April 27

Մարկ Տվեն «Թոմ Սոյերի արկածները», թեստ 4

Երկուշաբթի առավոտյան Թոմն իրեն շատ դժբա□տ զգաց: Նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շա□աթվա տանջանքները դպրոցում: Նա այդ օրը ցանկանում էր, որ ընդհանրապես կիրակի չլիներ. գերության մեջ լինելը դրանով ավելի ատելի էր դառնում: Թոմը պառկած մտածում էր: Հանկարծ նա ցանկացավ հիվանդ լինել. Այդպիսով կարող էր դպրոց չգնալ և տանը մնալ: Այստեղ ինչ-որ անորոշ հնարավորություն կար: Նա ինքն իրեն ստուգեց: Ոչ մի տեղը չէր ցավում: Նորից ստուգեց: Այս անգամ թվաց, թե փորացավի նշաններ կան, և նա դրանց հետ որոշակի հույս կապեց: Բայց շուտով այդ նշանները թուլացան և հետզհետե ամբողջովին անհետացան: Թոմը նորից սկսեց մտածել: Հանկարծ մի նոր բան հայտնաբերեց: Վերևի ատամներից մեկը շարժվում էր: Դա արդեն մեծ բախտ էր: Որպես սկիզբ նա ուզում էր տնքալ, երբ մտածեց, որ եթե սկսի այդ պատճառաբանությամբ, մորաքույրն այդ ատամը կքաշի, և դա ցավ կպատճառի: Նա որոշեց ատամը պահել որպես պահեստային ցավ և ուրիշ պատրվակ գտնել: Որոշ ժամանակ ոչ մի բան չգտավ, հետո հիշեց բժշկի պատմած մի հիվանդության մասին, որ մեկին մի քանի շաբաթով անկողին էր գցել՝ միաժամանակ սպառնալով մատի կորստով: Նա վերմակի տակից հանեց ոտքը սկսեց ուսումնասիրել վիրավոր մատը: Բայց այդ հիվանդության նշանները չգիտեր: Այնուամենայնիվ արժեր փոր□ել, և նա սկսեց եռանդով տնքալ: Իսկ Սիդը շարունակում էր անտեղյակ մնալ ու քնել: Թոմն ավելի խորը տնքաց, և նրան թվաց, որ մատն իրոք ցավում է: Ոչ մի արձագանք Սիդի կողմից: Մինչ այդ Թոմի շունչը կտրվեց: Նա մի փոքր հանգստացավ, ուժ հավաքեց ու տնքոցների հիանալի մի շարք արձակեց: Սիդը շարունակում էր խռմփալ: Թոմի համ□երությունն սպառվեց: Նա կանչեց՝ Սի՜դ, Սի՜դ, և եղբորը շարժեց: Դա ազդեց, և Թոմն սկսեց դարձյալ տնքալ: Սիդը հառաչեցձգվեցհենվեց արմունկին և Թոմիննայեց: Թոմը շարունակում էր տնքալ: Սիդը ձայնեց նրան.

– Թո՜մ, լսի՜ր, Թո´մ:

Պատասխան չկար:

– Լսի՜ր, Թո´մ, ի՞նչ է պատահել, Թո´մ:

Նա շարժեց եղբորը՝ մտահոգ նայելով դեմքին:

– Թո՜ղ, Սի´դ, հանգիստ թող ինձ:

– Ի՞նչ է պատահել, Թո´մ, գնա՞մ, մորաքրոջը կանչեմ:

– Ո՜չ, հարկավոր չէ. գուցե կամաց-կամաց անցնի, ոչ մեկին մի՛ կանչիր:

– Բայց ես պարտավոր եմ: Այդպես մի տնքա, Թո´մ, սարսափելի է: Ինչքա՞ն ժամանակ է, որ դու այդ վիճակում ես:

– Ժամե՜ր, ա՜խ, ինձ ձեռք մի´ տուր, Սի´դ: Բայց Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու: Այժմ Թոմն իսկապես տառապում էր. այնպես լավ էր նրա երևակայությունն աշխատում, և այնքան բնական էին նրա տնքոցները:

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

դժբախտ
շաբաթվա 
փորձել
համբերությունն

2. Գրի´ր տրված բառերի հականիշները. ա/ դժբախտ ____բախտավոր__________ բ/ ատելի __սիրելի_____________ գ/ հիվանդ ____առողջ____________ դ/անհետանալ __հայտնվել______________

3.Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող հետզհետե բառը:

ա/ աստիճանաբար բ/ կարգին գ/ ավելի ուշ դ/շատ ուշ

4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված տեսակը.

ա/ դժբախտ-պարզ բ/ փորացավ-բարդ գ/ մորաքույր-բարդ դ/ հիվանդություն-ածանցավոր

5.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

ա/ վերմակ-ածական բ/ նշան-գոյական գ/ ատամ-գոյական դ/ դպրոց-գոյական

6.Ո՞րն է տրված նախադասության ենթական: Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու:ա/ հագուստները բ/ մորաքույրը գ/Սիդը դ/իր

7.Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և բացականչական նախադասություն:

Պատմողական֊ Նա միշտ իրեն դժբախտ էր զգում։

Բացականչական֊ – Թո՜մ, լսի՜ր, Թո´մ:

8.Հոմանիշ զույգերից ո՞րն է սխալ. ա/ մտածել-մտորել բ/փնտրել – որոնել գ/լսել – ականջ դնել դ/բնական – արհեստական

9․ Վերնագրի´ր տեքստը:

Ծույլ մարդը

10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց են թողած կետադրական նշաններ:

Լրացրո՛ւ դրանք:

Սիդը հառաչեց, ձգվեց, հենվեց արմունկին և Թոմին նայեց։

11.Գրի´ր մեկ բառով.ա/ մոր քույրը ֊ մորաքույր

բ/ միտք անել֊ մտածել գ/ ման գալ֊ քայլել

դ/ որոշում կայացնել ֊ որոշել

12.Ինչո՞ւ էր երկուշաբթի օրերը Թոմն իրեն դժբախտ զգում:
Որովհետև նա չէր ուզում գնալ դպրոց։ Իսկ այդ օրը սկսվում էին նոր շաբաթվա տանջանքները։

13.Թոմն ինչո՞ւ չէր սիրում կիրակի օրերը: Տեքստում ընդգծի՛ր այդ հատվածը:

Նա այդ օրը ցանկանում էր, որ ընդհանրապես կիրակի չլիներ. գերության մեջ լինելը դրանով ավելի ատելի էր դառնում:

14.Ինչո՞ւ էր Թոմն ուզում հիվանդ լինել:
Որովհետև չէր ուզում դպոց գնալ, իսկ հիվանդ ձևանալով կխուսափեր դպրոցից։

15.Թոմը որոշեց սկզբից չասել ատամի մասին, որովհետև ̀ա/ հարմար չէր գտնում նման պատճառաբանությունը բ/պահում էր որպես պահեստային ցավ գ/չէր մտածել այդ մասին դ/ մի անգամ արդեն նման պատճառաբանություն արել էր


Posted April 27, 2023 by hovhannisyane in category English, Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*