May 8

Բուզանդի փողոց

Փողոցի բոլոր բնակելի տները կառուցապատվել են 19-20-րդ դարասկզբի ճարտարապետությանը բնորոշ միևնույն սկզբունքով՝ հողատարածքի սահմաններում գտնվող կալվածք, ներքին բակ, դեպի փողոցի կարմիր գոտի հանված գլխավոր կորպուսը՝ բնակելի սենյակների հիմնական համալիրով։ Բացի այդ, վիզուալ կերպով հստակորերեն ընկալվում է ձևերի ոճաստեղծման բազմազանությունը, որոնք պայմանավորված են փողոցի՝ 19-րդ դարում սկսված և 20֊րդ դարում ավարտված ճարտարապետությամբ։ Այդ իսկ պատճառով փողոցի տների արտաքին ճարտարապետությունից երևում է բնակելի տների զարգացման ուղին։ Հարևան կալվածքների փողոցային կորպուսների չափսերը կառուցված են միմյանց կողքի կամ կապված են դռներով քարաշեն ցանկապատերով՝ ստեղծելով կառույցի ընդհանուր ճակատը։ 19֊րդ դարի առաջին կեսում կառուցված շենքերի պատերի աղյուսի շարվածքը կամ ավելի հին շինությունների տարբեր գույնի տուֆի ռուստավոր (սվաղից) շարվածքը, լակոնիկ ձևավորված ճակատները, բարձրաքանդակների ֆրագմենտներով էլեգանտ կերպով առանձնացված, տանիքով փայտաշեն պատշգամբները կամ բարձակների վրա ամրացված թեթև պատշգամբները՝ մետաղից զարդանախշերով բազրիքներով և առանձնացված միջանցիկ անցումներով միշտ գերիշխող մուտքերը ստեղծում են բնակելի թաղամասի յուրահատուկ ճարտարապետա֊քաղաքաշինական պատկեր։


Posted May 8, 2023 by hovhannisyane in category Հայրենագիտություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*