March 21

Հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Առաջադրանքներ

  • Արտահայտիչ կարդա բանաստեղծությունը, բացատրի՛ր ընդգծված բառերը։
    Մրմունջ-մեղմ
    Անուրջ– երազ
  • Բանաստեղծության համար նոր վերնագիր ընտրի՛ր․ ընտրությունդ հիմնավորի՛ր։
    << Ձայն>>
  • Ես այդպես եմ մտածում որովհետև այստեղ իմ կարծիքով կապված է ջրի և ձայնի հետ։
  • Դուրս գրի՛ր բառակապակցությունները։ Դրանք գործածիր նախադասությունների մեջ։
  • Առանձնացրո՛ւ և բացատրի՛ր գեղարվեստական արտահայտչամիջոցները։
  • Բանաստեղծության մեջ շեղատառերով գրված բառերը մակդիրներ են։ Կարդա՛ ու փորձիր բացատրել, թե  մակդիրներն ի՞նչ են արտահայտում և ի՞նչ հարցի են պատասխանում։
    Մանկական աչեր
    Կապույտ լճեր
    Աստղային մութ
     Լճի Մրմունջ
    Հեռու թափանցիկ
  • Ի՞նչ գույն ունի բանաստեղծությունը։ Հիմնավորի՛ր պատասխանդ։

Կապույտ

Ես այդպես եմ մտածում որովհետև բանաստեղծության մեջ կա ջուր, իսկ երբ ես կարդում եմ այդ մասը ես իմ աչքի առաջ տեսնում եմ կապույտ գույնը։


Posted March 21, 2024 by hovhannisyane in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*