November 9

Գետակի վրա

Գետակի վրա
Թեքվել է ուռին.
Ու նայում է լուռ
Վազող ջրերին: —

…Երազ – աշխարհում
Ամեն բան հավետ
Գալիս է, գնում
Ու ցնդում անհետ:

Եվ գլուխը կախ`
Նա լաց է լինում.-
Ջրերը ուրախ`
Գալիս են, գնում…

Ինչպիսի՞ն էր այս բանաստեղծության գետակը։ Առանձնացրո՛ւ գետակին բնորոշող հատվածը։ Ջրերը ուրախ`
Գալիս են, գնում…

Ինչպիսի՞ն էր ուռենին։ Փորձի՛ր բնութագրել նրան։ Մտահոգ էր խորհում և լաց էր լինում

Բանաստեղծության մեջ ի՞նչ են խորհրդանշում ջրերը։ Որ ամեն բան ինչպես ջուրն է հոսում գալիս են ու գնում

Ինչի՞ մասին է բանաստեղծությունը։ Փորձի՛ր բացատրել։

Կազմի՛ր նախադասություններ, գործածելով տրված արտահայտությունները։

Թող բոլոր երեխաները բարի Երազներ տեսնեն։

աշխարհում, կան շատ մեծ և փորք գետեր։

ուրախ ջրերը հոսում են սարերից ներքև։

 լացող ուռենին ճկվել էր գետակի վրա։

Ի՞նչ տրամադրություն փոխանցեց քեզ բանաստեղծությունը։ Տպավորությունդ ներկայացրո՛ւ մի քանի նախադասությամբ։ Տխուր այսինքն ուռենին էր տխուր։ Նա խորհում էր այն մասին, որ այս կյանքում ամեն ինչ անցողիկ է։


Posted November 9, 2022 by hovhannisyane in category Մայրենի, Uncategorized

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*