April 8

Գարնանամուտ

Հովհաննես Շիրազ

Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս,
Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ,
Ու երկինքը հոգուս մեջ, ու արեւը աչքերիս,
Ու աղբյուրները լեզվիս՝ սարից իջա ես քաղաք,-
Ու քայլեցի խայտալով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու շուշաններ ձյունաթույր,
Ու մարդիկ ինձ տեսնելով՝ իրենց հոգնած աչքերին
Տեսան ուրիշ մի աշխարհ, գարուն տեսան նորաբույր,
— Ի՜նչ թարմություն,- ասացին,- ի՜նչ թարմություն,-
ու բացին
Լուսամուտներն իմ առջեւ, ու ես իմ սիրտը բացել՝
Անցնում էի երգելով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու հասմիկներ հոգեթով,
Կարծես մի ողջ բնություն մի պատանի էր դարձել,
Քաղաք իջել լեռներից՝ կանցներ զմրուխտ հեքիաթով
Երկրե-երկիր շաղ տալով կակաչներն իր ձեռքերի,
Մեր երգերի լուսաբացն ու գարունը լեռների։

Առաջադրանքներ

Գեղեցիկ ընթերցի՛ր բանաստեղծությունը և նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը։

Շուշաններ

Բանաստեղծությունից դո՛ւրս գրիր ծաղիկների անվանումները և դիտարկի՛ր, ինչպե՞ս են գրվում։

Շուշան, Մանուշակ, Վարդ։

Բացատրի՛ր հետևյալ բառերը։

խայտալ-ուրախությունից թռչկոտել

ձյունաթույր-ձյան գույն

նորաբույր-բուրմունք ունեցող

հոգեթով-հոգին թովող

Բացատրի՛ր արտահայտությունները և գործածի՛ր դրանք նախադասություններում։

Զմրուխտ հեքիաթ-կանաչ հեքիաթ

Հոգնած աչքեր- փակվող աչքեր

Ձյունաթույր շուշաններ- սպիտակ շուշաններ

Նորաբույր գարուն-նոր բույրով գարուն

Բնութագրի՛ր ստեղծագործության հերոսին։

Հերոսը շատ ուրախ Էր և բարի, նա իր գեղեցիկ ժպիտով ուրախացնում էր իր շրջապատի մարդկանց։

Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ քեզ դուր եկած հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ։

Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս,
Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ,
Ու երկինքը հոգուս մեջ, ու արեւը աչքերիս,
Ու աղբյուրները լեզվիս՝ սարից իջա ես քաղաք,-

Ինձ այս քառատողը շատ դուր եկավ, որովհետև ես շատ եմ սիրում ծաղիկներ, և այս մասը կարդալուց իմ ժպիտը արևի շողերի պես շողում է։

Լրացուցիչ աշխատանք

Ձայնագրի՛ր ընթերցումդ։

Գարնանամուտ


Posted April 8, 2024 by hovhannisyane in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*