April 4

Շրջված երազը

Մի անգամ ես հայտնվեցի  մի  երկրում , որտեղ ամեն ինչ  շրջված էր: Ծաղկամանները  շրջված էին , մարդիկ գլխով էին քայլում , վազում, թռվռում ,պատկերացնո՞ւմ եք:  Կենդանիները շրջված էին  սեղաներն  էլ էին թարս, նույնիսկ դպրոցներն էին շրջված , դուք կհարցնեք, թե ո՞նց են սովորում էնտեղի երեխաները , ես էլ էի ձեզ պես զարմացել, բայց նրանք շատ հեշտությամբ էին սովորում, պարզապես ամեն ինչ վերջից էին սկսում: Օրինակ՝ հեքիաթները վերջից էին պատմում, բանաստեղծությունները՝  նույնպես…Ես մտա մի դասարան և ուսուցչուհին ուշադիր նայեց ինձ ու ասաց.

-Իլիմէ, Իլիմէ…

Ես զարմացած կանգնեցի, չէի հասկանում , թե ինչ էր ասում…մի քիչ մտածեցի ու ուռա՜, հասկացա, որ Իլիմէն իմ շրջված անունն էր: Այդ պահին ուզեցի ես էլ իր անունը շրջված ասել, մեկ էլ.

-Էմիլի՜, արթնացիր, դասից ուշացար,- լսեցի մայրիկիս քնքուշ ձայնը:


Posted April 4, 2022 by hovhannisyane in category Երգ Ստուգատես

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*