September 29

Այց Կենտրոնական բանկի թանգարան և Անգլիական այգի 28.09.2023

Մենք դասարանով ընկեր Գրետայի և ընկեր Սոնայի հետ, գնացել էինք կետրոնական բանկ, հետո մենք մտանք առաջին սենյակ, որտեղ էին ամենահին մետաղադրամները Այտեղ մենք իմացանք, որ առաջ մետաղադրամի տեղը փոխանակվում էին կաթով, քարով, մսով և այլն: Հետո ասացին որ տարիներ անց մարդիրկ սկսեցին տեղափոխվել աղով ու պղնձով, և մտածեցին, որ պետք է ինչոր բան, որ չփչանա և պատրաստեցին մետաղադրամ: Երկրորրդ սենյակում մեզ ցույց տվեցին ինպես էին պատրաստում մետաղադրամը, իսկ երրորդ սենյակում ցույց տվեցին, ինչպես է կարելի իմանալ փողը իսկական է թէ ոչ: Մենք իմացանք, որ դրամի, եվրոի, դոլարի և ռուբլիի փոխարժեքները կարող են փոփոխվել և դա վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից։ Այժմ կազմենք խնդիրներ։
Սեպտեմբերի 28-ի տվյալներով 1 դոլարի արքը 353 դրամ է իսկ վաճառքը 399

Շատ հին ժամանակներում, երբ մարդիկ չունեին փող, նրանք ապրանքափոխանակություն էին անում։ Հետո, որ նրանք չունԵին փող նրանք աշխատում էին աղ։ Հայաստանը չուներ դրամ, այդ պատճառով նրանք օգտագործում էին ռուսական ռուբլիներ։ Հետո ստեղծվեց դրամը։ Դրամ բառը առաջացել է դրախմ բառից։ Ամենաառաջին մետաղադրամը գտնվում էր Լիդիա անունով պետությունում՝ քրիստոնեությունից առաջ 7-րդ դարում։ Առաջին հայկական դրամը ստեղծվել է 1993 թ․-ին։

Ֆոտոշարն՝ այստեղ:https://youtu.be/KjGsBNVlQ_M

January 22

Ճամփորդություն Լուսիկ Ագուլեսցու տուն թանգարան

Այսօր մենք մեր փոքրիկ ջոկատով, ընկեր Սեդաի և ընկեր Անիի հետ, գնացել էինք Լուսիկ Ագուլեսցու տուն թանգարան։ Ներսում մենք երգեցինք, պարեցինք, հետո դիտեցինք Լուսիկ Ագուլեցու բոլոր նկարները, և տեսանք թե ինչ ներկերով էր աշխանել։ հետո տեսանք իր ամուսնու քանդակը նվիրված՝ Լուսիկ Ագուլեսցուն, հետո բարձրացանք վերև տեսանք Լուսիկ Ագուլեցու պատրաստած բոլոր տիկնիկները, Նաև ծառեր որը լուսիկ Ագուլեցին պատրաստել էր ամեն նոր տարուն, և սուրբ ծննդյան։ Տեսանք շատ հին արդուկներ նաև տեսանք անհասկանալի նկար, որը շատ նման էր Սպունգ բոբի տներին։ գնացինք Լուսիկ Ագուլեցու սենյակ, այնտեղ կար շատ տարազներ, գոտիներ զարդեր, կաին նաև մեդալներ։ Հետո գնացինք ուրիշ սենյակ որտեղ մենք տեանք հին սպասք։ կար մի սարք, որը նախատեսված էր մեղուների համար, կլոր տարայի մեջ, պետք էր քսել մեղր և տակի մասը բաց թողել, որպեսզի մեղուն ազատ մտնի տարայի մեջ։ Վերջում շատ գեղեցիկ ու լավ տպավորություներով վերադարձանք դպրոց։

December 4

Ճամփորդություն մատենադարան

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ» Մ. ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՀԻՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ •  ՀԱՅԱՍՏԱՆ (ԵՐԵՎԱՆ) • ՍՓՅՈՒՌ

Մենք դասարանով ընկեր անի և ընկեր Սոնայի հետ, գնացել էինք Մեսրոպ Մաշտոցի մատենադարան։ Այնտեղի աշխատակցուհին մեզ շատ մանրամասն ցույց էր տալիս և պատմում: Այնտեղ տեսանք հին մագաղաթներ։ տեսանք նաև քարացած մագաղաթ։ Ամենամեծ ձեռագիրը «Մշո ճառընտիր»-ն է, ։ ունեցել է 660 թերթ,սակայն

P1160904

պահպանվել է 609-ը, կշռել է 28 կգ, իսկ ամենափոքր մագաղաթը՝ լուցկու տուփից փոքր է, պատրաստված է նորածին ուլի կաշվից՝ ։ Մագաղաթներում նաև կան մանրանկարներ։Զարդանախշերը ստանում էին կենդանիներից, տարբեր տեսակի խոտերից,քարերից։ Կարմիրը ստանում էին Որդան կարմիրց, կապույտը ստանում էին լազուրիտ քարերից: Մատենադարանում կար եկեղեցու փլատակներից փրկված քարե քարտեզ։ Հետո մենք գնացինք դեպի պոնչիկանոց և մեր սիրելի ընկեր Սոնան վերձրեց մեր համար համով պոնչիկներ, մենք գնացինք մի սիրուն այգի և պոնչիկները կերանք և հետո ուրախ – ուրախ գնացինք դպրոց

 

September 5

ԻՄ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ՄԵԿԻՆ

Հիմա ես կպատմեմ թե ինչպես անցավ մեր ճամփորդությունը։ Նստեցինք ավտոբուս և շարժվեցինք, ճանապարհը շատ երկեր էր, այդ պատճառով սկսեցինք խաղեր խաղալ և չզգացինք թե ինչպես տեղ հասանք։ Սկզբից նախաճաշեցինք, որպեզի ուժ հավաքենք։ Անցանք չորս ցայտաղբյուրների կողքով որպեզի ջուր վերցնենք։ Բնությունը շատ գեղեցիկ էր, ծառերը բարձր էին և հաստաբուն։ Հասանք եկեղեցի, աղոթեցինք և երգեցինք։ Ահա այսպես ավարտվեց մեր ճամփորդությունը։

Հա մոռացա ասեմ, որ մենք գնացել էինք Թեղենյանց վանք։

May 26

Թուխ մանուկ մատուռ

Մայիսայան <<Բարձունքի նվաճում>> նախագծով պատրաստվում ենք ճամփորդել Լուսագյուղ՝ <<Թուխ մանուկ >> մատուռ: Կառուցվել է 4-5 -րդ դարերում:

Ես շատ եմ սպասում այս ճամփորդությանը:

Թուխ մանուկ, Հայաստանում տարածված սրբավայր-ուխտատեղիներ։ Գերեզմանաձև կամ միանավ, թաղածածկ, արևելյան խորանով մատուռանման շինություններ՝ կառուցված մեծ մասամբ բարձունքի վրա կամ ջրերի ակունքի մոտ (հանդիպում են նաև բնակավայրերում)։ Համարվում են սուրբ և բուժիչ, ունեն ուխտագնացության օրեր։ Կա տեսակետ, որ Թուխ մանուկ սրբավայրերը կապված են հեթանոսական Հայաստանում հերոս նախնիների՝ «Թուխ Մանուկների» պաշտամունքի հետ, որով դաստիարակվել են միություններում համախմբված պատանիները:

April 28

Ուսումնական ճամբորդություն Աշարակ քաղաք. նկարչական պլեներ Սբ Մարիանե եկեղեցու բակում

Այսօր մենք դասարանով գնացել էինք Աշտարակ: Մենք գնացել էինք մի նկարչի մոտ, Արմեն Թորոսի Բոյախչյան որպեսզի նա մեզ սովորեցներ նկարարել: Մենք նստեցինք խոտերին և սկսեցինք հարցեր տալ և նկարել, նկարում էինք Ծիրանավոր եկեղեցին: Մենք ավարտեցինք մեր նկարները և սկսեցինք նկարվել Արմեն Թորոսի հետ:

Մտանք եկեղեցի և աղոթեցինք, հետո այցելեցինք Արմեն Թորոսի արվեստանոց, այնտեղ շատ հետաքրքիր և գեղեցիկ նկարներ կայն: Հետո շարժվեցինք դեպի Կարմրավոր եկեղեցի, մոմեր գնեցինք և աղոթեցինք: Այս ամենից հետո գնացինք մի գեղեցիկ վայր որտեղ ճոճանակով ճոճվեցինք, ռեզին և ֆուտբոլ խաղացինք, կարճ ասաց այս օրը շատ լավ օր էր:

February 12

Մհեր Մկրչյանի անվան թատրոն

Այսօր մենք դասարանով գնացել էինք Մհեր Մկրչյանի անվան թատրոն : Այնտեղ մենք դիտեցինք<<Կախարդական անտառ>> ներկայացումը: Պատմությունը բարության, քաջության նաև չարության մասին էր, բայց վերջում բարին հաղթում է չարին: Բոլորս շատ ուրախացանք երբ վերջում հայտնվեց Ձմեռ պապին: Մի խոսքով շատ գեղեցիկ օր էր խորհուրդ կտամ, որ բոլոր երեխաները դիտեն ներկայացումը:

February 7

Ճամբարային նախագծի ամփոփում

Մենք  ընկեր Մարինեի հետ գնացել էինք  վերնատուն:  Պոպոքով և պնդուկով  հետաքրքիր պատկերներ  էինք  ստանում:  Մենք   աղով, գուաշով, թղթով   փաթիլներ  ենք  պատրաստել:  Նաև գնացել ենք  ջրվեժ  սահնակ  քշելու:   Նաև չմոռանամ ասել, որ դդմով թխվացքաբլիթ ենք պատրաստել: Հեծանիվ ենք քշել և մինջև հիմա, հետաքրքիր  բաներ ենք սովորում : Այսօր մենք իմացել ենք թե, որ կենդանին է  ջրի մեջ և ցամաքում ապրում: Կյանք գոյություն ունի միայն այնտեղ, որտեղ ջուր կա։ Բույսերը հողից վերցնում են ջուրը, որ ապրեն։  Ջրի միջոցով կենդանի օրգանիզմներից հեռանում են ոչ պիտանի նյութերը։ Ջրային կենդանիները ջրի միջոցով ստանում են նաև ցամաքում գտնվող իրենց անհրաժեշտ նյութերը։