April 10

Վաճառականի խիղճը

Լինում է, չի լինում՝ մի գյուղացի։ Այս գյուղացին մի օր վերցնում է իր մինուճար որդուն և տանում քաղաք՝ մի վաճառականի, մի սովդաքարի[1]մոտ աշակերտ տալու։ Երկար ման գալուց հետո մտնում է մի հարուստ վաճառականի խանութ և ասում.

― Պարո՛ն վաճառական, իմ որդուս աշակերտ չե՞ք վերցնի։

― Կվերցնեմ,― պատասխանում է վաճառականը։

― Քանի՞ տարով կվերցնեք։

― Տասը տարով։

― Տասը տարին մի մարդու կյանք է, ես արդեն ուժասպառ եմ եղել, ուզում եմ մի քանի տարուց հետո իմ որդու պտուղը ուտեմ, եթե կարելի է՝ երեք տարով վերցրեք։

― Ոչ, որ այդպես է՝ ութ տարով կվերցնեմ։

Վերջը հինգ տարով համաձայնում են, իսկ ռոճիկի մասին երկար խոսելուց հետո գյուղացին թողնում է վաճառականի խղճին, թե որքան որ կցանկանա վճարել հինգ տարուց հետո։

Անցնում է երկու-երեք տարի․ գյուղացու որդին շատ հմուտ գործակատար է դուրս գալիս՝ այնպես, որ բոլոր հարևանները շատ նախանձում են, որ այդ վաճառականն այսպիսի ճարպիկ գործակատար ունի, շատ են ցանկանում, որ այդ գյուղացու որդուն տանեն իրանց մոտ, չի հաջողվում, որդին ասում է, թե՝ իմ հոր խոսքը պետք է սրբությամբ կատարեմ, չնայած որ գրավոր պայման էլ չունին, որդին ազնիվ խոսքը գրավոր պայմանից ավելի է գերադասում։

Հինգ տարին որ լրանում է՝ գյուղից, մայրիկից նամակ է ստանում, թե. «Հայրդ մերձիմահ հիվանդ է, քո հաշիվներդ տիրոջդ հետ վերջացրու և եկ։ Փողի համար որքան որ կտա՝ չհակաճառես, որովհետև հայրդ քո վարձի համար թողել է տիրոջդ խղճին, որքան կտա՝ կվերցնես, շատ թե քիչ»։

Որդին շատ է տխրում այդ նամակի վրա և երկար մտածելուց հետո գնում է տիրոջ մոտ և ասում. «Մայրիկիցս նամակ եմ ստացել, թե՝ հայրդ մերձիմահ հիվանդ է, հաշիվներդ վերջացրու և ե՛կ»։

Վաճառականն առանց երկար մտածելու ասում է՝ գնա՛, ազատ ես։

Գործակատարը վրդովվում է, թե՝ պարո՛ն, բա ես հինգ տարի ծառայել եմ քեզ, թե ինչպես եմ ծառայել քեզ, այդ Աստված գիտե, վերև՝ Աստված, ներքև՝ դուք, հայրս մերձիմահ հիվանդ է, մեռնում է, իմ հաշիվս տվե՛ք գնամ։

— Ի՜նչ հաշիվ, ի՜նչ Աստված, քեզ ուտացրել, խմացրել և փեշակ եմ սովորեցրել, էլ ի՞նչ ես ուզում, քեզ ոչ մի կոպեկ չեմ տալ, որտեղ ուզում ես գնա։

Այդ ժամանակներում այդ քաղաքում մի այսպիսի սովորություն է լինում։ Եթե մեկը մեռնելիս է լինում, բարեկամներին ոչ թե մեռելի տերն է հայտնելիս լինում, թե՝ այսինչ մարդը մեռել է, պետք է թաղեն, այլ՝ ծխատեր քահանային հայտնելիս են լինում, թե՝ այսինչ մարդը մեռել է, պետք է հայտնի բարեկամներին, համքարներին[2], և ամեն մի ծախս պետք է քահանան անի և վերջումը հաշիվ ներկայացնի։

Գյուղացու որդին տեսնում է, որ իր տերը խիղճ չունի և իր խոսքի տերը չէ, մտածում է, թե՝ երբ որ մի մարդ խիղճ չունի, նա մեռածի հաշվում է, և ինքը կարող է գնալ քահանային հայտնել, թե՝ իր տերը մեռած է։

Մյուս առավոտը գործակատարը վաղ գնում է եկեղեցի։ Առավոտյան ժամերգությունը վերջանալուց հետո դիմում է քահանային, թե՝ տերս վախճանվել է, պետք է բարեկամներին, համքարներին հայտնեք և թաղման ծախսերի պատրաստությունները տեսնեք։

Քահանան հայտնում է վաճառականի բոլոր բարեկամներին և համքարներին, որ երեկոյան գան վաճառականի տունը՝ հոգեհանգստին ներկա լինելու։

Երեկոյան քահանան տիրացուի հետ գնում է վաճառականի տունը և ի՜նչ է տեսնում՝ վաճառականը պատշգամբում նստած թեյ է խմում։

— Օրհնյա՛լ տեր, էս ո՞ր խաչից էր, որ դուք մեզ մոտ եք եկել, չէ՞ որ դուք տարեկան երկու անգամ եք գալիս։

— Աստված օրհնեսցե, որդի՛, անցնում էի ձեր տան մոտով, ուզեցի ձեզ այցելել և ձեր առողջությունը հարցնել։

Վերջապես խոսում են դեսից-դենից և տեսնում են՝ բակի մեջը վեց հոգի եկան և, տեսնելով վաճառականին քահանայի հետ խոսելիս, ետ են դառնում դեպի փողոց, հինգ րոպեից հետո գալիս են տասներկու հոգի և, տեսնելով վաճառականին և քահանային, դարձյալ փողոց են գնում։ Տասը րոպեից հետո գալիս են տասնըութ հոգի և կրկին ետ են դառնում։ Տասնըհինգ րոպեից հետո գալիս են քսանըչորս հոգի և դարձյալ ետ են դառնում։
Այս վաճառականը քիչ է մնում թե խելագարվի։

― Սա ի՞նչ բան է.― կանչում է ծառային, թե՝ գնա այն մարդկանցից մի քանիսին կանչիր։ Գալիս են հինգ-վեց հոգի։

― Ինչի՞ համար եք եկել և գնում։

― Մեզ ասացին, որ դուք մեռել եք, եկել ենք հոգոցի[3] վրա։

Քահանան տեղը կանգնում է և ասում.

― Ես էլ հենց դրա համար եմ եկել։

Մյուս օրը վաճառականը գնում է թագավորի մոտ ու հայտնում գործի եղելությունը և ասում, որ իր գործակատարն ուզում էր իրան սաղ-սաղ թաղել, խնդրում է մի դատաստան։

Կանչում են գործակատարին։

Գալիս է գործակատարը։

Գործակատարը պատմում է գործի ամբողջ պատմությունը, թե ինչպես իր հայրը իրան աշակերտ է տվել վաճառականի մոտ և վարձատրության մասին թողել է վաճառականի խղճին։

Թագավորին պատմում է տղան, թե՝ քանի որ էս տերը խիղճ չունի, ինձ համար մեռածի հաշվում է, և ես դիմեցի այդ միջոցին։

Կանչում է թագավորը դահիճներին, թե՝ այս տղային տարեք կախեցեք։

Դահիճները տանում են կախելու։

Թագավորը հարցնում է վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու ոչինչ չունե՞ս։

― Ոչինչ չունեմ, թող տանեն կախելու, դա ուզում էր ինձ կենդանի թաղել,― ասում է վաճառականը։

Երկրորդ անգամ հարցնում է թագավորը վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս։

― Ո՛չ, ոչինչ չունեմ ասելու, թող տանեն կախելու։

Երրորդ անգամ հարցնում է թագավորը և միևնույն պատասխանն է ստանում, թե՝ թող կախեն։

Թագավորը մարդ է ուղարկում դահիճների մոտ, թե՝ ե՛տ բերեք տղային, մի՛ք կախիլ։

Թագավորը հրամայում է դահիճներին, թե՝ վաճառականի՛ն տարեք կախելու։

Դահիճները տանում են վաճառականին կախելու։

Թագավորը հարցնում է տղային, թե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս տիրոջդ վրա։

Տղան ձայն չի հանում։

Երկրորդ անգամ ասում է տղային, բայց դարձյալ պատասխան չկա։

Երրորդ անգամ հարցնում է տղային, թե՝ պատասխա՛ն տուր, խո էլ ոչինչ չունե՞ս ասելու։

Տղան լացակումած ասում է.

― Տե՛ր արքա, ես խղճում եմ նրա զավակներին, ես մտնում եմ նրանց դրության մեջ։ Նրա որդիքը պետք է լացեն, որ իրանց հորը կենդանի թաղում են։ Ես ոչ մի պահանջ չունեմ նրանից և հրաժարվում եմ մի որևէ վարձատրությունից։

Թագավորը կանչում է դահիճներին, թե՝ թողե՛ք վաճառականին, էլ մի՛ կախեք։

Թագավորը կանչել է տալիս քաղաքի հայտնի վաճառականներին և հայտնում, թե այս վաճառականը որքան որ կարողություն ունի՝ կիսեցեք և կեսը տվեք իր գործակատարին։

Այդպիսով, վաճառականի կարողության կեսը տալիս են իր գործակատարին և վերջ տալիս վաճառականի գանգատին։

Առաջադրանքներ

Բացատրի՛ր ընդգծված բառերը։
Սովդաքար-առեֆտրական

Գանգատ-դժգոհություն

Հոգոց-խոր շնչառություն

Վախճանվել-մահանալ

Ռոճիկ-աշխատավարձ

Մերձիմահ-մահամերձ

Վրդովվել- բարկանալ

Փեշակ-Արհեստ

Ծխատել-Եկեղեցական տվյալ ծուխը հովվող

Համքարներ-Արհեստակից

Գործակատար-Խանութի ծառայող, որ վաճառում է ապրանքները, վաճառորդ

Բնութագրի՛ր վաճառականին։

Նա ագահ էր, խիխճ չուներ, չէր սիրում օգնել, բարեսիրտ չէր։

Տեքստից առանձնացրո՛ւ վաճառականին բնութագրող հատվածները։

Տեքստից առանձնացրո՛ւ երիտասարդ գործակատարին բնութագրող տողերը։

Վերլուծի՛ր երիտասարդ գործակատարի արարքը։ Արդարացրո՛ւ նրան։

April 8

Գարնանամուտ

Հովհաննես Շիրազ

Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս,
Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ,
Ու երկինքը հոգուս մեջ, ու արեւը աչքերիս,
Ու աղբյուրները լեզվիս՝ սարից իջա ես քաղաք,-
Ու քայլեցի խայտալով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու շուշաններ ձյունաթույր,
Ու մարդիկ ինձ տեսնելով՝ իրենց հոգնած աչքերին
Տեսան ուրիշ մի աշխարհ, գարուն տեսան նորաբույր,
— Ի՜նչ թարմություն,- ասացին,- ի՜նչ թարմություն,-
ու բացին
Լուսամուտներն իմ առջեւ, ու ես իմ սիրտը բացել՝
Անցնում էի երգելով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու հասմիկներ հոգեթով,
Կարծես մի ողջ բնություն մի պատանի էր դարձել,
Քաղաք իջել լեռներից՝ կանցներ զմրուխտ հեքիաթով
Երկրե-երկիր շաղ տալով կակաչներն իր ձեռքերի,
Մեր երգերի լուսաբացն ու գարունը լեռների։

Առաջադրանքներ

Գեղեցիկ ընթերցի՛ր բանաստեղծությունը և նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը։

Շուշաններ

Բանաստեղծությունից դո՛ւրս գրիր ծաղիկների անվանումները և դիտարկի՛ր, ինչպե՞ս են գրվում։

Շուշան, Մանուշակ, Վարդ։

Բացատրի՛ր հետևյալ բառերը։

խայտալ-ուրախությունից թռչկոտել

ձյունաթույր-ձյան գույն

նորաբույր-բուրմունք ունեցող

հոգեթով-հոգին թովող

Բացատրի՛ր արտահայտությունները և գործածի՛ր դրանք նախադասություններում։

Զմրուխտ հեքիաթ-կանաչ հեքիաթ

Հոգնած աչքեր- փակվող աչքեր

Ձյունաթույր շուշաններ- սպիտակ շուշաններ

Նորաբույր գարուն-նոր բույրով գարուն

Բնութագրի՛ր ստեղծագործության հերոսին։

Հերոսը շատ ուրախ Էր և բարի, նա իր գեղեցիկ ժպիտով ուրախացնում էր իր շրջապատի մարդկանց։

Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ քեզ դուր եկած հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ։

Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս,
Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ,
Ու երկինքը հոգուս մեջ, ու արեւը աչքերիս,
Ու աղբյուրները լեզվիս՝ սարից իջա ես քաղաք,-

Ինձ այս քառատողը շատ դուր եկավ, որովհետև ես շատ եմ սիրում ծաղիկներ, և այս մասը կարդալուց իմ ժպիտը արևի շողերի պես շողում է։

Լրացուցիչ աշխատանք

Ձայնագրի՛ր ընթերցումդ։

Գարնանամուտ

April 8

Գործնական աշխատանք ,,Հայոց լեզու 5,, գրքով։

Շարահյուսություն

292. Տրված բառախմբերը վերածի՛ր նախադասությունների՝ առանց փոխելու բառերի հաջորդականությունը: Բացատրի՛ր, թե ինչպե՞ս կատարեցիր աոաջադրանքը:

            Թշնամի, բանակ, շրջապատել, քաղաք:

Թշնամիների քաղաքը շրջապատել է բանակը
            Մայրամուտ, արեգակ, պալատներ, կարմիր, ներկել:

Մայրամուտի, արեգակը, պալատները կարմիր ներկեց։
            Փախստական, բարձրանալ, ժայռեր, մեկ, վրա:

    Փախստականը, բարձրացավ, ժայռերից, մեկի, վրա:
            Այնտեղ, ժայռեր, մեջ, մարդիկ, իսկական, տներ, փորել:

Այնտեղ, ժայռերի մեջ, մարդիկ իսկական, տներ փորեցին:

293. Բացատրի՛ր՝ ինչո՞ւ տրված բառախմբերը նախադասություններ չեն: Դրանք վերածի՛ր նախադասությունների:

            Նրանց քաղաքները հինգ հազար տարի առաջ փլվել էին։
            «Բիբլիա» հայերեն «գիրք»
            Հին դարերում Հյուսիսային Աֆրիկայում մի քանի քաղաքակրթություններ իրար միացան.
            Եգիպտացիներից հետո այդ երկրում փյունիկցիները՝ հին աշխարհի հիմնական  առևտրականներն ու ծովագնացները էին

            Կարթագենը Հռոմի գլխավոր ախոյանը էր
            Փյունիկցիները Վասկո դե Գամայից երկու հազար տարի առաջ հարավից Աֆրիկան միացրեցին

294. Փորձի՛ր բացատրել, թե ի՞նչ է նախադասությունը:

Նախադասությունը, շարահյուսական միավոր է

295. Տրված տեքստում նախադասություններն առանձնացրո՛ւ (սկսի՛ր մեծատառով, վերջակետերը դի՛ր):

Եզոպոսի առակներից մեկում այսպիսի բան է պատմվում․․․

Ընկերոջից շատ ձուկ որսալու համար մեկը պղտորում է ջուրը։

Հավանաբար այդտեղից էլ առաջացել է «պղտոր ջրում ձուկ որսալ» արտահայտությունը։

Դա գործածվում է խառնաշփոթ դրություն ստեղծող ու դրանից օգուտ քաղող մարդու մասին:

296. Տրված տեքստում նախադասություններն աոանձնացրու:

            Սպիտակ ագռավները բնության մեջ հազվագյուտ են նրանք շատ քիչ են պատահում հենց դրանով են նրանք հետաքրքիր տասնութերորդ դարում Ռուսաստանի թագավոր Պետրոս Առաջինը պալատում մի սպիտակ ագռավ էր պահում՝ որպես հազվագյուտ երևույթ խոսքի մեջ «սպիտակ ագռավ» արտահայտությամբ բնորոշում են մյուսներից տարբերվող մարդկանց, հազվադեպ հանդիպող առարկաները առաջին անգամ դա հռոմեական մի բանաստեղծ՝ Յուվենալիուսն է գործածել:

Լրացուցիչ տեքստային աշխատանք

384. Պատմությունը գրավոր պատմի՛ր՝
ա) վաճառականի անունից,
բ) նկարչի անունից:

            Մի վաճառական նկարչին պատվիրեց, որ իր խանութի համար ցուցանակ նկարի՝ վրան առյուծի պատկեր:
            — Ազա՞տ առյուծ ես ուզում, թե՞ կապված, — հարցրեց նկարիչը:
            Ազատ, — պատասխանեց ժլատ վաճառականը: Նա վախեցավ, որ նկարիչը          նկարված պարանի համար էլ փող կուզի:
            Նկարիչը պատվերը կատարեց, և ցուցանակը կախեցին: Գիշերը աևձրև եկավ:             Առավոտյան վաճառականը տեսավ, որ ցուցանակի վրայի առյուծն անհետացել            է: Նա զայրացած վազեց նկարչի մոտ:
            — Ես մեղավոր չեմ, որ ազատ առյուծը հեռացել է: Ի՞նչ է, անձրևի տա՞կ էր             մնալու, — արդարացավ նկարիչը: Իրականում նա ջրաներկով էր նկարել առյուծ:

385. Պատմությունը գրավոր պատմի՛ր՝
ա) տանտիրոջ անունից,
բ) հյուրի անունից:

Մի մարդ  իր հյուրին զբաղեցնելու համար պատմում է իր խելացիությունն ու ճարպկությունը ապացուցող դեպքեր: Հյուրը լսում է, լսում ու ասում.
            — Խելքով դու ինձ հետ չես չափվի. ես քեզ գետը կտանեմ ու ծարավ հետ կբերեմ:
            — Ա՜յ քեզ սուտ, — բորբոքվում է տանտերը, — դե՛, արի գնանք գետափ, տեսնեմ ո՞նց էս ինձ ծարավ հետ բերելու:
            Գրազ են գալիս ու երկուսով իջնում են գետափ: Տանտերն ուզում է բռով ջուր վերցնել գետից:
            — Վա՜յ, — տրտնջում է հյուրը, — չեղա՜վ, է՜: Մենք մոռացանք մեկին բերել, որ վկա լինի: Գնանք գյուղից մի մարդու կանչենք:
            — Գնանք, — ինքնավստահ ասում է տանտերը:
            Հասնում են գյուղ: Տանտերը հարցնում է, թե ո՞ւմ տանեն իրենց հետ:
            — Էլ ու՞ր գնանք, -ծիծաղում է հյուրը, — ես գրազը տարա: Ա՜յ խելոք, ես քեզ գետի  ափից ծարավ բերել եմ արդեն:

April 5

Ջաննի Ռոդարի Շների երկիրը

Կար- չկար մի տարօրինակ փոքրիկ երկիր կար, որ ոտից գլուխ կազմված էր իննսունինը տնից, ու ամեն տունը ճաղապատ դռնով մի պարտեզ ուներ, իսկ ճաղի ետևում՝ մի հաչող շուն:
Ֆիդոն, օրինակ, համար մեկ տան շունն էր, ու նվիրվածությամբ պահպանում էր նրա բնակիչներին՝ ջերմեռանդորեն հաչելով ամեն անգամ, երբ տեսնում էր, որ անցնում էր այն մյուս իննսունութ տներից մեկի ինչ-որ բնակիչ` տղամարդ, կին կամ երեխա:
Նույնը անում էին մյուս իննսունութ շները, որոնք հաչում էին գիշեր-ցերեկ, քանզի ճանապարհով միշտ էլ մարդիկ էին անցնում:
Մի ուրիշ օրինակ. պարոնը, որ ապրում էր համար 99 տանը, աշխատանքից տուն վերադառնալով, պետք է անցներ բոլոր մյուս իննսունութ տների առջևով, և ուրեմն, նաև իննսունութ շների առջևով, որ հաչում էին նրա վրա ճաղի այն կողմից, բացելով երախները ու հասկացնելով, թե հաճույքով իրենց ժանիքները կխրեին նրա ոտքերի մեջ: Նույնը տեղի էր ունենում մյուս տների մյուս բնակիչների հետ, ու ճանապարհին որևէ մեկը մշտապես վախեցած վիճակում էր: Հապա պատկերացրե՛ք, երբ օտարական էր հայտնվում: Այդ ժամանակ, բոլոր իննսունինն էլ հաչում էին միաբերան, իննսունինը տնային տնտեսուհիներ դուրս էին գալիս նայելու, թե ինչ էր կատարվում, հետո փութկոտորեն մտնում էին տուն, ամուր կողպում էին դուռը, արագ-արագ փակում էին շերտավարագույրները ու մնում էին լուռ ու մունջ, պատուհանների ետևում՝ մինչև որ օտարականը հեռանար:
Այդ երկրի բոլոր բնակիչները անընդհատ շների հաչոց լսելուց մի քիչ խլացել էին, ու իրար հետ խոսում էին հազվադեպ: Ասենք, երբեք էլ մի մեծ բան չէի ունեցել իրար ասելու կամ լսելու:
Հետզհետե, միշտ այդպես լուռ ու մռայլ մնալով` նրանք ետ վարժվեցին նաև խոսելուց: Ու ի վերջո, այնպես եղավ, որ տան տերերը իրենց շների նման սկսեցին հաչել :
Նրանց գուցե և թվում էր, թե իրենք խոսում էին, բայց երբ բացում էին բերանները, լսվում էր “հա՛ֆ-հա՛ֆ”-ի նման մի բան, որից մարմինդ փշաքաղվում էր:
Ու այդպես, հաչում էին շները, հաչում էին տղամարդիկ ու կանայք, երեխաներն էին հաչում, երբ խաղում էին, ու իննսունինը տները, թվում էր, դարձել էին իննսունինը շնաբներ:
Բայց գեղեցիկ էին, ապակիների ետևում մաքուր վարագույրներ էին կախված, իսկ լուսամուտների գոգերին մինչև անգամ խորդենիներ էին դրված:
Մի անգամ , այդ երկիրը եկավ Ջովանինոն, իր հանրահայտ ճանապարհրոդություններից մեկի ժամանակ:
Իննսունինը շները նրան ընդունեցին խմբակային հաչոցով: Նա մի կնոջից մի բան հարցրեց ու կինը նրան պատասխանեց հաչելով: Նա հաճոյախոսություն ասաց մի երեխայի ու որպես պատասխան լսեց ոռնոց:
-Հասկացա ,-եզրակացրեց Ջովանինոն: -Համաճարակ է:
Մտան քաղաքապետի մոտ, ու նրան ասաց .
-Ես մի հուսալի միջոց գիտեմ ձեր այս համաճարակի դեմ: Նախ, վերացրե՛ք բոլոր ճաղերը. այդպես պարտեզներն ավելի լավ կաճեն, առանց ճաղապատ ցանկապատ- երի: Երկրորդ, շներին տարե՛ք որսի, այդպես ավելի լավ կզվարճանան ու ավելի սիրալիր կդառնան: Երրորդ, կազմակերպե՛ք մի գեղեցիկ պարահանդես, ու առաջին վալսից հետո, անպայման կսովորեք նորից խոսել:
Քաղաքապետը նրան պատասխանեց.
-Հա՛ֆ, հա՛ֆ:
-Պարզ է, -ասաց Ջովանինոն,-ամենածանր հիվանդը նա է, ով կարծում է, թե ինքը միանգամայն առողջ է:
Ու գնաց:
Գիշերները, եթե լսեք , որ շատ շներ միասին հաչում են հեռվում, կարող է պատահել, որ իսկապես շներ լինեն, բայց կարող է պատահել նաև, որ լինեն այդ տարօրինակ, փոքրիկ երկրի բնակիչները:

Ես ընտրեցի Շների երկիրը, որովհետև ինձ հետքրքրեց թե ինչպես է և ինչ կա շների երկրում։ Երբ ես կարում էի ինձ շատ հետաքրիր էր, ես շատ ուրախ եմ, որ ես կարդացի այս հեքիաթը։ Շատ լավն է, արաջարկում եմ, որ կարդաք։

April 3

Տեքստային առաջադրանքներ Սուսան Մարկոսյանի <Հայոց լեզու 5 > աշխատանքային փաթեթից։

379. Նախադասությունների ճիշտ հաջորդակունությունը գտի՛ր և տեքստը վերականգնիր:

         
Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ:
Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ:
Հեռանալիս ինքն իրեն ասաց.
— Ոչի՛նչ, դեռ խակ է:
Որոշ մարդիկ էլ այդպիսին են:
Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը   դնում են պայմանների վրա:
Որոշ մարդիկ էլ այդպիսին են:     

380. Նախադասությունների ճիշտ հաջորդակունությունը գտի՛ր և տեքստը վերականգնիր:

           

Ուղտը շատ ծույլ էր, մարդու մոտ աշխատել չէր ուզում ու աշխատանքից խուսափելու համար ապրում էր Ոռնացող անապատում:
Այնտեղ այս ահավոր ծույլը փուշ, ճյուղ, կաթնախոտ ու տատասկ էր ուտում:
Մի առավոտ ձին՝ թամբը մեջքին, սանձը բերանին, եկավ մոտն ու ասաց.
— Ո՛ւղտ, ա՛յ ուղտ, դո՛ւրս արի ու մեզ նման աշխատի՛ր:
Ուղտը պատասխանեց.
— Ո՜ւզ, ո՜ւզ:
Ձին գնաց ու պատմեց մարդուն:
Հետո շունն ու եզը հերթով եկան:
Ուղտը նրանց էլ միայն «ուզ» ասաց:

Հենց այդ «ուզն» էլ նրան պատիժ դարձավ. դրանից մեջքին կուզ աճեց:


381. Տրված նախադասություններից հնարավո՞ր է տեքստ ստանալ: Պատասխանդ հիմնավորի՛ր:

            Քաղաքի կողմից մութ մի ամպ էր լողում: Անսխալ գիտելիքը մարդուն օգնում է,            որ ճիշտ ապրի: Նրա ցանկությունն անմիջապես կատարվեց: Գարուն է. ծեր            այգին մատղաշ սաղարթով է ծածկվել: Վախը կարելի է հաղթահարել: Դուք իմ       բարեկամներն եք, և բոլորդ այդ օրը իմ հյուրն եք լինելու:

382. Տեքստը կարդա՛ և՝
ա) նկարագրված հյուրանոցում տեղի ունեցած մի դեպք հորինի՛ր կամ այնտեղի մի օրվա մասին գրավոր պատմի՛ր:
բ)Ձկների, փղերի կամ թռչունների հյուրանոց նկարագրի՛ր:

            Մի կղզում շների հյուրանոց կա: Դա երկհարկանի առանձնատուն է, որտեղ             առավելագույն հարմարավետությամբ միաժամանակ վաթսունհինգ շուն կարող           է ապրել: Հյուրանոցը մեկ, երկու և երեք սենյականոց համարներ ունի:        Նախասրահում շների համար վարսավիրանոց կա, անասնաբուժական կետ,          ռեստորան, սրճարան՝ դարձյալ շների համար:

Դելֆինների հյուրանոց

383. Պատմությունը գրավոր պատմի՛ր՝
ա) առնետի անունից,
բ) հոգևորականի անունից:

            Երբևէ լսե՞լ եք, որ մարդն ու առնետը բարեկամանան, ու դեռ առնետն էլ փրկի   մարդու կյանքը: Զարմանալի է, չէ՞:
            Այս դեպքն Անգլիայում է պատահել: Չգիտես որտեղից հոգևորականի տանն      առնետ է հայտնվել: Առնետն այնքան է գնացել-եկել հոգևորականի տուն, որ           ինքը տանտիրոջն է սովորել, տանտերն էլ՝ իրեն. վերջը ընկերացել են:
            Մի գիշեր հոգևորականը վեր է թռել քնից. առնետը կծել էր նրա այտը: Սկզբում առնետի վրա զայրացել է, բայց հենց տեսել է, վառվող վարագույրները, գլխի է        ընկել, թե ի՜նչ է պատահել: Նրա տանը հրդեհ էր սկսվել: Պարզ է, որ տունն էլ          լրիվ կվառվեր, ինքն էլ, եթե բարեկամ առնետը չլիներ ու թուշը մի լավ չկծեր:

April 3

Դելֆինների հյուրանոց

Դելֆինների հյուրանոցը գտնվում է Դուբայում, ջրի տակ, հասցեն 15փ ։ ամեն մի սենյակում բոլոր մահճակալները փոքրիկ լողավազաններ են, այտեղ Կա խոհանոց , որում աշխատում են ձկները։ Այնտեղ մատուցում են ձկնային բիսկվիտ, ձկնային ըմպելիք, ձկնային աղցաններ, և ձկնային ապուր։ Հյուրանոցում կա նաև սպա, խաղասենյակ և ռեստորան։ Ազատ ժամանակ նրանք խաղում են վոլեյբոլլ և ուրիշ խաղեր։ Ես լսեցի, թե հյուրանոցից դուրս գալիս ինչպես մի դելֆին շատ ուրախ ասաց․

—Այս հյուրանոցը ամենից լավ հյուրանոցն է, որտեղ ես եղել եմ։

April 1

Իմ անցկացրած արձակուրդները


Իմ գարնանային արձակուրդները անցան շատ հետաքրքիր։ Ես արձակուրդներին մայրիկիս հետ այցելեցի Մեգա մոլլ, թռչկոտեցի բատուտի վրա, իսկ հետո ես իմ մայրիկի հետ գնացին տուն: Ավագ շաբաթ օրը մենք ներկեցինք ձվեր։ Կիրակի օրը մեր տուն եկավ իմ մորաքույրը իր շնիկի հետ, երեկոյան մենք դիտեցին հեռուստացույց, և պատրաստվեցին զատիկին իսկ վերջում բոլորովս միասին խաղացինք ձվակռիվ, համտեսեցինք չամչով փլավը, զատկական կուլիչը և տապակած կանաչին։