Ավետիք Իսահակյան, «Երգի հրապույրը»

Մեզանից հազարավոր տարիներ առաջ, մեզնից շատ ու շատ հեռու՝ յոթ ծովերի մյուս ափում, կար մի աշխարհ: Այնտեղ ծաղիկներ կային, չքնաղ ու բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես փռված ու թրթռուն՝ ժայռերի ու դաշտերի վրա, և նրանց անուշ հոտով լցվել էին այդ աշխարհի սարերն ու ձորերը: Այնտեղ աղբյուրներ կային, պայծառ ու կարկաչուն աղբյուրներ՝ մանուկների պես, որ թռչկոտում էին քարից քար՝ ծաղիկները համբուրելով: Բայց այնտեղ մադիկ չար էին ու անգութ: Մի որբ ու աղքատ մանուկ էր ապրում այդ մարդկանց մեջ. գիշերը տեղ չուներ գլուխը դնելու և հաց չուներ ուտելու: Նա մենակ էր, ինչպես մի թռչուն՝ ամայի ժայռերի մեջ: Եվ նա մեծացավ բոլորի աչքի առջև՝ անտես ու անհայտ. կերակրվում էր դաշտի բույսերով և պատսպարվում էր անձավների մեջ: Բայց, բոլոր մարդկանցից ծածուկ, իր մատներով շոշափում էր ու զննում մարդկանց սրտերը և տեսնում էր, որ քարից էին այդ սրտերը՝ քար ու ապառաժից: Ու երբ պատանի դարձավ, թողեց այդ քարսիրտ աշխարհը և ճամփա ընկավ մի ուրիշ, մի լավ աշխարհ գտնելու համար: Հասավ մի ծովափ և երբ ափի ավազների վրա շրջում էր, տեսավ ցամաքին մի շատ գեղեցիկ, մի շողշողուն ձուկ՝ հոգեվարքի մեջ թալիկ-թալիկ տալիս: Պատանին գրկեց ձուկը և քնքշությամբ տարավ, բաց թողեց ծովի մեջ: Ձուկը երբ ուշքի եկավ, դարձավ-ասաց մարդու լեզվով.

— Բարի տղա, ինչ -որ սիրտդ կուզե, ասա, ես կկատարեմ քո արած լավության փոխարեն:

Պատանին մի փոքր մտածելուց հետո ասաց.

— Ինձ այնպիսի մի հնար տուր, որ մարդու կրծքի տակ քարը իսկական սիրտ դարձնեմ:

— Դու սեր ես ուզում, հրաշալի տղա, շատ լավ, կտրիր ծովափի եղեգներից մեկը, սրինգ շինիր և գնա, մարդկանց մեջ երգիր: Եվ երբ տեսնես, որ նրանց աչքերը արցունքով լցվեցին, իմացիր, որ քարը սիրտ դարձավ: Այսպես խրատեց ձուկը և փաթաթվելով ալիքների հետ՝ սուզվեց ծովի խորքը: Պատանին իսկույն կտրեց եղեգնը, սրինգ շինեց և սուլեց: Այնպե՜ս քաղցր, այնպե՜ս հոգեգրավ դուրս հորդեցին հնչյունները սրնգի փողից, որ բոլոր թռչունները լուռ կեցան լսելու համար: Ապա շտապեց մարդկանց մոտ, մտավ մարդաշատ քաղաքը, կանգնեց հրապարակում և սրինգը նվագեց: Քնքուշ ու գեղեցիկ՝ ուղղակի սրտի խորքերից դուրս ցայտեցին դյութական, անուշ հնչյունները: Նա երգում էր արցունքով թրջած հացը աղքատների ու չարքաշների, ցուրտ, անտուն գիշերները մերկ տնանկների, նա երգում էր փակ դռներն ու քար սրտերը մարդկանց, անտեր, անտերունչ մենակությունը լքված որբերի: Եվ փռվեցին նրա երգերը հրապարակի վրա, մտան ամեն մի խրճիթ ու ապարանք, փշրեցին քարեղեն սրտերը: Ամեն մի սիրտ խայթվում էր իր անգթությամբ և բռնկվում էր ծովի չափ սիրով, որ ծովի պես հուզվում էր և ափերից դուրս թռչում: Եվ ամեն մի մարդ ուզում էր հրապարակ վազել, սիրով ու կարոտով գրկել մի ուրիշ անծանոթ մարդու, գրկել, համբուրել նրան և մեռնել նրա համար: Եվ ահա մարդիկ դուրս թռան տներից, վազեցին հրապարակ, շրջապատեցին պատանուն և առաջին անգամ նկատեցին, որ աղքատ է նա ու մենակ. գրկեցին ու համբուրեցին նրան և առաջին անգամ իրենց կյանքում վշտահար հեկեկացին…

Այդ օրվանից աշխարհ եկավ Երգը, ու Երգի միջոցով հալվեցին քար սրտերը, և այդ օրվանից սերը վշտի հետ անբաժան բույն դրեց մարդկանց սրտերի մեջ …

Առաջադրանքներ

1.Պատմվածքից դուրս գրի՛ր փոխաբերություններ:

  • Մեզնից շատ ու շատ հեռու՝ յոթ ծովերի մյուս ափում։
  • Եվ նա մեծացավ բոլորի աչքի առջև
  • Զննում մարդկանց սրտերը և տեսնում էր, որ քարից էին այդ սրտերը՝ քար ու ապառաժից:
  • Այսպես խրատեց ձուկը և փաթաթվելով ալիքների հետ՝ սուզվեց ծովի խորքը: 

2.Պատկերացրո՛ւ՝ հանդիպել ես տղայինՄարդկանց անտարբերության վերաբերյալ ի՞նչ խորհուրդ կտաս նրան:

Տղային խորհուրդ կտամ երբեք չհուսահատվել, չփոխվել և միշտ մնալ բարի

3.Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ միտքը.   «և այդ օրվանից սերը վշտի հետ անբաժան բույն դրեց մարդկանց սրտերիմեջ …»:

Այս մտքերից ես հասկանում եմ որ բոլորիս մեջ էլ և սեր կա և վիշտ, քանի որ միայն վիշտն է թույլ տալիս մեզ զգալ իրական սերը

 4.«Քարսիրտ» աշխարհի մարդկանց սրտերը  «փափկեցնելու » համար դու ի՞նչ քայլեր ես ձեռնարկում:

Ես նախ առաջինը կփորձեի նրանց հասկանալ և ընկերանալ։ Եվ կաշխատեի օգնել նրանց, որպեսզի նրանք փոխեն իրենց հայացքները

5. Երբևէ հանդիպե՞լ ես մարդկանց,  ովքեր անտարբեր են իրենց շրջապատում կատարվող երևույթների նկատմամբ:

Ոչ չեմ հանդիպել

6.Պատմվածքից դո՛ւրս գրիր բոլոր պարզ, ածանցավոր, բարդ, բարդածանցավոր բառերը:

Մայրենի 06.11.2024

Գործնական աշխատանք

1.Գրի՛ր պարզ ընդարձակ նախադասություններ՝ ներկա, անցյալ և ապառնի ժամանակներով:

Ես գնում եմ երաժշտական դպրոց
Ես գնացել էի լողավազան
Ես գնալու եմ պարի մրցույթին

2. Հետևյալ բառերին ավելացնելով նախածանցներ կամ վերջածանցներ՝ նոր բառեր ստացի՛ր, գրի՛ր, թե իմաստային կամ բառակազմական ի՞նչ փոփոխություն նկատեցիր.

սեր, ժողովուրդ, լույս, կենդանի, սառը, հույս, գիր, մարմին, սուր, ջուր:

Սեր-սիրային
Ժողովուրդ-ժողովրդական
Լույս-լուսավոր
Կենդանի-կենդանական
Սառը-սառնություն
Հույս-անհույս
Գիր-գիրք
Մարմին-մարմնական
Սուր-սրություն
Ջուր-ջրել

3.Գրի՛ր հետևյալ բառերի հականիշները և փորձիր դրանցով կազմել նոր բառեր, օրինակ՝

արագ-դանդաղ

արագընթաց-դանդաղաշարժ

ճիշտ-սխալ

ճշտապահ, անսխալ

ազնիվ-խարդախ

ազնվություն-կեղծավոր

բարձր-ցածր

բարձրություն-ծատրություն

երկար-կարճ

երկարություն-կարճահասակ

խոսել-լռել

խոսաքցություն-լռություն

4.Բառերի քարտեզ. տրված արմատներից կազմիր հնարավորինս շատ նոր բառեր.

գիր-գիրք,գրություն,գրականություն,գրել,գրախոս,գրավոր,գրադարան,

լույս-անլույս,ուսավորիչ,լուսե,լուսնկա

օդ-օդաչու,օդային,օդանավ,օդապարիկ,օդավակային

պար-պարային,պարարվեստ,պարել,պարահանդես,պարահրապարակ

վարժ-վարժություն,անվարժ,վարժանք

պետ-պետություն,պետական,ճարտարապետ,վարժապետ,գյուղապետ

5.Տրված գոյականները դարձրու՛ բայեր, գրի՛ր, թե ինչի շնորհիվ են առարկա ցույց տվող բառերը դառնում գործողություն ցույց տվող բառեր.

Աշխատանք-աշխատել

ճաշ-ճաշել

մարզանք-մարզվել

շինություն-շինել

սեր-սիրել

պար-պարել

գիր-գրել

խաղ-խաղալ

օգնություն-օգնել

լռություն-լռել

պարծանք-պարծենալ

6. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը.

Օրեցօր, առօրյա, օրակարգ, տնօրեն, արջաորս, ամենաորակյալ, անորակ, անօգուտ, հօգուտ, հոգուդ, բանվոր, ամանորյա, ամենօրյա, եկրան, մանրե, աներևակայելի, զարկերակ, պարերգ, լայնեկրան, հնէաբան, մանրէաբան, էջմիածին, աղեակույտ, արբել, արդուկել, հարցուփորձ, դարձնել, փորձանք, ուրց, քաղցր, քաղցած, վարձատրել, հինավուրց, ափսե, երբեք, հապճեպ(արագ), ճեպընթաց:

Քիմիական նյութերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

Շրջակա միջավայրի վրա մարդու բացասական ազդեցությունը կտրուկ աճել է արդյունաբերության զարգացման արդյունքում:
1. Վառելանյութերի այրման հետևանքով մթնոլորտ են արտանետվում գազեր: Ածխաթթու գազի պատճառով առաջանում է «ջերմոցային էֆեկտ», ինչի հետևանքով մոլորակի մթնոլորտի ջերմաստիճանն աճում է:

7a96a20063d20d95a86d039e9232e706_XL.jpg

2. Ծծմբի և ազոտի օքսիդների պատճառով առաջանում են «թթվային անձրևները»:
Ավտոմեքենաների, ինքնաթիռների, հրթիռների շարժիչներում բենզինի և այլ նավթանյութերի թերայրման հետևանքով մթնոլորտ են արտանետվում մեծ քանակությամբ թունավոր գազեր՝ ածխածնի օքսիդներ` CO, CO2, ծծմբի օքսիդներ` SO2, SO3, ազոտի օքսիդներ` NO, NO2։   Մթնոլորտում այս գազային նյութերը, որոշակի պայմաններում միանալով ջրին, վերածվում են մեզ արդեն ծանոթ թթուների՝ ծծմբային թթվի` H2SO3, ծծմբական թթվի` H2SO4, ազոտական թթվի` HNO3 և այլն, որոնք անձրևների հետ վերադառնում են երկրագնդի մակերևույթ։
Դրանք կարող են տարածվել մեծ հեռավորությունների վրա և տեղալ այլ երկրներում:
Թթվային անձրևները մեծ վնաս են հասցնում կենդանի և անկենդան բնությանը, շինություններին:«Թթվային անձրևներին» ծանոթ է Ալավերդու բնակչությունը:

kornienko_anim.gif

3. Բնությունը, շրջակա միջավայրն աղտոտող առավել վտանգավոր նյութերից են ծանր թունավոր մետաղները, հատկապես՝ սնդիկը, կապարը, կադմիումը, թալիումը, որոնք կուտակվում են մարդու օրգանիզմում և առաջացնում մի շարք հիվանդություններ: Դրանք մարդու օրգանիզմ կարող են ներթափանցել աղտոտված ջրի և սննդի միջոցով: Այդ հիվանդություններն արտահայտվում են տարբեր խանգարումների ձևով:

4. Վտանգավոր են նաև բույսերի վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի միջոցները՝ պեստիցիդները և հերբիցիդները: Տարեկան մի քանի տոննա պեստիցիդներ և հերբիցիդներ թափանցում են ծովային և հողային էկոհամակարգեր:  

spraying-pesticides-on-field.jpg

5. Ահռելի վնասներ են հասցվում բնությանը, երբ նավթատարները, նավթ տեղափոխող նավերը (տանկերները) կամ նավթահանող պլատֆորմները վթարի են ենթարկվում: Դրանց հետևանքները դժվար են վերացվում:

Օրինակ՝ խոշոր աղետ տեղի ունեցավ 2010 թ. ապրիլի 20-ին՝ Մեքսիկական ծոցում տեղակայված British Petroleum ընկերության նավթաշտարակում պայթյունի հետևանքով, երբ ծով արտանետվեց 800 միլիոն լիտր նավթ, իսկ նավթային բծի մակերեսը կազմեց 28 հազար կմ²: Այս աղետի հետևանքները մինչ օրս վերացված չեն: Նկարում պատկերված են ծովի մակերեսին նավթային բծերը (նկարահանված է տիեզերքից):

21198fae-496d-4f92-8b1b-20760fc0e9c3-620x413.jpeg

Լրացուցիչ տնային առաջադրանք

Պատասխանել հարցերին

  1. Հողի ու ջրի ,թռչունների ու ձկների ,վայրի գազանների պահպանման համար ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում:
    Մարդը ստեղծում է անտառներ, կանաչ պուրակներ և արգելոցներ
  2. Որո՞նք են թթվային անձրևների առաջացման պատճառները,և ի՞նչ հետևանքներ կարող են դրանք ունենալ:
    Օքսիդները խառնվելով ջրին առաջացնում են թթուներ ծծմբական թթու, ազոտական թթու և այլն։Այդ թթուները երկնքեց եկող անձրևի հետ խառնվում են և առաջանում են թթվային անձրևներ, որոնք թափվում են երկրագնդի մակերևույթի վրա
  3. Ինչու՞ չի կարելի այրել կենցաղային աղբը:
    Այն չի կարելի այրել, քանի որ աղբի այրումից առաջանում են թունավոր նյութեր

<<Իմ սիրելի գիրքս և ինչու եմ սիրում այն>>

Իմ սիրած գիրքը  Ռոալդ Դալի <<Չարլին և շոկոլադե գործարան>> -ն է: Այս գիրքն ինձ դուր է գալիս, որովհետև գրքում ներկայացված վայրն այնքան հրաշալի է, որ ուզում ես մի ամբողջ կյանք անցկացնել այնտեղ: Բայց երբ ես գրքի կեսն ընթերցեցի, հասկացա, որ այստեղ ամեն բան խաբուսիկ է։ Օրինակ՝ ծամում ես մաստակը,դառնում ես շատ մեծ, բայց երբ ավարտեցի գիքրը հասկացա որ այդ փոքրիկ խաբկանքը պատմությունն ավելի հետաքրքիր և կախարդական է դարձնում: Ամբողջ ընթացքում երևակայությունը չի լքել հեղինակին, երբ գրել է այս հրաշալի  գիրքը: Ես վստահ կարող եմ ասել, որ սա իմ կարդացած գրքերից լավագույնն է:  

2.Քո գրած ստեղծագործությունից առանձնացրու այն բառերը, որոնք՝

  • պարզ են,
    Գիրք
  • ածանցավոր են,
  • բարդ են,
  • բարդածանցավոր են:

3.Ընդգծի՛ր ենթականերն ու ստորոգյալները:
Ենթականեր Ստորոգյալ
Ռոալդ Դալ մաստակ ծամել
Չարլի հետաքրքիր ու կախարդական

Հեղինակ

Առաջադրանք,6-րդ դաս., նոյեմբերի 3-10-ը

Առաջադրանք 1

  1. Սովորել պատմել:
  2. Արեգակնային համակարգը գտնվում է Ծիր Կաթին գալակտիկայում։ Ծիր Կաթինը հայերենում անվանվում է նաև Հարդագողի ճանապարհ։ Ըստ հայկական առասպելի, մի խիստ ձմեռ հայերի նախնի Վահագնը ասորիների նախնի Բարշամինից հարդ է գողացել, և երկնքում մասամբ երևացող Ծիր Կաթինը գողացած հարդի հետքն է[4]։ Անհիշելի ժամանակներից մարդիկ հիացել են նրա երկնասփյուռ տեսքով։ Երկրից նայելիս այն ներկայանում է դիտողին մշուշոտ թույլ լույսով։
  3. Մի քանի նախադասությամբ ստորև ներկայացված հատվածը:

Կազմել խաչբառ ստորև նշված բառերն օգտագործելով , կամ որևէ խաղ քո իմացած ծրագրով:

Վրթանես Փափազյան, «Ըմբոստի մահը»

Անտառը հուզված էր, հուզվա՛ծ մեծապես։

Խուլ, աճեցուն, զայրագին մի շշուկ գրավել էր նրան։ Հսկա կաղնիները բուռն շարժումով կռանում էին դեպի հացիներ, թեղին ու լորին վրդովված՝ շշնջում էին։ Թփերն անգամ, անճոռնի բաղեղներով գալարված, ոտները ճահճի մեջ, գաղջ հողի վրա պառկած՝ անհանգիստ էին․․․ Անտառն ամբողջ հուզված էր։ Անսովոր մի դեպք էր տեղի ունենում այդ բազմադարյան ճահճային աշխարհում, ուր ծառերը մինչև այդ՝ աճում էին, մեռնում, ուտում էին, ապրում, գիջության մեջ բորբոսնում, պարազիտներով լեցվում, բաղեղներով կաշկանդվում և ուր բոլորը գոհ էին, ոչնչի չէին ձգտում։

Բայց ահա մի օր ծառերից մի քանիսը պատռել էին ամեն պատուտակ, անցել ամեն ճահիճ, և արմատները, փոխանակ ըստ վաղեմի ավանդության դեպի ձորն ի վար իջեցնելու, սկսել էին դեպի լեռն ի վեր պարզել։ Այդ անսովոր էր, խիստ անբնական և անտառն ամբողջ իզուր չէր հուզվել։

Ի՜նչ․․․ արհամարհել պապենական սովորությունը, թողնել ճահիճն ու ձորերը, ճգնել ազատվելու պատուտակներից և որ գլխավորն է, դեպի լե՜ռը մագլցել։ Ինչի՜ նման էր այդ։

Նոր ծառերը, սակայն, անվրդով, անզգա կարծես այդ բոլոր հուզման՝ անցել էին գիջությունը, անցել գծված սահմանը, գնում էին դեպի վեր՝ ոստնելով ժայռերի վրայից,արհամարհելով արգելքները, պատռելով հողի կուրծքը։ Եվ որը առավելն է, այդ ամբողջ նոր ճյուղավորության ծայրում սկսել էր ծնվել մի առողջ, առույգ և հպարտ ոստերով ծառ, որ վեսությամբ նայում էր արևին, իր ոտների մոտ փռված հին անտառին և իր հպարտ շարժումով կարծես ծաղրում էր ճահճի մեջ ապրող հին ընկերներին։

— Դարձե՛ք, խելահեղնե՛ր,— գոչում էին հները։

— Խենթացել են,— գոռում էին կաղնիները։

— Կոչնչանան,— շշնջում էին թփերը։

Իսկ նոր ծառը բարձրանում էր, անհագ բարձրանում և բոլոր այդ աղմուկի վրա ժպտում ու զվարճանում։

— Բայց այդ ո՞ւր ես գնում, մոլորվա՜ծ,— կանչեց վերջապես մի հսկա կաղնի.— ի՞նչ գործ ունիս այդ բարձրությունների վրա, ուր տիրում է սառնամանիք, ուր քամին սոսկալի է, ուր ջուր չկա, և ուր ժայռերը կոշտ են, ճանապարհը՝ դժվար․․․

— Բարձրանում եմ,— ժպտաց նոր ծառը։

— Բարձրանո՜ւմ ես,— ապշեց մեծ կաղնին,— խենթ, ի՞նչ կա բարձրանալու մեջ, եթե ոչ՝ միմիայն կորուստ։ Ավելի լավ չէ՞, որ իջնես դեպի ձորը, գետակի ափին, ուր ստվեր կա, առատ ջուր, սննդարար հող, և ուր քամին անզոր է, կայծակն՝ անհասանելի․․․

— Բարձրանում եմ,— համառեց ծառը և մի րոպե իսկ կանգ չառավ։

— Դու կոչնչանաս,— կանչեցին ծառերը։

— Բարձրության վրա․․․

— Կայծակին զո՛հ կլինիս։

— Լեռների ծայրին․․․

— Դու անոթի կմնաս, ծարավ, պապակվա՜ծ։

— Բայց բարձր կլինեմ․․․

Ու բարձրանում էր, անհագ բարձրանում։ Անտառն ամբողջ այժմ լուռ, դողդոջուն, դարձած դեպի բարձրացող ծառը, սրտատրոփ դիտում էր նրա քայլերը, ուրախանում նրա հաճախ ապարդյուն ճիգերի վրա, չարամտորեն ժպտում, երբ նա մի խոշոր ժայռի դեմ էր առնում և նենգամիտ, կծու խոսքեր նետում, երբ ծառը պապակված ու հոգնած՝ կանգնում էր շունչ առնելու և կամ, երբ քամին զորեղ տարուբերում էր նրան այս֊այն կողմ, ծռում, գետնին էր քսում, կամ տերևներն ու ճյուղերը միմյանց խառնելով՝ գլխին դիզացնում․․․

Փչում էր քամին, այրում էր արևը, անձրևն ու հեղեղները թրջում էին նրան, ամպերը գլխին որոտում, փոթորիկը նրան ժայռեժայռ խփում, կայծակը նրա շուրջը շանթիչ գծեր պարզում․․․ և սակայն ծառը համառ, անդրդվելի՝ ելնում էր, ելնում և մշուշոտ, բարձր կատարների ձգտում․․․

Եվ երկա՜ր֊երկա՜ր տանջվելուց հետո կես ճղակոտոր, տերևները կորցրած, հոգնած, ուժասպառ, խաղալիք քամիների, որոտումների տակ, կայծակի գծերի մեջ, անձրևներով թրջված՝ հասնում էր բարձր կատարին։ Այժմ նա մշուշին ցած էր թողել ճահիճների մեջ մնացած իր ընկերներին ծածկելու․ այժմ նա արևին էր տարածում իր թևերը, բայց, այժմ քան երբեք, նա մենակ էր, անընկեր, հեռու գետակից, հեռու ձորակից։

Եվ չէր ափսոսում։ Այդտեղ, բարձրության վրա հանգչած, զմայլվում էր նա հեռավոր հորիզոնով, փայլուն արևի տակ ողողված լեռների կատարներով։ Անձրևը նրան ջուր էր տալիս, լեռան հողը՝ սնունդ։ Այնտեղ նա երազում էր իրենից մի նոր, բարձր կանգնած սերունդ ստեղծել, բռնել կատարը, արևի լույսի մոտ լինել, ամպերի խոնավությունից հեռու կենալ և ճահճային պատվանդանից միշտ ազատ մնալ։

Իսկ ցածի անտառը նայում էր դեռ նրան ծիծաղելով, նայում էր մենավորին, խենթուկին ու ասում.

— Կոչնչանա, կայծակը կփշրի նրան, քամիները կկործանեն հանդուգնին․․․

Գալիս էին քամիները, փշրում նրա ճյուղերը, ցրիվ տալիս տերևները․ գալիս էր անձրևը, մերկացնում էր նրա ոստը, ճկուն արմատները հեղեղների տակ ողողում․ գալիս էր և կայծակը, աղմկում, վժժում, շրջակա ժայռերը ցնցում, այս-այն թփիկն այրում-սևացնում և գոչում ծառին․

— Հանդո՛ւգն, ո՞ւր ես եկել ինձ մոտ, կայրեմ քեզ։
— Այրի՛ր,— ասում էր ծառը,— կայրվեմ այստեղ, բայց կայրվեմ բարձրության վրա․․․Այդպես էլ եղավ։
Մի չարագուշակ, փոթորկալից գիշեր քամիները ճղակոտոր արին ծառին, հեղեղը մերկացրեց արմատները և այրող, նախանձոտ կայծակն եկավ վժժալով ու նրա կրծքին խփեց․․․

Ծառը բռնկեց, սկսեց այրվել։

— Այրվում է՛…— քրքջաց ներքևից ճահճային անտառը։

— Նրա վերջն այդ էր,— ասում էին թփիկները։

— Տեսա՞ր, հանդո՛ւգն արարած,— կանչեց մեծ կաղնին,— մեռնում ես այժմ ահա․․․

— Բարձրության վրա՛…— մրմնջաց ծառը։
Եվ խոր ու խավար գիշերվա մեջ նրա բոցը փայլում էր հեռվից՝ մի կրակոտ աստղի նման։ Ճարճատում էր նա, ծուխ-մուխ արձակում, իր մահը խնկում․ մահ այդքա՛ն շքեղ, այդքա՛ն բարձր․ և հողը նրա շուրջը կարծես տեղ էր բաց անում, ընդունելու իր ծոցի մեջ նրան, որ բարձրի ձգտեց և բարձրության վրա՛ էլ մեռավ․․․

Հարցեր և առաջադրանքներ:
1. Անծանոթ բառերը դուրս գրել և բառարանի օգնությամբ բացատրել:
Ըմբոստ-հանդուգն
Գաղջ-մեղկ
Ճգել-ուժերի լարումով աշխատել
Անհագ-չկշտացող
Պատվանդան-հիմք
Ոստ-Ծառի թփի բարակ ճյուղ
Մրմնջալ-Մեղմ ձայնով խոսել

2. Գտնել առաջին հատվածի ընդգծված բառերի հոմանիշները:
Զայրագին-ուժգին
Հսկա-
մեծ
Անճոռնի-
այլանդակ
Գաղջ-
մեղկ
Անսովոր-
անփորձ
Բազմադարյան-
դարավոր
3. Բնութագրել ըմբոստ ծառին ՝ օգտագործելով հատվածներ ստեղծագործությունից:
4. Բնութագրել անտառի ծառերին:
Անտառի ծառերը շատ բոյով էին ծեր
5. Ո՞րն է ստեղծագործության հիմնական ասելիքը:
Ստեղծագործության հիմնական ասելիքը այն էր, որ պետք չէ ուրիշներին լսել պետք է քեզ լսել
6.Դու նմանություններ գտնու՞մ ես քո և ծառի միջև, եթե այո, գրավոր ներկայացրու:
Միքիչ որովետև ես էլ եմ երբ ինչոր բանի ուզում եմ հասնել ես դրան հասնում եմ

ՈՒԽՏԱՒՈՐ ԱՂՈՒԷՍԸ

Օր մը Աղուէսը կ՚ ըսէ Աքլորին.
-Ի՜նչ աղուոր ու անոյշ կ’երգես, ո՜վ Աքլորիկ։ Երանի՜ գիշեր-ցերեկ հոս
նստէի ու անոյշ ձայնդ լսէի։ Ափսո՜ս, որ վաղուընէ պիտի զրկուիմ քեզ
լսելու հաճոյքէն. մեղաւորս Սուրբ Կարապետ ուխտի պիտի երթայ։
Սիրունի՛կ Աքլոր, կը խնդրեմ զիս հաւնոց առաջնորդէ, որպէսզի մեղքերուս
համար թողութիւն խնդրեմ հաւերէն։
Այս քաղցր խօսքերէն Աքլորին սիրտը կը կակուղնայ ու ան կ’ըսէ.
-Երթանք, քեզի ցոյց տամ հաւնոցը։
Աղվեսը Աքլորի ետևից մտնում է հավաբուն, խեխտում է բոլոր հավերին ու ուտում է նրանց, հետո ուտում է Աքլորին նրան ասելով.
-Իմ սիրունի՛կ Աքլոր, գիտե՞ս, թէ ի՜նչ դժվար պիտի ըլլար Սուրբ
Կարապետ անօթի փորով ուխտի երթալը…

Փոխադրում Արևելա հայերեն Ուխտավոր Աղվեսը

Մի օր Աղվեսը ասում է Աքլորին

-Ի՜նչ գեղեցիկ ու անուշ ես երգու, ով Աքլորիկ։ Երանի՜ գիշեր-ցերեկ այստեղ
նստեյ ու անուշ ձայնդ լսեի։ Ափսո՜ս, որ վաղվանից պիտի զրկվեմ քեզ
լսելու հաճույքից. մեղավորս Սուրբ Կարապետ ուխտի պիտի գնամ։ Սիրունի՛կ Աքլոր, խնդրում ինձ հավանոց առաջնորդես, որպեսզի մեղքերս
համար թողություն խնդրեմ հավերից։ Այս քաղցր խօսքերից Աքլորի սիրտը փափկում է և նա ասում է.
-Գնանք, քեզ ցույց տամ հավանոցը։
Աղվեսը աքլորի ետևից մտնում է հավաբուն, խեխտւմ է բոլոր հավերին ու ուտում է նրանց, հետո ուտում է աքլորին՝ նրան ասելով․
-Իմ սիրունիկ աքլոր, գիտես թե ինչքան դժվար պիտի լիներ Սուրբ Կարապետ քաղցած ուխտի գնալը։

Վանո Սիրադեղյան Ամեն տարվա գոճին

Դեկտեմբերի վերջին տասնօրյակին Սաթենիկ տատը աչքաթող է անում հավերին, շանը, ոչխարներին, անգամ կովին և զբաղվում է Մաշո խոզով։ Սաթենիկ տատը նույն անունն է տալիս ամեն տարվա գոճուն։ Ամեն տարի նրա Դավիթ որդին անտառապահ Սիմոնի մերունի տակից կտրում բերում է մեկ ամսեկան գոճուն, և Սաթենիկ տատը անցած տարվա նման, նախանցած տարվա նման անունը դնում է Մաշո: Թվում է, արդեն քսան տարի Սիմոնը նայն մերունն է պահում, Դավիթը քսան տարի նույն գոճին է բերում։

Երբեք չի պատահել, որ Դավիթը աշխատանքից գալիս ձեռքի հետ բերի գոճին, ինչպես գյուղի ճաշարանից միս է բերում։ Չի եղել, որ մտնի տան ու ասի. «Գոճին բերել եմ, գնացեք տեսեք»։ Այդ բանին պատրաստվում են նախօրոք։ Ապրիլի սկզբներից տնեցիները՝ մեծ ու փոքր, արդեն գիտեն, որ իրենց Մաշոն, այսինքն, ոչ թե Մաշոն, այլ Սիմոնի մերունի ութ, ինը կամ տասը խոճկորներից մեկը, դեռևս անանուն ու մյուսներից չջոկվող, մոր կուրծքը դնչահարելով մեծանում է։ Մաշոն մեծանում է իր նմանների մեջ, վաղօրոք կնքած անունով, անունն ու ինքը ապրում են առանձին, քանի դեռ անտառապահ Սիմոնը չի բռնել նրա հետին ոտքերից՝ Դավթի պահած պարկը գցելու համար։ Ութ, ինը կամ տասը խոճկորներից մեկը սպրդում է անտառապահ Սիմոնի ձեռքից, և Մաշո անունը ընկնում է այդ մեկի վրայից։ Ուրեմն, կարելի է ասել, որ ութ, ինը կամ տասը Մաշո մոր կրծքերը դնչահարելով մեծանում են, և հենց որ անտառապահ Սիմոնը բռնեց մեկի հետին ոտքերից, մնացած բոլորի վրայից անունը ընկնում և կպչում է այդ մեկին։

Մաշո գոճին, մորական կաթի համն ու հոտը ռունգերին, դեգերում է անծանոթ բակում, շուլալվում է երեխաների ոտքերին, դունչը քսմսում է ամեն փափուկ բանի, մինչև որ սովորում է գարու ալյուրի շիլային, ապա և գարուն, ոտքերը քիչ-քիչ պնդանում են, խելքը գլուխն է գալիս և սկսում է դնչով հողը փորել:

Բակում վխտացող կենդանական աշխարհից միայն Մաշոն է, որ չի վախենում շղթայակապ շնից։ Բայց նրա խիզախությունը գնահատող չկա, նրա խիզախությունը իզուր է անցնում, որովհետև սևուկ շունը բացահայտ արհամարհում է նրան, չի հաչում վրան կերամանին մոտենալիս, անգամ չի գռմռում ոսկոր կրծելիս, այլ միայն, խրատելու պես, թաթով հասցնում է համառ ու երկար դնչին՝ հասկացնելու համար, որ ոսկորը նրա ցեղի կերակուրը չի, թող գնա իր ուտելիքը ճարի։

Առհասարակ, բակում ամեն կենդանի արարած կամ զվարճանում է Մաշոյի հիմարությունների վրա, կամ արհամարհում։ Միայն Սաթենիկ տատն է, որ սիրում է նրան։ Եվ Մաշոն հասկանում է դա։ Ամեն տարի, ամեն նոր Մաշո հասկանամ է։

Մաշոն հասկանում ու արդեն պոկ չի գալիս Սաթենիկ տատից։ Սաթենիկ տատը լեզու է սովորեցնում նրան։ Ասում է. «Մաշո, ժամանակ չունեմ, գնա քո բանին», և Մաշոն գնում է իր բանին։ «Մաշո, գնանք մի քիչ էլ կանաչ արածի», և Մաշոն պոչը ոլորելով ընկնում է առաջ։ Պառկիր՝ պառկում է, վեր կաց՝ վեր է կենում…

Սաթենիկ տատի փեշերից կաթի բույր է գալիս, եգիպտացորենի, գարու գժվելու բույր է գալիս։ Բույրերը առած ռունգերին՝ Մաշոն քայլում է տատի կողքով, գնում է կանաչ արոտի։ «Մաշո ջան, արի Լուսերի դռնով գնանք»,— ասում է Սաթենիկ տատը ու թեքվում գնում են Լուսերի դռնով անցնելու։

Լուսերը անատամ նայում է Մաշոյին և ասում է.

— Երկու ամիս էլ որ պահեք, երկու փութ մաքուր միս կունենա։

— Կունենա։— Ամեն անգամ խոսքը անպատասխան չթողնելու համար ասում է Սաթենիկ տատը: Ամեն անգամ ասում է վախով, թե Մաշոն հանկարծ կհասկանա։

«Մաշո ջան,— գոճու հետ խոսում է Սաթենիկ տատը,— չգիտես, որ ծնվածդ օրից մարդիկ քեզ շամփուրի վրա են տեսնում, քո մեծանալը շամփուրներով են չափում։ Թե իմանայիր, կթքեիր նրանց տված կերի վրա, որ վերջում քթիցդ են բերելու։ Ի՜նչ լավ է չգիտես, Մաշո ջան»։

Նոր տարու նախորդող կիրակի օրը խոզերի կոտորած է սկսվում գյուղում։ Ում կերը վերջանում է, չի էլ սպասում կիրակուն։ Եվ դեկտեմբերի սառնաշունչ օդը թրատվում է այս ու այնտեղից լսվող օրհասական ճղղոցներից։

Այդ օրերին, առավոտ շուտ, քանի դեռ չեն արթնացել դանակավոր մարդիկ, քանի դեռ Մաշոյի հերթը չի հասել, Սաթենիկ տատը գոճուն առնում դուրս է գալիս գյուղից։ Սաթենիկ տատը չի ուզում, որ Մաշոն այդ աղմուկի ամբողջ սարսափը հասկանա։ Սաթենիկ տատը գյուղից դուրս շրջում է Մաշոյի հետ, և խոսում է հետը. «Մաշո ջան, համբերի, համբերի, գոճի ջան։ Եկող տարի քեզ լավ կպահեմ, օրումեջ կլողացնեմ-կքերեմ, ալյուրը կմաղեմ ճաշդ եփելուց առաջ, ամեն օր արոտի կբերեմ, ամենալավ պատառը քեզ կտամ… Համբերի, գոճի ջան։ Համբերի մինչև եկող տարի:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անծանոթ բառերը:
    Գոճի-խոզի ձագ
    Շուլալ-խոշոր
    Շղթայակապ-շղթաներով կապված
    Խրատել-խրատական խորհուրդներ տալ
    Արոտ-անասունների արածելու կանաչ խոտ
    Շամփուր-երկաթե բութ ծայրով ձող
    Համբեր-համբերատար
    Պատառ-հատված, մաս
  2. Նկարագրի՛ր Սաթենիկ տատին:
    Նա շատ բարի էր, հոգատար, շատ էր սիրում մաշո խոզին
  3. Քո կարծիքով ի՞նչ զգացոզություններ ուներ Մաշո խոզը:
    Իմ կարծիքով մաշո խոզը վախի զգացողություն ուներ
  4. Ի՞նչ կանեիր դու,եթե լինեիր Սաթենիկ տատի փոխարեն:
    Ես լինեի Սաթենիկ տատիյի փոխարեն մաշոյին չէի պատմի և մաշոն վախի զգացողություն չէր ունենա

Русский язык 31.10.2024

2 УРОК

  1. Проверка сочинений ( 4 задание предыдущего урока).
  2. Чтение текста «Обыкновенный человек» .

3. Давайте выполним следующие упражнения.

1. Ответьте, сколько? Запишите ответ:

(1) один чайник, (1) одно море, (1) один стул, (1) одна сестра, (1) одна лампа, (1)один журнал, (1)одно кресло, (1) одно фото, (1) одна (школа), (1) один врач, (1) одна мама, (1) один папа, (1) один (бабушка), (1) один дедушка

2. Вставьте вместо точек союзы и или а:

Это школа, а это университет.

Это ученик, а это студент.

Это врач, и это врач.

Это класс, и это класс.

Это парк, а это сад.

Это журнал, а это книга.

3. Напишите ваше имя и фамилию. Напишите, кто вы.

Модель:

Антон Петров.                    Ирина Петрова. Я ученик.                              Я ученица.

Я Эмили Оганнисян я ученица

4.Пишите в карточках слова:

Животные
Собака кот панда
 
Предметы Стул,……………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………..

5. Говорит и пишите:

Это почта. Что это?Это учитель. Кто это?

1) Это метро что это?           6) Это президент кто это?

2) Это ваза что это?              7) Это бизнесмен кто это?

3) Это цирк что это?             8) Это щенок кто это?

4) Это метро что это?           9) Это дети кто это ?

5) Это стадион что это?       10) Это бабушка кто это ?


6. Отметьте правильный вариант:

один банк. 1) один                
2) одна                3) одно
одно окно.  1) одна              
 2) один               3) одно
одно море.   1) одна                
 2) один                3) одно
один ресторан.  1) одно                       
2) одна                       3) один
одна чашка. 1) один                  
2) одна                 3) одно
одно пальто.  1) одна                   
2) один                   3) одно
один журнал.  1) одна                
2) один                3) одно
одна аудитория.  1) одно                        
2) одна                        3) один

    7. Отметьте правильный вариант:

мой университет. 1) мой                            2) моя                           3) моёмоя собака.  1) моё                  
2) моя                 3) мой
чьё море.   1) чей                
2) чья                3) чьё
твоя станция.  1) твой                       
2) твоя                       3) твоё
наша виза. 1) наш                 
2) наша                 3) наше
ваш .компьютер.  1) ваше                         
2) ваша                        3) ваш
ваше радио.  1) ваш                
2) ваше                3) ваша
наш город.  1) наш                
 2) наша                  3) наше
ваш щенок.  1) ваш                
2) ваше                3) ваша
наша кухня.  1) наш                 
2) наша                  3) наше
мой компьютер. 1) мой                           
 2) моя                           3) моё
моя кошка.  1) моё                  
2) моя                 3) мой
чей партнёр.   1) чей                
2) чья                3) чьё
твоя сестра.  1) твой                      
 2) твоя                       3) твоё
наш адрес. 1) наш                 
2) наша                 3) наше
ваше яблоко.  1) ваше                         
2) ваша                        3) ваш
ваше окно.  1) ваш                
2) ваше                3) ваша
наш район.  1) наш                
 2) наша                  3) наше
ваш факс.  1) ваш                
2) ваше                3) ваша
наша аудитория  1) наш                 
2) наша                  3) наше

8. Пишите, чей, чья, чье? Работайте по модели:

Библиотека (я)  – моя.Сад (ты) – твой

Чья Комната (мы) наша комната; чье метро (вы) ваше метро; чье яйцо (она) её яйцо; чья библиотека (вы) ваша библиотека; чей факс (ты) твой факс; чей адрес (он) его адрес; чье окно (я) мое окно; чье пальто (она) ее пальто; чья бабушка (мы) наша бабушка; чья улица (я) моя улица; чей дедушка (ты) твой дедушка; чей президент (мы) наш президентчей телефон (она) её телефон ; чей профессор (вы) ваш профессор; чей врач (он) его врач; чей музей (мы) наш музей.

9. Вставьте вместо точек местоимения:

мой, моя, моё

Это мой дом.              Это моя. сестра.         Это моё окно.

Это мой брат.             Это мой  класс.          Это моё фото.

Это моя яблоко.         Это мой шкаф.           Это моя школа.

Это моя мама.            Это мой город.           Это мой журнал.

                                            твой, твоя, твоё

Это твоё пальто.              Это твоя собака.       Это твой этаж.

Это твоя сумка.                Это твой дедушка.    Это твой сад.

Это твоя комната.            Это твоя бабушка.     Это твоя семья.

Это твой подъезд.            Это твоя карта.          Это твоя кошка.

наш, наша, наше

            Это наша страна.         Это наше море.            Это наша книга.

          Это наш город.           Это наш парк.             Это наш журнал.

          Это наша Грузия.         Это наше окно.             Это наше окно.

ваш, ваша, ваше

Это ваша школа.         Это ваш брат.                Это ваш щенок.

Это ваш класс.           Это ваш подъезд.          Это ваш врач.

Это ваше пальто.         Это ваша сестра.             Это ваша рыба.