November 9

Տեղեկություններ Մատենադարանի մասին

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան հինձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն, ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկը: Գտնվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանում: Ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագրեր, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ։ Մատենադարանում ձեռագրերը հավաքագրվում են հիմնականում կրոնա-եկեղեցական, ուսումնական, պետական-հասարակական հաստատությունների, ինչպես նաև անհատական նվիրատվությունների միջոցով։ Նա ստեղծվել է 1921թվականին: Մատենադարանը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային հիշողության ցանկում: Եղել է առաջին գիտահետազոտական հաստատությունը Հայաստանում։ Այցելողներն լինում են օրում մոտ 50000 մարդ: Մատենադարանի մասին առաջին տեղեկությունները մեզ են հասել V դարից։ V դարի սկզբից Հայաստանում և հայաշատ վայրերում գրվել և ընդօրինակվել են հազարավոր ձեռագիր մատյաններ, որոնք պահվել են վանքերի ու մենաստանների գրատներում ու մատենադարաններում:

Advertisementsabout:blankREPORT THIS AD

Պատմական ակնարկ
Մատենադարան բառը գրաբարում նշանակել է «գրադարան»: Միջնադարում ձեռագիր մատյաններին մշտապես սպառնացել է օտար նվաճողների ավարառության ու ոչնչացման վտանգը։ Հայոց ցեղասպանության տարիներին ոչնչացվել են Արևմտյան Հայաստանի ոչ միայն մշակութային կենտրոնները, այլև հազարավոր ձեռագիր մատյաններ։ Հատկապես մեծ վնաս է կրել Կտուց Անապատը, որտեղ մինչև 1915 թվականը պահվում էր մոտ 500 կտոր ձեռագիր, սակայն միայն 202-ն է հաջողվել տեղափոխել Մատենադարան։ Բազմաթիվ ձեռագրեր փրկվել են եղեռնից մազապուրծ հայերի շնորհիվ։ Այդուհանդերձ, Երևանի, Էջմիածնի և աշխարհի բազմաթիվ քաղաքների, այդ թվում՝ Երուսաղեմի, Վենետիկի, Վիեննայի, Նոր Ջուղայի, Բեյրութի, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Թիֆլիսի, Փարիզի, Լոնդոնի, Նյու Յորքի, Լոս Անջելեսիգրադարաններում ու թանգարաններում պահվում են շուրջ 30.000 հայերեն ձեռագրեր։ 1939 թվականին Մատենադարանն Էջմիածնից տեղափոխվել է Երևան՝ Հանրային գրադարան։ 1945 թվականին ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծով Երևանում սկսվել է Մատենադարանի շենքի կառուցումը և ավարտվել 1957 թվականին։ Գլխավոր ճակատի առջև ձախից աջ համապատասխանաբար՝ Թորոս Ռոսլինի, Գրիգոր Տաթևացու,Անանիա Շիրակացու, Մովսես Խորենացու, Մխիթար Գոշի, Ֆրիկի բազալտե արձաններն են, իսկ ներքևի փոքրիկ հրապարակում՝ Մեսրոպ Մաշտոցի և Կորյունի արձանախումբը։ 1962 թվականին Մատենադարանը անվանակոչվել է Մեսրոպ Մաշտոցի անունով։

Հավաքածու
Այստեղ պահվում է շուրջ 20 000 ձեռագիր, որից ավելի քան 17 000-ը հայերեն ամբողջական ձեռագրեր են: Արխիվային ֆոնդում պահպանվում են 300 000-ից ավելի արխիվային փաստաթղթեր։ Ձեռագրերում կան նաև հայերեն թարգմանված ձեռագրեր, որոնց բնօրինակները պահպանված չեն: Պահպանված հայկական ձեռագրերի քանակը 10 000 է:
Մատենադարանում ձեռագրերը հավաքագրվում են հիմնականում կրոնա-եկեղեցական, ուսումնական, պետական-հասարակական հաստատությունների, ինչպես նաև անհատական նվիրատվությունների միջոցով։
Մատենադարանում պահվող ձեռագրերը վերաբերում են միջնադարյան Հայաստանի մշակույթի և գիտության բոլոր բնագավառներին՝ պատմությանը, աշխարհագրությանը, փիլիսոփայությանը, ուղղագրությանը, իրավունքին, մաթեմատիկային, գրականությանը և մանրանկարչությանը։ Մատենադարանի ֆոնդը կազմված է ձեռագրերից, արխիվային փաստաթղթերից, գրադարանից և պարբերականներից: Ամենահին ամբողջական ձեռագիրը 887 թվականին թվագրվող Լազարյան ավետարանն է, ամենամեծը՝ Մշո ճառընտիրը, կշռում է 27,5 կգ, իսկ ամենափոքրը՝ Տոնացույց է կշռում է 19 գ:
Ինստիտուտը բաժանված է 9 բաժինների` ձեռագրատուն, ցուցասրահներ, ընթերցասրահ, միջազգային կապերի բաժին, թվայնացման և կայքէջի սպասարկման բաժին, հայագիտական տպագիր գրականության և մամուլի բաժին, արխիվային փաստաթղթերի պահպանման և գիտական մշակման բաժին, վերականգնման բաժին, համակարգչային բաժին:
Մատենադարանը ֆինանսավորվում է ՀՀ Կառավարության, Սփյուռքի, տարբեր նվիրատվությունների միջոցով:


Posted November 9, 2022 by hovhannisyane in category Հայրենագիտություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*