ է ստանում նրա կնոջից՝ Իսմիլ խաթունից, որում նա Մհերին խնդրում է այցելել Մըսր: Հարազատները ասում, խորհուրդ են տալիս են Մհերին չգնալ, քանի որ, Իսմիլը խորամանկ է, «մեր դուշմանի(թշնամու) կնիկն է»,  ուզում է Մհերից զավակ ունենալ, մինչդեռ Սասունում մնալու դեպքում գուցե Աստված Մհերին զավակ տա:  Այնուամենայնիվ, նա մեկնում է Մըսր:
Այս ամենը այն պատճառով,  որ Մհերը ուխտադրուժ չէ(պայմանից ետ կագնող, չկատարող). ըստ Մըսրա Մելիքի հետ կապած պայմանի և հնուց եկող սովորույթի՝ նա իրավունք ունի տիրություն անելու Մըսր աշխարհին, այդ թվում՝ նրա կնոջը: Իհարկե այն, որ նա պետք նաև կնության առներ Մելիքի կնոջը, դա Մհերի համար ընդունելի չէր: Իսկ ահա Իսմիլ խաթունի համար շատ կարևոր էր, որ իր ամուսնու ստեղծած, պահած երկիրը անժառանգ չմնա:  Ու նա կարողանում է խաբելով, գինով արբեցնելով Մհերից զավակ ունենալ: Ու անունը դնում է մահացած ամուսնու անունով՝ Մըսրա Մելիք, որ վառ մնա նրա հիշատակը:
Ըստ Իսմիլ խաթունի,  իր նոր ծնված որդին պետք է հայի ճրագը հանգցներ, հայի օջախ փչացներ և Մըսրա ճրագը վառեր, Մըսրա օջախ կանգնեցներ: Մհերը, լսելով, թե ինչ խրատ է տալիս Իսմիլ խաթունը իր զավակին, ուշքի է գալիս ու յոթ տարվա բացակայությունից հետո վերադառնում Սասուն: Միամիտ, ծուռ Մհերը շատ զարմանում է, որ Իսմիլ խաթունը դեռ ձվից դուրս չեկած տղային սովորեցնում է չարություն գործելու, ուրիշի ճրագը հանգցնելու, ամբողջ աշխարհը զավթելու արվեստը:  Մհերը վերադառնում է Սասուն։ Արմաղանը դժվարությամբ ներում է նրան։ Մհերը նորից շենացնում է Սասունը։  Հարկավոր էր ժառանգ ունենալ, որպեսզի Սասնա տունը անժառանգ չմնար, շարունակող լիներ:  Որոշ ժամանակ անց Արմաղանը ունենում է որդի, որին կոչում են Դավիթ։ Երդումը դրժելու համար Մհերին և Արմաղանին Աստված պատժում է և ասում, որ երբ նրանք որդի ունենան, նույն օրը պետք է մահանան և մահանում են հենց այդ դեպքի հետևանքով։
Մհերը և Արմաղանը իրենց որդուն անվանում են Դավիթ: Ով էլ երրորդ ճյուղի շարունակողն է:

April 25

Վարպետաց փողոցի մասին

Վարպետների քաղաք Գյումրիում վարպետի պակաս երբեք չի եղել: Գյումրցիներն անգամ նրանց նվիրված «Վարպետաց փողոց» ունեն, որտեղ էլ հենց տեղակայված է անվանի բանաստեղծ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը:

Բանաստեղծի հայրական տունը, որտեղ ծնվել ու ուսում է ստացել, թանգարան է դարձել նրա 100-ամյակի օրը: Բազմաթիվ ավերվածությունների ենթարկվելուց հետո հուշատունը վերականգնվել է հին ոճով՝ հարազատների օգնությամբ:

April 25

«Սասնա Ծռեր»

Էպոսը հունարեն բառ է, նշանակում է խոսք, ասք, պատմություն։ Այն վիպական բանահյուսության տեսակ է, որը կազմված է վիպական, ավանդություններից ու զրույցներից։ Աշխարհի մյուս ժողովուրդների նման հայ ժողովուրդն էլ ունի իր էպոսը ՝ հերոսավեպը, որը գլխավոր հերոսի անունով կոչվում է «Սասունցի Դավիթ»։ Հայ ժողովրդի ավանդության մեջ էպոսն ունի մի քանի անուն։ Այն առաջին հերթին կոչվում է «Սասնա ծռեր»։

«Սասունցի Դավիթ» էպեսը բաղկացած է չորս ճյուղերից ՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ» և «Փոքր Մհեր»։ Էպոսի նշված ճյուղերը չորս սերունդների ամբողջական պատմություն են։ Այն սկսվում է ծագումից, Սասունի հիմնադրումից և ավարտվում տոհմի վերջին ներկայացուցիչ ՝ անմահ Մհերի ՝ ժայռի մեջ փակվելով։ Էպոսում ներկայացված են 8-րդ դարի դեպքեր(900ական թվականներ, այդ ժամանակ Հայաստանում իշխում էր Բագրատունի արքայատոհմը), երբ հայ ժողովուրդը պայքարել է արաբների դեմ: Ժողովուրդը հերոսներին ստեղծել, նրանց մեջ տեսնելով հաղթանակ, պաշտպանություն:

«Ծուռ» բառը հայերենում ունի մի քանի նշանակություն՝  խենթ, խելահեղ, քաջ, ազնիվ-միամիտ: Սա հիմնական բառն է, որը ընդհանուր է էպոսի հերոսներից բոլորի համար: Այս բառը գործածված է իսկական սիրով ու փաղաքշանքով, որովհետև այդ բառի մեջ էր հային բնորոշ ազնվությունն ու բացսիրտ լինելը: Էպոսի հերոսները տարբերվում են իրարից, նրանցից յուրաքանչյուրն ունի իրեն բնորոշ հատկություններ, սակայն նրանց ընդհանուր գիծը՝ քաջությունն է, խաղաղությունը, մանկական ազնիվ բնավորությունը: Նրանք առասպելական հերոսներ են՝ սովորական մարդուց շատ ավելի հաղթանդամ, հսկա, օժտված են գերբնական ուժով, փառասեր չեն, չեն ուզում իշխանություն, հասարակ մարդկային հոգի ունեն, միշտ պատրաստ են օգնության:

Առաջին ճյուղ. «Սանասար և Բաղդասար»

Հայոց աշխարհում թագավոր էր Գագիկը և ամբողջ  հայոց աշխարհով լավ ու բարի թագավորի համբավ էր վայելում:Հայ ժողովուրդը նրան շատ էր սիրում: Այդ ժամանակ Հայաստանը հարկ էր վճարում Բաղդադի խալիֆային/արաբական թագավոր/: Մի օր Բաղդադի խալիֆի ուղարկած հարկահանները(հարկ՝ գումար, ինչ-որ նյութական արժեք հավաքող), որ եկել էին հերթական հարկը տանելու, տեսնում են Գագիկի դստերը՝ չքնաղ Ծովինարին, և աղջկա գեղեցկության մասին պատմում են իրենց խալիֆին: Այս մասին, որ լսում է խալիֆը, ուզում է ամուսնանալ արքայադուստր Ծովինարի հետ և Գագիկ թագավորից պահանջում է նրան կնության տալ, եթե չհամաձայնի, ապա պատերազմ կսկսի Հայաստանի դեմ: Գագիկ թագավորը, ով քրիստոնյան էր, բնականաբար չէր կարող համաձայնել, որ իր միակ գեղեցկուհի աղջիկը, ամուսնանա ոչ քրիստոնիայի  հետ և մերժում է խալիֆին: Այս ողջ պատմության  մասին իմանում է Ծովինարը, և որպեսզի իր պատճառով արյուն չթափվի, ու անմեղ մարդիկ չզոհվեն, որոշում է ինքնակամ գնալ խալիֆի մոտ և նրա կինը դառնալ: Նրա համար խալիֆը հատուկ դղյակ է կառուցել տալիս: Ծովինարը շատ է կարոտում հորը, հայրական տունը, հայրենիքը, հաճախ է դուրս գալիս զբոսանքի և մի անգամ էլ, երբ զբոսնելիս է լինում, շատ է ծարավում, և խնդրում է աստծուն, որ աղբյուր բխեցնի, և նա ժայռից բխած աղբյուրից՝ Կաթնաղբյուրից երկու բուռ ջուր է խմում՝ մեկը լրիվ, մյուսը՝ կես:  Ջուրը խմելուց հետո նա մայրանում է, ունենալով երկու տղա՝ Սանասար և Բաղդասար անուններով: Լրիվ բռից ծնվում է Սանասարը, կես բռից՝ Բաղդասարը: Տղաները օրեցօր ուժ են առնում, հզորանում, և խալիֆը սկսում է վախենալ նրանցից, մտածում է, որ մի օր կհզորանան ու իր գահը ձեռքիցը կառնեն, իրենց մորն էլ կազատեն: Այս վախը սրտում ունենալով, նա տղաներին որոշում է սպանել, բայց հակառակն  է լինում և նրանք են խալիֆին սպանում ու իրենց մորն ազատագրում: Որոշում են հետ դառնալ պապական երկիր: Ճանապարհին տղաները անցնում են այն աղբյուրի կողքով, որից իրենց մայրը ջուր էր խմել ու ծնել իրենց: Սանասարը իրեն նետում է ջուրը, և ջրի միջից դուրս է գալիս ավելի հզորացած ու իր հավատարիմ ձիու ՝ Քուռկիկ Ջալալու վրա հեծած, Թուր Կեծակին էլ կողքը կապած:  Հայրենիքում հիմնում իրենց բերդը՝ Սասունը, հզորացնում ու շենացնում այն։ Սանասարն ամուսնանում է Դեղձուն-Ծամի հետ։ Ունենում են 3 զավակ՝ Մհերը, Ձենով Օհանը և Վերգոն։

April 18

Բվերի մասին հանդիպում-1

245

Ես սովորեցի որ առաջին դասին, որ Բվերը 256 տեսակ են։ Բվերի ձվերը կախված է իրենց սնունդից, նրանք կարող են իրենց գլուխը պտտել 270 աստիիճան։ Բվերը իրենց աչքերի մեջ ունեն թաղանդ որը պաշտպանում է նրանց աչքերը որսի ժամանակ։ Բվերի ականջները ասիմետրիկ են, այդ նշանակում է որ նրանց ականջները շատ տարբեր են, մեկը վերև մեկը ներքև։ Նրանց թևերի հաստության պատճառով նրանք ոչ մի ձայն չեն հանում թռիչքի ժամանակ։

April 18

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մասին

Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի, եկեղեցի Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Կառուցվել է 1860-ական թվականներին, Անիի մայր տաճարի նմանությամբ։ Շինարարական աշխատանքներն ավարտվել են 1873 թվականին։ Շինարարության աշխատանքների ղեկավար Թադևոս Անտիկյանն է։

Խորհրդային տարիներին այն ծառայել է որպես ֆիլհարմոնիայի դահլիճ։ Եկեղեցին մասամբ ավերվել է 1988 թվականի երկրաշարժի ժամանակ։ Այն վերականգելու թույլատրությունը եղել է 1995 թվականին։ Ներքին վերահարդարման աշխատանքները շարունակվում են։

April 18

Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցու մասին

Սուրբ Աստվածածին Մայր Եկեղեցի կամ Սուրբ Յոթ Վերք, եկեղեցի Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Կառուցվել է 1874-1886 թթ., և գտնվում է քաղաքի Կենտրոնական՝ այժմ Վարդանանց, հրապարակում։ Եկեղեցին Շիրակի թեմի առաջնորդանիստն է։

Եկեղեցու պաշտոնական անունը Սուրբ Աստվածածին է, բայց այն տեղացիների մոտ հայտնի է որպես Յոթ Վերք՝ ի պատիվ Մարիամ Աստվածածնի նկարի, որը այստեղ է տեղափոխվել Սուրբ Նշան եկեղեցուց։

Սրբապատկերի հեղինակը Ղուկաս Ավետարանիչն է։ Սրբապատկերը Վերին Բասենի Հասանկալա բերդաքաղաքից 19-րդ դարի երկրորդ կեսին վարդապետ Կարապետ Քոթանջյանի կողմից։ 1832 թվականին նկատի ունենալով, որ Մարմաշենի վանքը գտնվում է սահմանի մոտ, որոշվել է սրբապատկերը տեղափոխել Հառիճավանք, սակայն Գյումրի հասնելով տեղացիները չեն թողել, որ սրբապատկերը տարվի Հառիճ և այն մնացել է Գյումրիում[2]։

April 18

Փայտփորների մասին- դաս 3

Փայտփորները Հայաստանում 7 տեսակ է բնակվում, իսկ աշխարհում 209 տեսակ։ 7 սեսակն են Սևը Կանաչը, Սիրիականը, Միջինը Վիզգցուկը, Սպիտակամեջքը, և վերջինը Խայտաբղետը։ Սև փայտփորը գրանցված է կարմիր գրքում։Փայտփորները իրենց բույնը ստեղծում են իրենց կտուցով, նրանք ունենում են 4-6 ձու։ Այդ կենդանիները շատ օգտակար են բնության համար, որովհետև նրանք ոչնչացնում են վնասակար միջատներին։ Փայտփորների թևերի երկարությունը 42-47 սմ է։ Նրանց բույնը ձվի պես կլոր է։ Նրանք ունեն երկար լեզու միջատներ որսալու համար, նրանց լեզուն տեղավորվում է իրենց գլխում